Լրացնելով Աստծու կամքը

Հոկտեմբերի 15, 2017թ.

Աստծո ծրագիրը կատարյալ է, սակայն քո կյանքում չի կատարվի Նրա կամքը, եթե դու չմնաս Նրա մեջ, այսինքն՝ չունենաս խորը փոխհարաբերություն Աստծո հետ, կապ և աղոթք:Եթե դու դա չունենաս, չես կարող իմանալ Նրա կամքը:Դու անհանգստանում ես շատ հարցերի համար, իսկ Տերը ասում է` «Լսիր, այդ ամենը Իմ մեջ է և դու Իմ կարիքն ունես»:

Իսկ ի՞նչ է նշանակում մնալ Աստծու մեջ: Աստծու մեջ մնալ նշանակում է՝ ամեն հարմար առիթով ու ամեն հարցի շուրջ աղոթել (այսինքն խոսել Աստծու հետ), լսել և սովորել Տիրոջ խոսքը:

Անշուշտ կարիք կա նշելու, որ այս ամենը միմիայն վերաբերվում է վերստին ծնունդ ունեցող քրիստոնյաներին:

Եթե դուք չգիտեք, թե ինչ է դա կամ ինչպես ունենալ վերստին ծնունդ, ապա խնդրում ենք կարդալ այս հոդվածը:

Նյութը պատրաստելուց օգտագործվել է crossnews.am-ի հոդվածը: