Երբեք մի՛ վհատվիր, այլ միայն վստահիր

Հունիսի 24, 2020թ.

Երբեմն «ոչինչ»-ը լավագույն տարբերակն է լինում, որում վիճակվում է հայտնվել կյանքի որոշակի փուլերում: Օրինակ, երբ ճնշված եք լինում ձեր անցյալի պատճառով, որն ի զորու չեք այլևս փոխել և փորձում եք ինչ-որ կերպ խաղաղություն գտնել հիշողությունների մոլեգնող ծովում:

Երբ կոտրված եք լինում նորից ու նորից կրկնվող ցավերի մեջ ու հարցնում եք ինքներդ ձեզ. «Աստված արդյոք գիտի՞, թե ինչ է ինձ հետ կատարվում»:

Այո՛, գիտի: Նա զգում է ձեր ցավը, բայց երբեմն Նրա պատասխանները բոլորովին չեն համապատասխանում մեր սպասումներին: Գիտեք, եթե անկեղծ, ես իմ կյանքի ընթացքում հաճախ եմ բարկացել Աստծո վրա: Ես աղաղակում էի առ Աստված, երբ չէի ստանում այն պատասխանները, որոնք, ինչպես ինձ էր թվում այն ժամանակ, իմ խնդրի լավագույն լուծումը կարող էին լինել:

Ես համոզված եմ, որ Նա նայում էր ինձ վրա, ժպտում էր և հասկանում, որ իրականում ես նկատի չունեի այն, ինչ ասում էի: Ես պարզապես բարկացած էի, իսկ Աստված երկայնամիտ ու համբերատար էր՝ թույլ տալով ինձ թափել ամենը, ինչ կար ներսումս:

Սրանում ես տեսնում եմ Աստծո գեղեցկությունը. Նա բավական մեծահոգի է, որպեսզի հաղթահարի իմ բոլոր այդ «հարձակումները», և բավական իմաստուն, որպեսզի չտա ինձ ամենը, ինչ ես խնդրում եմ:

Երբ մենք մեր կյանքը տալիս ենք Աստծո ձեռքերի մեջ, պետք է պատրաստ լինենք նրան, որ մեզ համար չի կարող միշտ հասկանալի լինել այն ամենը, ինչ Աստված է անում, կամ ինչու է Նա դա անում, և որքան երկար է դա անելու: Որոշ հարցերին կա միայն մեկ պատասխան՝ վստահել Աստծուն, անգամ երբ դա անիմաստ է թվում:

Աստծուն վստահելը, երբ կոտրված ես, դժվար, բայց, միևնույն ժամանակ, շատ խորը հոգևոր փորձառություն է: Ամեն անգամ, երբ մենք որոշում ենք կայացնում վստահել Աստծուն, մեր հոգևոր հանդերձից հեռացվում է ևս մեկ «մարմնավոր» կեղտաբիծ:

Աստված չի սպասում մեզնից գիտակցումն այն ամենի, ինչ Ինքն անում է, այլ Նա մեզնից սպասում է վստահություն:

Մի՛ վախեցեք հարցեր տալ Նրան այն մասին, թե ինչ է կատարվում: Մի թաքցրեք ձեր վիրավորված լինելը:

Աստված կարող է հաղթահարել այդ ամենը: Մի պահեք դա ձեր ներսում, եղեք անկեղծ Աստծո հետ և ասեք նրան ամենը, ինչ զգում եք:



Նյութը իրենից ներկայացնում է Crossnews.am-ի կողմից հրապարակված հոդվածի որոշակի փոփոխություններով տարբերակը: