«Խաղաղություն» առանց քրիստոնյաների

Հուլիսի 19, 2017թ.

Սիրելի՛ քրիստոնյաներ, կամեցա գրել այս մասին՝ ուղղակի չիմացողներին տեղեկացնելու համար: Համացանցում և ընդհանրապես աշխարհում տարածված կարծիք կա, որ այս նշանը, որը հավանաբար դուք ևս տեսել եք որոշ մարդկանց հագուստի կամ այլ պարագաների վրա, իբրև թե խաղաղության խորհրդանիշն է, որը կոչվում է «փասիֆիք» (տեղեկություն Վիքիպեդիայից - փասիֆիք անգլերեն «pacific» «խաղաղ», «խաղաղասեր», «հաշտարար» — խաղաղության, զինաթափման և հակառազմական շարժման միջազգային խորհրդանիշը):



Սակայն իրականում այս նշանը ծագում է դեռևս հակաքրիստոս Ներոնի ժամանակներից, որը այս խորհրդանիշի հեղինակն է:

Իմաստն այն է, որ նա, որպես քրիստոնյաների դաժան հալածող, համարում էր, որ աշխարհում խաղաղություն կլինի միայն էն դեպքում, եթե քրիստոնեությունն ու քրիստոնյաները վերանան, դրա համար էլ խաչը գլխիվայր թեքեց ու խաչի թևերը կոտրեց՝ կամենալով ասել, թե խաչի զորությունը խափանված է:

Իհարկե, նա շատ կերազեր, որ այդպես լինի, բայց փառք Տիրոջը, որ խաչի զորությունը երբեք չի խափանվի:

Ահա և քեզ «խաղաղության» խորհրդանիշ: Ի դեպ, այժմյան աշխարհում այս նշանը սատանիստների խորհրդանիշներից մեկն է և կիրառվում է նրանց կողմից:

Եկեք ուշադիր լինենք մեր հագուկապին, զարդերին, բռիլոկներին ու այլևայլ պարագաներին, որ թշնամու սիմվոլիկան մեզ վրա չկրենք: Եվ իհարկե, մարդկանց էլ զգուշացնենք:

Եղեք տեղեկացված և օրհնված ...!!!



Հոդվածի սկզբնաղբյուր՝ Էդուարդ Մխիթարյան