Հավատքի պտուղը։ Վկայություն

253 0% 1
Հուլիսի 9, 2020թ. Տիգրան

Արդեն լրացել է իմ 18 տարին, սովորում եմ գրաֆիկական դիզայների մասնագիտությունը։ 2-րդ կուրս եմ։ Սակայն մանկությունս կարելի է ասել այնքանել լավ չանցավ։ Իմ ծնողները հարբեցողներ էին, ուստի զրկված էի ամենափափագելի բանից։ երբեք չեմ ունեցել խաղալիքներ, դրա փոխարեն մեր տանը մշտական հարբեցողներ, կռիվներ և բաժանումներ էին։ Ես ստիպված էի մշտապես տեսնել, թե ինչպես են ծնողներս միմյանց դավաճանում, ապրել և մեծացել եմ այդպիսի պայմաններում։

 

Այժմ  շնորհակալ եմ Աստծուն, որ Տերը ամբողջ այս ընթացքում պահպանել է իմ կյանքն ու առողջությունը։ Հիշում եմ, երբ դեռ 3 տարեկան էի, ծնողներս հարբել էին և թողնելով ինձ փողոցում հյուր էին գնացել, սակայն Աստված պահպանեց ինձ։ Երբ մի փոքր մեծացա, սկսեցի աշխատել, որպեսզի տանը գոնե մի բան լինի ուտելու։ Իմ աշխատած գումարը ես տալիս էի հորս, սակայն նա ուտելիքի փոխարեն գնում էր խմիչք և թմրանյութ։

Մեր բնակարանը անտանելի վիճակում էր գտնվում ու դժվար էր ինձ համար ապրել այնտեղ։

 

Դպրոց եմ գնացել 8 տարեկանում, այդ պատճառով ամենամեծն էի դասարանում։ 2014 թվականին դասընկերներս խոսեցին ինձ Աստծու մասին, և այն ինձ հույս ոգեշնչեց։ Սակայն վախենում էի գնալ եկեղեցի, քանի որ բարեկամներիցս ոչ ոք չէր գնում այդտեղ։ Եվ մի օր Աստված ողորմեց ինձ, համարձակություն տվեց, որպեսզի գնամ պաշտամունքի, 2015 թվականի մայիսի 3-ն էր, այդ օրվանից ես չեմ թողնում Աստծուն։ Նա դիպավ իմ հոգուն, բոցավառեց իմ սրտում հավատք և ամբողջ կյանքս փոխեց։ Այժմ սիրտս լեցված է ուրախությամբ, սիրով իմ Աստծու՝ Հիսուս Քրիստոս հանդեպ։ Սկսեցի ամենքին պատմել Հիսուսի մասին, ով ինձ խաղաղություն, ուրախություն և սեր տվեց, դասարանումս 7 հավատացյալ դարձանք։ Մեր դասարանը միակն էր դպրոցում, որտեղ ճշմարիտ քրիստոնյաներ կային։

 

Առաջին դասարանում ես շատ նիհար ու թույլ էի, ընդամենը՝ 16կգ էի կշռում, լուրջ կասկածներ կար, որ հիվանդ էի տուբերկուլիոզով, բայց փառք Աստծուն, Տերը պահեց իմ կյանքը և փրկեց տարատեսակ հիվանդություններից։ Այժմ սոցիալական կայքերից մեկում խումբ եմ ստեղծել և պատմում եմ  Հիսուսի մասին։ Նա ինձ տվեց իրական սեր, հաղորդեց կյանքիս իմաստ, հիմա կյանքումս նպատակ ունեմ՝ ուզում եմ մի  փոքր նման լինել իմ Ասծուն և հասնել երկինք, ուզում եմ ապրել և օգնել ուրիշներին, որ գտնեն իրական սերը Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչցի, ոտքերի մոտ։ Ուրախ եմ, քանի որ Տերը գործածում է ինձ։ Տերը չի ցանկանում, որ հոգեպես քնած կյանք ապրեմ։ Նա հարություն առավ կյանք, և ես՝ նրա մեջ, ի՞նչու կրկին մտնել խավարի մեջ։ Տերը սիրում է և համարում ինձ հիասքանչ՝ սա լավ հանգամանք է նոր կյանք սկսելու, եթե Աստված ինձ սիրում է, ինչպես ես պիտի քայլեմ աշխարհի ընթացքով, հակառակվելով Տիրոջ կամքին։

 

Վկայությունը՝ Ելիզավետա Օլեյնիկովա

Ամբողջական վկայությունը, բնօրինակ լեզվով կարող եք կարդալ սեղմելով՝ այստեղ։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.