Փառքը մարդու՞ն, թե՞ Աստծուն
2 0% 0
Հուլիսի 26, 2017թ. Տիգրան

Փառք սիրելը դատարկ ու մահացու կիրք է: Այն խանգարում է Աստծուն հավատալուն: Զգուշացե՛ք, որովհետև եթե այս կիրքը կարող է Քրիստոսի աշակերտներին հարվածել, ապա ամեն մարդու կարող է հարվածել

Հիշո՞ւմ եք, «աշակերտների մէջ մի վեճ առաջ եկավ, թե արդյոք իրենցից ով է մեծ» (Ղուկաս 9.46):

Ամբողջ աշխարհիկ կյանքը հեռուստատեսության ու այլ միջոցներով մարդուն դրդում են փառասիրության՝ «բարձրացիր հասարակության շերտերով, գովասանք ընդունիր, թող քեզ տեսնեն, գովեն քո տեսքը, առաջինը եղիր, ամենաշատն ունեցիր, ամենաշքեղը, եղիր ամենամեծը….», որովհետև մարդուն խաբում են, թե կյանքը կարճ է ու այլ կյանք չկա…

Իսկ Քրիստոսը սովորեցնում է, որ մեծությունը խոնարհության մեջ է ու մարդը հրավիրված է հավիտենական կյանքի: Նա վերցրեց մի մանուկ ու ասաց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. որովհետև, ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա է մեծ» (Ղուկաս 9.48):

Իսկ թե ինչու է փառասիրությունը խանգարում հավատալուն, ապա լսեք Տեր Հիսուսի այս խոսքերը. «Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, քանի որ իրարից եք փառք առնում և չեք որոնում այն փառքը, որ միակ Աստծուց է գալիս» (Հովհաննես 5.44):



Նյութի աղբյուր՝ Crossnews