«Երկրի վրա մերժվածը ընդունված է երկնքում»
5 0% 0
Հունիսի 24, 2020թ. Տիգրան

Խաչի վրա ամենասարսռազդու փաստը Հիսուսի մեն-մենակ գտնվելու պահն էր, երբ նա աղաղակեց. «Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր» (Մաթևոս 27.46):

Հայրը երես էր թեքել Որդուց, աշակերտները լքել էին Նրան, և Նա, որ առանց մեղքի էր, մեզ համար մեղավոր սեպվեց, որպեսզի մենք Աստծո արդարությանը դառնանք: Հիսուսը միայնակ կարողացավ այդ գործն անել, որովհետև գիտեր՝ Հայրը մեռելներից հարություն տալու խոստում էր տվել Իրեն:

Հոգով զորանալու իշխանություն լոկ Խաչի վրա ունենք: Խաչի զորությունը բավարար է՝ մեն-մենակ Աստծո կողքը կանգնելու համար մեզ զորություն տալու:

203թ-ի մարտի 7-ին Հյուսիսային Աֆրիկայի Կարթագեն քաղաքի ամֆիթատրոնում երիտասարդ Վիբիա Պերպետուան իր կյանքը տվեց Հիսուսի համար: Հավատի պատճառով մահվան դատապարտվելով՝ նա ասաց. «Ուրախությամբ ենք դեպի զնդան գնում»: Որոշ ժամանակ անց նրան մերկացնելով՝ ցանցի մեջ դրեցին ու ամֆիթատրոնում գցեցին կատաղած ցուլի առջև: Ցուլը, հարձակվելով, պոզերի հարվածներով խոշտանգեց նրա մարմինը, որից հետո Վիբիան հանձնվեց երիտասարդ անփորձ գլադիատորին, և նա, գործն ավարտելով, սպանեց նրան:

Գլադիատորին հանձնվելուց առաջ նա ասել էր եղբորը. «Փոխանցիր եղբայրներիս ու քույրերիս, որ հավատի մեջ հաստատ մնան, սիրեն միմյանց, և մեր տառապանքները թող գայթակղության քար չդառնան նրանց համար»:

Պերպետուայի և նրա նմանների հավատը ցնցեց Հռոմեական կայսրությունը: Ո՞ւր են այս սերնդի՝ Աստծո փառքի համար զորությամբ կանգնած երիտասարդները: Ներկայիս կարիքը Խաչին ուղղված թարմ հայացքն է: Անհրաժեշտ են Ջ. Քամփբելլ Մորգանի հոր խոսքերն ընդունող մարդիկ. «Երկրի վրա մերժվածը ընդունված է երկնքում»:



Սկզբնաղբյուրը՝ Crossnews.am