«Գողը չի գալիս, բայց միայն որ գողանա և սպանի և կորցնի. Ես եկա որ կյանք ունենան, և էլ ավելի ունենան» (Հովհ. 10.10):
Պատմում են, որ Հայիթիից Կիլիչ անունով մի ծովակալ կար, ով խիստ առանձնանում էր իր դաժանությամբ: Մի անգամ նա, կալանավորելով իր հակառակորդի կուսակցության մի քանի ղեկավարների, տանում է իր հետ նավարկության:
Երբ հասնում են բաց ծովի մեջտեղը, կանչելով իր մոտ՝ լիակատար հանդարտությամբ ասում, որ ցանկանում է նրանց ազատություն շնորհել, և հետևաբար վերջիններս պետք է անմիջապես լքեին նավը: Շղթայվածներին կանգնեցնում են տախտակամածին և նետում ծովը՝ գիշատիչ շնաձկների մոտ:
Ահա այսպես է վարվում նաև սատանան բոլոր նրանց հետ, ում կյանքը նրա ձեռքում է: Նա դուրս է բերում նրանց ամենօրյա կյանքի բաց ծով և նետում մեղքի և ցոփության անդունդը՝ կործանման:
Մեղքն Աստծո կատարյալ կամքի խախտումն է՝ Աստծո կողմից սահմանված կարգի խանգարումը, այլանդակումը և կործանումը: Մեղսավորն այն անձնավորությունն է, ով կազմալուծում է և խախտում այդ աստվածային կարգը:
Մեղքը սարսափելի վարակ է, որից ապահովագրված չէ և ոչ մի մահկանացու: Մեղքը բնակվում է մեր մտքում և մարմնում՝ արյանը հավասար շրջանառություն կատարելով մեր մարմնում:
«Բոլոր հոգեբանական խանգարումները,- գրում է Բիլլի Գրեհեմն իր «Խաղաղություն Աստծո հետ» գրքում, – բոլոր հիվանդությունները, կործանումները, բոլոր պատերազմներն արմատ են առնում մեղքից: Մեղքը մտքի խենթության և սրտի թունավորման պատճառն է:
Այն նման է փոթորկալից մրրկի, մոլեգին հրաբխի, մռնչացող առյուծի, որ դուրս է եկել որսի: Մեղքը հարվածում է երկրին ճիշտ այնպես, ինչպես որոտը:
Այն նման է մահացու քաղցկեղին, որ կրծում է մարդկային հոգիները: Մեղքը կատաղի հեղեղ է, որ ամեն բան սրբում, տանում է իր ճանապարհին»:
Եկե՛ք Հիսուս Քրիստոսի մոտ, թո՛ղ Նա վերցնի ձեր կյանքի ղեկը: Այդ դեպքում այն կավարտվի այստեղ՝ երկրի վրա, ոչ թե խուճապի և հուսաբեկության աղաղակով, այլ ուրախալից և բերկրալից երգով՝ դեպի հավիտենության նավամատույց:
Նյութի սկզբնաղբյուր՝ Անահիտ Գասպարյան
Եթե ցանկանում եք ավելի մանարամասն տեղեկանալ՝ ինչպես փրկվել Աստծու հավիտենական դատաստանից, ինչպես ազատվել մեղքի դատապարտությունից, կարդացեք նաև՝ Ո՞վքեր են քրիստոնյաները 3 մասից կազմված հոդվածը