Թիրախավորված զգացմունքներ

53 4% 2
Հոկտեմբերի 18, 2020թ. Տիգրան

Գաղտնիք չէ, որ սատանայի մշտական թիրախն են հանդիսանում հավատացյալները, դրա մասին Աստված ինքը զգուշացրեց, որ աշխարհում նեղություններ պիտի ունենաք: Սատանան մեկ տեսակի, հարձակումներով չի հանդես գալիս, այլ ունի իր կրակոտ նետերի շարանը: Հենց այդ նետերից մեկի թիրախի՝ մարդկային զգացմունքների, մասին է գնալու այսօր խոսքը:

Ինչպես շատերդ գիտեք մարդու գլխուղեղը բաղկացած է 2 կիսագնդից՝ աջ և ձախ, ընդորում աջ կիսագունդը մասնակցում է պատկերավոր մտածողության գործընթացներում (դեմքերի ճանաչում, երաժշտական և գեղարվեստական գործունեություն), իսկ ձախ կիսագունդը՝ տրամաբանության, խոսքի և այլն: Գոյություն ունի ևս մեկ հետաքրքիր հանգամանք, երբ մարդը գործածում է ուղեղի ձախ կամ աջ կիսագունդը, հակառակ կիսագունդը գտնվում է պասիվ վիճակում:

Միանշանակ այս հատկության մասին տեղյակ է մարդու թշնամին՝ սատանան, և հաճախ թիրախավորում է մարդու զգացմունքները, պասիվ վիճակի մեջ պահելով նրա տրամաբանելու հատկությունը: Հաջորդող հատվածում կբերենք մի պատմություն, ուր սատանան գործեց հենց թիրախելով մարդկային զգացմունքները:

 

Այս դեպքը պատահեց Հոբ երանելիի հետ, Աստված թույլ տվեց, որ սատանան փորձության ենթարկի նրան, և այդ փորձության ընթացքում Հոբը չմեղանչեց իր բերանով Աստծու դեմ (մանրամասն կարդացեք Հոբ գրքում): Սատանան տեսնելով, որ ձախողում է հարձակումը, օգտագործեց Հոբի դեմ նրա զգացմունքները, ու սկսեց մեղադրել Հոբին՝ մեղավոր և անբարիշտ լինելու համար:

1 Այն ժամանակ Բաղդատ Սօքեցին պատասխանելով ասեց. 2 Մինչեւ ե՞րբ պիտի այդ խօսես. Մինչդեռ մեծ քամի են քո բերանի խօսքերը։ 3 Մի՞թէ Աստուած կդարձնէ դատաստանը, կամ Ամենակարողը արդարութի՞ւնը կդարձնէ։ 4 Եթէ որդիքդ նորա դէմ մեղանչել են, նա էլ նորանց մատնել է իրանց յանցանքի ձեռքը։

Հոբ 8. 1 - 4

 

11 Որովհետեւ նա ճանաչում է խաբեբայ մարդկանց, եւ տեսնում է անօրէնութիւն, եւ ուշը չէ դարձնում։ 12 Բայց փուճ մարդը մտածում է մեծամեծ, եւ մի վայրի էշի ձագն էլ է իբրեւ մարդ ծնվում։ 13 Եթէ դու ուղղես քո սիրտը, եւ ձեռքերդ դէպի նորան տարածես, 14 Թէ որ ձեռքումդ անօրէնութիւն կայ, նորան հեռացրու, եւ քո վրաններումը անզգամութիւն թող չբնակուէ։ 15 Ահա այն ժամանակ կբարձրացնես երեսդ անարատ եւ հաստատ կլինիս եւ չես վախենալ։

Հոբ 11. 11 - 15

 

Հոբը իր այս վիճակի համար չէր մեղանչել Աստծո առաջ, այլ փորձվում էր, սակայն սատանան տեսնելով իր անկարող վիճակը Հոբի հաստատուն հավատքի վրա, սկսեց նրան մեղադրել իր անհավատության համար: Այո՛, տեսնելով, որ չի կարողանում շեղել Հոբին անխախտ հավատքից, սկսեց նրան մեղադրել շեղված լինելու համար:

Հոբը, այս փորձության ժամանակ ևս Աստծո գիտության գործադրմամբ կարողանում է խույս տալ որոգայթից, և այս մարդկանց որ իբր եկել էին իրեն հուսադրելու, սակայն իրականում սատանայի կամքն էին կատարում պատասխանում է հետևյալ կերպ.

 

4 Սակայն դուք սուտեր հնարողներ էք, փուճ բժիշկներ էք դուք ամենքդ։ 5 Երանի՜ թէ բոլորովին լռէիք, եւ դա ձեզ համար իմաստութիւն կլինէր։

Հոբ 13. 4 - 5

 

Սատանայի նման հարձակման կարևոր պայման է, կամ կարելի է անգամ ասել՝ նախապայման է, որ մարդը չգործածի իր կյանքում Աստվածային գիտությունը, այլ տրվի իր զգացմունքներին կամ տրամաբանական վերլուծություններին: Հավատացյալները պետք է պայքարեն նման հարձակումների դեմ, սակայն ոչ սեփական մտածողությամբ կամ տրամաբանությամբ, այլ այնպես ինչպես Աստված է մեզ պատվիրում:

 

11 Եւ Աստուծոյ սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ։ 12 Որովհետեւ մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են։

Եփեսացիս 6. 11 - 12

 

Մենք կարիք ունենք սատանայի հարձակումների ժամանակ հագնել Աստծո սպառազինությունը, հենց այս սպառազինության մեջ է, որ մենք հնարավորություն ունենք պատերազմել սատանայի դեմ, քանի որ այն մեր տրամաբանության նեղ շրջանակից դուրս է: Նյութի բնաբանը հանդիսանում է թիրախավորված զգացմունքները, այդ պատճառով կբերենք այն սպառազինությունը, ինչը Աստված պատվիրում է հագնել հենց այս տեսակի հարձակման ժամանակ, սակայն ամբողջական սպառազինության վերաբերյալ գիտություն ունենալու համար, առաջարկում եմ դիտել հետևյալ քարոզը, ինչը մանրամասն մեկնություն է տալիս այս թեմայով:

 

14 Արդ հաստատ կանգնեցէք ձեր մէջքերը ճշմարտութեամբ գօտեւորուած, եւ արդարութեան զրահը հագած,

Եփեսացիս 6. 14

 

Աստված պատվիրում է, որ երբ հարձակման թիրախ է դառնում մեր ներքին էությունը, ինչը փոխաբերական իմաստով ներկայացված է իբրև ներքին օրգաններ, գործածենք արդարության զրահը, պաշտպանելու համար մեր կենսական օրգանները՝ զգացմունքային դաշտը:

Արդարության զրահը ևս փոխաբերական իմաստ է կրում և չպետք է հոգևոր հարձակման ժամանակ գնալ ու հագնել այդ կոշտ նյութից պատրաստված զրահը, այլ պետք է հագնենք այն արդարությունը, այն միտքը որ ունի Աստված՝ Հիսուս, որ մենք էլ ստացել ենք իրենից ձրիաբար՝ ինչպես շատ այլ Սուրբ Հոգու պարգևներ:

Երբ սատանան թիրախավորում է մեր զգացմունքները, մենք պետք է կանգ առնենք, դադարենք մտածել իբրև տկար մարդ ու գործածենք մեր մեջ եկած ՔՐԻՍՏՈՍԻ ՄԻՏՔԸ՝ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՄԻՏՔԸ, որ վեր է ամեն մտքից, և երբ մենք գործածենք Աստծու միտքը, ո՞վ է սատանան իր որագայթների հետ միասին:

 

Այս նյութը շատ ավելի ընդգրկուն է և կարիք կա ներկայացնելու տարբեր այլ հարձակումների ժամանակ Աստծո կողմից պատվիրված անհրաժեշտ սպառազինությունները, ինչը մանրամասն կատարված է այս քարոզախոսության ընթացքում, ուստի խորհուրդ եմ տալիս անպայման դիտել այն՝ Ձեր հավատքի կյանքի շինության համար:



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.