Բանաստեղծություն: Հոգու դեղատոմսը

94 0% 0
Հուլիսի 24, 2017թ. Տիգրան

Ֆեյսբուքյան օգտատեր Լիա Թորոսյանը սոց. կայքի իր էջում գրում է.



Սիրտս ահավոր ցավում է, տնքում, երբ տեսնում եմ, թե մարդն ուր է գնում. որ կողմ թեքվում ես` կեղծիք ու սուտ է, լույսը բանտվել է, ամենուր մութ է...

Հանգիստ ես փնտրում` չկա ոչ մի տեղ, չկա աշխարհում գեթ մի ճար, մի դեղ, որ բուժի մարդկանց ավերված հոգին և թույլ չտա որ, այն ձուլվի մեղքին...

Բայց համոզված եմ, Տե~ր իմ, որ քեզ մոտ կա հոգին բուժող մի թանկ դեղատոմս, որ Քո արյունով է հաստատ գրվել և մեզ թույլ չի տա` մեղքերին ձուլվել...

Դա Քո մեծ սերն է` մեզ ձրի տրված, որպես մեր հոգու լույսի շտեմարան, այն կօգնի վանել մեղքերը անսանձև քայլել ճամփով լույսի, բարության...

Թեև մեր ճամփին որոգայթներ կան, վտանգներով լի կածաններ պես-պես, բայց համոզված եմ, որ դու անպայման կհսկես ճամփան, մեզ հետ կլինես...

Միայն թե ամուր բռնենք մեր հույսը, որ այն չընկղմվի խոլ տարերքի մեջ,

Թե բարձր պահենք հավատքի լույսը` էլ չենք խարխափի խավարում անվերջ...



Հեղինակ՝ Լիա Թորոսյան



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.