Ի՞նչ անել, եթե կյանքդ դատարկ է
5 0% 0
Հոկտեմբերի 14, 2017թ. Տիգրան

«Մարդու ամբողջ աշխատանքը իր բերանի համար է, սակայն հոգին չի կշտանա» (Ժողովող 6.7):

Մարդու ներսում գոյություն ունի հոգևոր վակուում, որը իրականում ոչինչ չի կարող լցնել: Նյութականը ի զորու չէ բավարարել հոգևոր պահանջները:

Աշխատանքը ծառայում է միայն կերակուրի և հագուստի պահանջը լրացնելու համար, սակայն հոգու ծարավը հագեցնող, հոգին հարստացնող ոչինչ գոյություն չունի:

Ամեն բան ունենալով հանդերձ, մեր հոգին շարունակում է՝ դատարկ, սոված ու ծարավ մնալ: Հիսուսը մի առակ պատմեց անմիտ հարուստի մասին (Ղուկաս 12.16-21):

Առակում նշված հարուստի անմտությունը նրանում էր, որ փորձում էր հոգին կշտացնել նյութական բարիքներով՝ «Եվ կասեմ իմ հոգուն՝ «Ով հոգի, շատ բարիքներ ունես տարիների համար ամբարված: Հանգստացիր, կեր, խմիր, զվարճացիր»։ «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից ետ կպահանջվի»,-եղավ պատասխանը:

Ղուկաս 12.19-20 Հիսուսի հետ ունեցած հանդիպումը կկշտացնի մեր հոգու սովը, կհագեցնի ծարավը, կլցնի դատարկությունը: Սա բացարձակ ճշմարտություն է, փորձե՛ք ու կհամոզվեք



Սկզբնաղբյուր՝ crossnews.am