Աստված թույլատրու՞մ է հավատացյալին ծխել
6 0% 0
Հունիսի 16, 2020թ. Տիգրան

Աստվածաշունչը ոչ մի ուղղակի ակնարկ չի անում ծխելու մասին, սակայն եթե մենք քննենք Աստծու խոսքը, Սուրբ Հոգին մեզ կհանդիմանի այս մեղքի համար: Առաջին՝ Աստվածաշունչը խստիվ պատվիրում է, որ մեր մարմինները որևէ բանի «իշխանութեան տակ» չլինեն:

 

12. Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամենն օգուտ չէ. Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ես չ’պիտի մի բանի իշխանութեան տակ լինիմ։
1 Կորնթացիս 6. 12

 

Անժխտելի է, որ ծխելը խիստ մոլեկան սովորություն է: Նույն հատվածի շարունակութեան մէջ կարդում ենք.

 

19. Կամ թէ չ’գիտէ՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են՝ որ ձեզանում է, որ նորան Աստուածանից ունիք. եւ ձերինը չէք։ 20. Որովհետեւ մեծ գնով գնուեցաք. Ուստի փառաւորեցէք Աստուծուն ձեր մարմնումը եւ ձեր հոգումն՝ որ Աստուծունն են։

1 Կորնթացիս 6. 19 - 20

 

Արդյո՞ք ծխելը կարելի է համարել «օգտակար» (Ա Կորնթ. 6.12), կամ կարո՞ղ ենք ասել, թէ ծխելով իսկապէս փառավորում ենք Աստծուն մեր մարմնում (Ա Կորնթացիս 6.20): Հնարաւո՞ր է, ծխել «Աստուծոյ փառքի համար» (Ա Կորնթ. 10.31): Համոզված ենք, որ այս բոլոր հարցերի պատասխանը միանշանակ ու հնչեղ «ոչ» են: Որպէս արդյունք՝ համոզված ենք նաև, որ ծխելը մեղք է, հետևաբար չպէտք է կատարվի Հիսուս Քրիստոսի հետևորդների կողմից:

Ոմանք առարկում են այս կարծիքի դէմ՝ ասելով, որ շատ մարդիկ անառողջ սնունդ են ուտում, որը կարող է նույնքան մոլեկան ու վնասակար լինել մարմնի համար: Օրինակ՝ շատ ու շատ մարդիկ այնպես բռնված են կոֆեինից, որ իրենց օրը չեն պատկերացնում առանց առավոտեան սուրճի: Թէկուզ եւ այդպէս է, բայց մի՞թէ դրանով ծխելը արդարացվում է:

Մեր համոզմունքն է, որ քրիստոնեաները պէտք է խուսափեն որկրամոլութիունից եւ չափից ավելի անառողջ սնվելուց: Այո, քրիստոնեաները հաճախ երեսպաշտորէն դատապարտում են որևէ մեղք, բայց ներողամիտ են մէկ այլ մեղքի հանդէպ: Դարձեալ՝ դրանով ծխելը Աստծուն փառավորող բան չի դառնում:

Կա ևս մեկ կարևոր հանգամանք, որ վնասվում է ոչ միայն Ձեզ այլ նաև ուրիշներին: Հիսուս մեզ պատվիրում է ապրել սրբության կյանք, բայց պատկերացրեք՝ դուք եկեղեցուց դուրս գալիս ուզում եք ծխել, իսկ Ձեր ետևից քայլում է մի մարդ ով մի քանի օր է ինչ ապաշխարհել էր, միթե չե՞ք կարծում որ Ձեր ծխելը նրան պիտի գայթակղեցնի, և չե՞ք մտածում որ Ձեր ծխելը ուրիշներին Աստծու անվանը հայհոյություն անելու պատճառ պիտի լինի:

Ամեն մորագարություն՝ թղթախաղեր, թմրամիջոցներ, ծխախոտներ, և այլ շատ նման բաներ որոնք մարդուն կախվածության մեջ են գցում՝ մեղք են, և Ձեզ դրա համար Սուրբ հոգինել կհանդիմանի: Իսկ Եթե Դուք անգամ խղճի հանդիմանություն չունեք այս բաների համար, կարող եք վերաքննել արդյոք Դուք Աստծու կամքն եք կատարում, թե պարզապես անվանական քրիստոնյաներ եք: Եթե վստահ չեք այս ամենում առաջարկում եմ կարդալ ևս մեկ հոդված սեղմելով այստեղ:

 

16 Որովհետեւ ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, որ բան սովորեցնէ նորան. բայց մենք Քրիստոսի միտքն ունինք։
1 Կորնթացիս 2. 16