Արթնացիր ով քնած

62 0% 0
Հուլիսի 3, 2020թ. Տիգրան

«Արթնացի՛ր, ո՛վ քնած, վե՛ր կաց մեռելների միջից, և Քրիստոսը քեզ կլուսավորի»։" Եփեսացիս 5:14
Դու որ մտածում ես, թե ազատ ես և կարող ես կյանքդ վայելել մեղք գործելով, պիղծ ցանկություններդ բավարարելով, իմացիր՝ ազատ չես։

Դու գերի ես մեղքին, սատանային և այդ ճանապարհդ տանում է կործանման: Շատ լավ գիտես, որ դու ազատ չես, շատ լավ գիտես, որ ներսիդ դատարկությունը հերթական մեղքը չլրացրեց, հերիք է խաբես քեզ անընդհատ սիրելի անմահ հոգի: Գիտես ինչը կարող է լցնել քո ներսիդ դատարկությունը և խավարը??? միայն Հիսուս Քրիստոսը!!! մնացածը ժամանակավոր խաբկանք է, կանցնի ամեն բան կմնաս նույն դեպրեսսիայի ու մեղքի մեջ, հերիք չէ տանջես քեզ??? Կանչիր Հիսուսին քո սենյակիդ մեջ, որտեղ որ ես, որտեղ ընկած ես, կանչիր նա կգա և կլցնի կյանքդ իմաստով, ուրախությունով հավիտենական, սիրով:

Խավարի գործերը քեզ միայն դեպրեսիայի մեջ կտանեն, քանի ուշ չէ կանգ առ!!! մի կործանիր կյանքիդ տարիները, սկսիր նոր էջից, Սուրբ Հոգին կօգնի քեզ ամեն ժամանակ:

Մի ժամանակ ես էլ հոգնեցի անիմաստ ժամանակավոր հաճույքներից, հասկացա որ դժոխք եմ գնում իմ մեղքերով հանդերձ, բայց եկավ Հիսուս Քրիստոսը և լուսավորեց ներսիս խավարը: Սիրելիս դու էլ հենց հիմա կարող ես կանչել Հիսուսին, մի խաբիր ինքդ քեզ կյանքը այստեղ մեկն է ճիշտ է, մտածում ես վայելես պիղծ ցանկություններդ կատարելով, բայց մտածիր հավիտենության մասին, մարմինդ վայելում է այդ պահին, բայց ներսիդ անձը, շունչդ, հոգիդ տանջվում է, սոված և տկար, թալանված: Որտեղ ես անցկացնելու հավիտենությունդ, որոշիր հիմա այս պահին, թողնես հետո ուշ կլինի: Շատերը չհասցրեցին հետո թողնելով ցավոք: Հիսուսը սիրում է քեզ կապ չունի ինչի մեջ ես թաղված, սիրող հոր պես սպասում է որ ընդամենը բռնես իր ձեռքը և նա կհանի քեզ: Քո և իմ գործած մեղքերը խաչը հանեցին Հիսուսին երկու հազար տարի առաջ, նա անեծքը վերցրեց իր վրա այդ ամենի, որ մենք չկորսվենք այլ հավիտենական կյանք ունենանք:

 

Աղբյուր՝   Tigran Lida Araqelyanner



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.