Աստված պահանջում է դաջվածք չանել!

172 1% 1
Հուլիսի 3, 2020թ. Տիգրան

Դաջվածքը պատկանում է ամենահին ավանդույթների շարքին։ Չնայած բազմադարյան քննադատությանը, այն չի վերացել, այլ ժամանակի ընթացքում ենթարկվել է լուրջ փոփոխությունների և հարմարեցվել է հասարակության բոլոր շերտերի նախասիրություններին։ Եվ ինչպես փաստում են պատմական աղբյուրները, այն միայն քրեական աշխարհի առանձնահատկությունը չէր, ինչպես ընդունված է կարծել, այլ մեծ տարածում ուներ աշխարհի բոլոր ժողովուրդների շրջանում։ Մարդկանց վրա դաջվածքներ են անում նաև իրենց կամքին հակառակ։ Ամենահայտնի նշանը նացիստական կենտրոնացված ճամբարի նշանն է Հոլոքոստի ժամանակ։ Նրանք այս միջոցը կիրառում էին տարբերակելու համար բանտարկյալների մարմինները։ Դաջվածքները օրինակ Չինաստանում արվում էին բանտարկյալների կամ ստրուկների երեսներին՝ որպես պատժամիջոց։ Հռոմեական կայսրության ժամանակ զինվորները օրենքով տատուներ էին կրում, որպեսզի հնարավոր չլիներ դասալքությունը։

21-րդ դարում նույնպես այս սովորությունը շարունակվում է մարդկանց մեջ, և այս բանի քաջալերող մի հսկա հատված են հանդիսանում համաշխարհային աստղերը, շոու-բիզնեսի ներկայացուցիչները և այլն։

Սիրողական դաջվածքների դեպքում վարակի ռիսկը մեծանում է, քանի որ նման պայմաններում շատ հաճախ կիրառվում են ոչ ախտահարված գործիքներ։ Նմանատիպ վարակներից են հեպատիտի բոլոր ձևերը, հերպեսի վարակները, ՄԻԱՎ, կարկամախտ և տուբերկուլյոզ։

 

Որոշակի վերլուծություն կատարելուց հետո, առաջարկում եմ կարդալ ամենավստահելի աղբյուրից և իմանալ, թե ինչ է ասում Աստված այս թեմայով։

 

28 Եւ մէկի համար ձեր մարմնի վերայ վէտեր չշինէք, եւ ձեր վերան կտկտած գիր չշինէք. Ես եմ Եհովան։

Ղևտացոց 19․ 28

* Վէտ բառը, ըստ բացատրական բառարանի նշանակում է՝ մաշկի վրա ծակելով արված նշան՝ դաջելու համար, հաջի:

 

Աստված խստիվ արգելում է մարմնի վրա գիր անել, դեռ ավելին Աստված հավատացյալներին սթափեցնող զգուշացում է անում, քանի որ մենք վերստին ծնունդ ունենալով դարձել ենք տաճար՝ Կենդանի Աստծու համար։ Սուրբ Հոգի Աստվածը՝ 3-րդության մեկ անձնավորությունը, մեր վերստին ծնունդով բնակվում է մեր մեջ։

 

19 Կամ թէ չ’գիտէ՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են՝ որ ձեզանում է, որ նորան Աստուածանից ունիք. եւ ձերինը չէք։ 20 Որովհետեւ մեծ գնով գնուեցաք. Ուստի փառաւորեցէք Աստուծուն ձեր մարմնումը եւ ձեր հոգումն՝ որ Աստուծունն են։

1 Կորնթացիս 6․ 19 -20

 

Աստված մեզ զգուշացնում է, որ մեր մարմինը սուրբ պահենք նման անպարկեշտ բաներից, ուստի զգուշանանք և Աստծո վախը ունենաք մեր անձերում, քանի որ Աստված չի թողնի պղծել իրեն պատկանող տաճարը։

 

Վերստին ծնունդ ունեցող՝ Աստծո զավակի համար, տատու կամ դաջվածք անելը անթույլատրելի է։ Ի՞սկ աշխարհիկ մարդկանց։ Աշխարհիկ մարդիկ կարող են դաջվածքներ չանել, չավելացնելու համար հերթական մեղքը իրենց վրա, քանի որ դրա հետևանքն էլ պիտի քաշեն Աստծու արդար դատաստանով, սակայն նրանց դաջվածք անել կամ չանելը չի փոխում իրենց կարգավիճակը։

Եթե դու չունես վերստին ծնունդ, այն ակնթարթում, երբ կփակես քո աչքերը այս կյանքում, կգնաս մի տեղ, որ երբեք չէիր ցանկանա գնալ։ Դու արդեն հաղթված ես սատանայից և գտնվում ես սատանայի գրպանում, ուստի քո գործերից չի փոխվելու քո պատկանելիությունը։

Սակայն դեռևս հնարավորություն կա, քանի որ այժմ ողջ ես, ուստի մեկ վայրկյան շուտ խնդրիր Հիսուսին, որ օգնի քեզ ճանաչել իր կամքը։ Աստված չի պահանջում մեզանից շատ բան՝ հավիտենական կյանք ունենալու համար, այլ միայն փնտրող և խոնարհ սիրտ։ Փնտրի՛ր և կգտնե՛ս:

 

7 Խնդրեցէք եւ կ’տրուի ձեզ. Որոնեցէք եւ կ’գտնէք, դուռը թակեցէք եւ կ’բացուի ձեզ։ 8 Որովհետեւ ամեն խնդրող առնում է, եւ որոնողը գտնում է. Եւ դուռը թակողին կ’բացուի։

Մատթեոս 7․ 7 - 8

 

28 Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ։

Մատթեոս 11․ 28

 

Աստված լուծում ունի, թե ինչպես հավիտենական կյանք ստանաս։

Այս թեմայի վերաբերյալ գոյություն ունի մանրամասն քարոզախոսություն, ինչը կարող եք դիտել սեղմելով [ԱՅՍՏԵՂ], պետք չէ հետաձգել, քանի որ չգիտեք առավոտյան կարթնանաք, թե՞ ոչ։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.