Ապահովագրված ի՞նչից
4 0% 0
Հունիսի 13, 2020թ. Տիգրան

Սիրե՛լի քրիստոնյաներ ինչպես մեզանից առաջ այնպես էլ մեր դարաշրջանում, շատ քրիստոնյաներ անցնում են տարբեր նեղություններով ու փորձություններով, և մեզ համար երբեմն դժվար է դրանց մեջ գտնվել: Նման պահերին անգամ փորձում ենք պատճառներ փնտրել ու հասկանալ` ի՞նչու եկավ այս փորձությունը, կամ` ի՞նչու է այս կյանքը այդքան դժվար մեզ համար: Մենք մեր կյանքը և սիրտը՝ մեր շուրթերի աղոթքով հանձնել ենք Աստծուն, սակայն հաճախ, ունենում ենք շատ-շատ ավելի դժվար կյանք, քան անհավատ ու անաստված մարդիկ: Ի՞նչու: Այս ինչուն իր ժամանակում հարցնում էր ևս մեկ մարդ, ում անունը Ասափ էր ով Տիրոջ մարգարեն էր:

 

2 Եւ քիչ էր մնացել որ ոտներս ծռուէին, եւ բան չէր մնացել որ գնացքս սահէր. 3 Որովհետեւ նախանձով լցուեցայ հպարտների վերայ՝ ամբարիշտների խաղաղութիւնը տեսնելիս։ 4 Որովհետեւ նորանք ցաւ չունին մինչեւ իրանց մահը. Եւ նորանց մարմինը փափուկ է։ 5 Նորանք մարդի նեղութեան մէջ չեն, եւ ուրիշ մարդկանց հետ չեն տանջվում։ 6 Սորա համար ամբարտաւանութիւնը վզանոցի պէս պատում է նորանց. Եւ բռնութիւնը զարդարանքի պէս ծածկում է նորանց։ 7 Նորանց աչքերը պարարտութիւնից դուրս են գալիս, իրանց սրտի խորհուրդների պէս են կենցաղավարվում։ 8 Ծիծաղում են եւ չարութիւնով բռնութիւն խօսում. բարձրից են խօսում։ 9 Իրանց բերանը երկնքումն են դնում. Բայց նորանց լեզուն երկրի մէջ է ման գալիս։ 10 Սորա համար նորա ժողովուրդը այստեղ է դառնում, եւ լիութիւնով ջուր են քամում իրանց համար։ 11 Եւ ասում են. Աստուած ի՞նչպէս գիտէ, եւ գիտութի՞ւն կայ Բարձրելոյն մօտ։ 12 Ահա սորանք են ամբարիշտները որ յաջողակ են աշխարհքումս, եւ աւելացնում են հարստութիւնը։

Սաղմոս 73. 2 - 10

 

 Այո՛, գայթակղեցնող է թվում այս ամենը, սակայն եթե Դուք նույնպես գայթակղվում եք այս ամենից դա վկայում է Ձեր հոգևոր գիտելիքների տկարության մասին: Քանի որ Ասաբը նույնպես, երբ տեսավ թե ինչ վերջ ունեցան անբարիշտները ու անհավատները, ասաց. իրապես դու նրանց սահուն տեղեր էիր դրել: Հաջորդող համարները կարդալով կհամոզվենք սրանում:

Երբ Ասափ ննջեց ու տեսավ նրանց վախճանը և իր վախճանը՝ Սաղմոս 73. 17, հասկացավ՝ երբ այս միտքը ուներ ու այս խոհերով էր տանջվում, Տիրոջ առջև խելամիտ չէր վարվում, նա խոհեմությամբ իր արարքը անգամ անվանում է անասունի մտածողություն՝ Սաղմոս 73. 22, քանի որ տեսավ աշխարհի ընթացքի վարդագույն երևույթը:

 

16 Եւ ես միտք արի որ իմանամ այս. Սակայն դժուար էր իմ աչքերի առաջին. 17 Մինչեւ որ Աստուծոյ սրբութեան տեղը մտայ եւ նորանց վերջն իմացայ։ 18 Իրաւի որ դու նորանց հեշտ սահելու տեղ ես դնում, կործանուելու մէջ ես գցում նորանց։ 19 Ի՜նչպէս յանկարծակի փչանում՝ սատակվում՝ կորչում են զարհուրանքով։ 20 Ինչպէս երազն է զարթնելուց յետոյ. Այնպէս դու, Տէր, զարթնելիս կանարգես նորանց պատկերը։ 21 Երբոր դառն ցաւեցաւ իմ սիրտը, եւ իմ երիկամունքներիցը խոցուեցայ. 22 Այն ժամանակ ես յիմար եղայ եւ չիմացայ. Ինչպէս անասուն եղայ քո առաջին։

Սաղմոս 73. 16 - 22

 

Սիրե՛լի քրիստոնյաներ, երբ ցանկանում ենք ունենալ անհոգ ու խաղաղ կյանք, հիշենք թե ինչ կյանք ունեցավ՝ Հիսուս, ապա առաքյալները, իսկ մեր ժամանակներում առավելապես այլակրոն երկրներում ապրող Քրիստոնյաները: Նրանց կյանքը անցնում է ամեն օր մահվան վտանգով: Աստված մեզ տվեց հավիտենական կյանք՝ իր որդու կատարած գործով, ու ապահովագրեց մեզ հավիտենական մահից, սակայն այս աշխարհը մեր նախածնողների ձեռքով Եդեմական պարտեզում անցավ ժամանակավորապես սատանայի իշխանության տակ, հետևաբար մեզ համար հեշտ չպիտի լինի ապրել այս անհավատ ու անաստված աշխարհում, ուրեմն չնայենք մեր ոտքերի տակ եղող ահասառսուռ ալիքներին, այլ նայենք մեր դիմաց ուր Քրիստոս է:

 

5 Որովհետեւ ինչպէս Քրիստոսի չարչարանքներն աւելանում են մեզանում, այնպէս էլ Քրիստոսի ձեռովը շատանում է մեր մխիթարութիւնը։ 6 Եւ եթէ նեղութիւն ենք քաշում, այն ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է. Որ յաջողվում է այն չարչարանքների համբերութիւնովը, որ մենք էլ չարչարվում ենք. Եւ եթէ մխիթարվում ենք, այն ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է։  7 Եւ մեր յոյսը ձեզ համար հաստատ է. որովհետեւ գիտենք թէ ինչպէս չարչարանքներին մասնակից էք, այնպէս էլ մխիթարութեանը։

2 Կորնթացիս 1. 5 - 7