Ամոթ մի՛ համարիր Աստծուն
7 0% 0
Հունիսի 24, 2020թ. Տիգրան

Թեև շատ քրիստոնյաներ գիտեն սուրբգրային այս համարը. «Որովհետև ես Քրիստոսի Ավետարանը ամոթ չեմ համարում…» (Հռոմեացիներ 1.16), այնուամենայնիվ ոչ բոլոր եկեղեցի հաճախողներն են բաց իրենց հավատքի մասին խոսելիս. ցույց է տվել ուսումնասիրությունը:

«Չամաչելը» ընկալվում է որպես քաջություն՝ պաշտպանելու քո համոզմունքները զրույցի ընթացքում,- նշել է կազմակերպության տնօրեն Սքոթթ Մակկոննելին:- Այլ կերպ ասած` պետք է անհավատների շրջանում չամաչել Հիսուս Քրիստոսի մասին խոսելուց և թափանցիկություն դրսևորել մյուս քրիստոնյաների հետ: Այդ թափանցիկությունը տեսանելի է դառնում, երբ հասուն աշակերտը բաց է հոգևոր բնույթի խոսակցության համար և կամենում է կիսվել իր կյանքում տեղ գտած մարտահրավերներով: Երբ հասուն քրիստոնյան անհավատների միջավայրում է, նա առավել հետևողական է բնույթով և ինքնությամբ»:

Charismanews.com-ի հաղորդմամբ` հետազոտությունը ցույց է տվել, որ եկեղեցի հաճախող ամերիկացիների 66%ը համաձայն է այն մտքի հետ, որ քրիստոնյաները պետք է իրենց կյանքի մասին անկեղծ կարծիքներ լսեն, 14%-ը համամիտ է հետևյալ մտքի հետ՝ «Ինձ ճանաչող շատ մարդիկ տեղյակ չեն, որ քրիստոնյա եմ», մինչդեռ 72%-ը հակառակն է պնդել:

Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ հաճախ քրիստոնյաները հավատքի կարևորագույն տարրերի մասին չեն խոսում, իսկ 57%-ը խոստովանել է, որ դժվարին իրավիճակների մասին կիսվում է հավատակից ընկերների հետ:

Հետազոտության հեղինակները նշել են նաև, որ քրիստոնյաների համար մեկ այլ փորձություն է՝ ձևացնել, թե այդքան էլ կրոնավոր չեն, երբ հարևանների կամ աշխատակիցների միջավայրում են:

Մակկոննելի խոսքով՝ վերոնշյալ ուսումնասիրությունը լույս է սփռում մի քանի հատկանիշների վրա, որ լավագույնս բացահայտում են «Ավետարանից չամաչելու» երևույթը, այդ թվում՝ Աստվածաշնչի հաճախակի ընթերցանությունը, քրիստոնյա դառնալու մասին բաժնեկցելը, առավել հասուն քրիստոնյայի աշակերտը կամ ուսուցիչը լինելու հանգամանքը և մեղքերն Աստծուն խոստովանելու սովորությունը:



Աղբյուր՝ Crossnews.am