Տեսանյութ վերջին ժամանակների մասին

Հունիսի 11, 2020թ.

Այս տեսանյութում բացատրվում է վերջին ժամանակներում կատարվող ևս մեկ երևույթ: Խոսքը գնում է սուտ մարգարեների ու ստության աճի մասին, և երազներով, տեսլիքներով ու սուտ վկայություններով դրանք ի գործ դնելուն: Մինչ տեսանյութը դիտելը առաջարկում եմ կարդալ նաև Պողոս առաքայլի կողմից Տիմոթեոսին գրված հետևյալ համարները:



1 Արդ այս վկայութիւնը դնում եմ Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի առաջին որ դատելու է կենդանիներին եւ մեռելներին իր յայտնութիւնումը ու թագաւորութիւնումը.
2 Խօսքը քարոզիր. Վերայ հասիր թէ ժամանակին լինի թէ ժամանակից դուրս, յանդիմանիր, սաստիր, յորդորիր ամեն երկայնմտութիւնով եւ վարդապետութիւնով։
3 Որովհետեւ ժամանակ կ’գայ որ ողջամիտ վարդապետութեանը չեն համբերիլ. այլ իրանց յատուկ ցանկութիւնների համեմատ վարդապետներ կ’դիզեն իրանց վերայ, իրանց լսելիքների մարմաջելու պէս։
4 Եւ իրանց լսելիքը ճշմարտութիւնիցը ետ կ’դարձնեն եւ առասպելների ետեւից կ’մոլորին։
5 Բայց դու արթուն կաց ամեն բանի մէջ նեղութիւններ կրելով. աւետարանչի գործը գործիր. Քո պաշտօնը կատարիր։
6 Որովհետեւ ես արդէն նուիրվում եմ, եւ իմ բաժնուելու ժամանակը հասած է։
7 Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հաւատքը պահեցի.
8 Այսուհետեւ մնում է ինձ արդարութեան պսակը, որ Տէրը կ’տայ ինձ այն օրումը՝ արդար դատաւորը. Եւ ոչ միայն ինձ, այլ եւ ամենին, որ սիրեցին նորա յայտնութիւնը։

2 Տիմոթեոս 4. 1 - 8