Ի՞նչի համար են ծառայում աշխարհի վրա եկող հարվածները

95 0% 0
Հոկտեմբերի 22, 2020թ. Տիգրան

Կարծիք կա, որ աշխարհը այժմ գտնվում է մեծ նեղության շրջանում, սակայն նման կարծիք ունեցող մարդիկ, զբաղված չեն Աստծու խոսքի մանրակրկիտ վերլուծությամբ, այլ փորձում են որոշ համարներ միմյանց համադրելով՝ տարբեր ժամանակաշրջանների մասին, նմանեցնել մեծ նեղության մասին գրվածը այժմյան իրադարձություններին։ Աշխարհը անցնում է արհավիրքներով՝ բնական և մարդածին։ Կորոնավիրուսով այս պահին վարաքված են մոտ 13․000․000 մարդ։ Մերձավոր արևելքը եռում է: Լիբիա, Եգիպտոս, Պակիստան, Իսրաել, հակամարտությունը անվերջանալի է թվում։ Փոթորիկներ, ջրհեղեղներ, սով և սրան զուգընթաց փչացող հասարակություն ու զարգացող գիտություն։ Մեր երկիրը նույնպես սրանցից ձեռնպահ չի մնում և այն նույնպես հակամարտության մեջ է, ունի մեծ թվով վարակվածներ և այլն։

 

1 Սա գիտացիր, որ յետի օրերումը չար ժամանակներ կ’գան։ 2 Որովհետեւ մարդիկ կ’լինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, 3 Անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, 4 Մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր։ 5 Որ աստուածպաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զօրութիւնն ուրացած են. նորանցից էլ ետ քաշուիր։ 6 Որովհետեւ սորանցից են որ տունէ տուն են մտնում, եւ գերի անում մեղքերով բեռնաւորուած տկարամիտ կնիկներին, որ կերպ կերպ ցանկութիւններով վարուած են. 7 Որ ամեն ժամանակ սովորում են, եւ երբէք դէպի ճշմարտութեան գիտութիւնը չեն կարողանում գալ։

2 Տիմոթեոս 3․ 1 - 7

 

6 Պատերազմներ եւ պատերազմների համբաւներ կ’լսէք, զգոյշ կացէք, որ չ’շփոթուիք. Որովհետեւ ամենը պետք է լինի. Բայց դեռ վերջը չէ։ 7 Որովհետեւ ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ. Եւ սովեր կ’լինին. Եւ մահտարժամներ՝ եւ տեղ տեղ երկրաշարժութիւններ կ’լինին։ 8 Բայց այս ամենը ցաւերի սկիզբն է։

Մատթեոս 24․ 6

 

Աստված զգուշացնում է՝ չշփոթվեք, քանի որ պատերազմների մասին լուրեր կլսեք, և մահտարաժամներ ու երկրաշարժներ կլինեն, սակայն սրանք ցավերի սկիզբն են։ Այս ամենը միջոց է մարդկանց հիշեցնելու համար, թե ով է Տերը, որպեսզի մարդիկ ապաշխարհեն և Տիրոջը դառնան իրենց չար գործերից:

 

Մի հետաքրքիր փաստ ևս, համաձայն Google Trends վերլուծության, վերջին 5 տարվա ընթացքում աշխարհում ամենաշատ անգամ Աստվածաշունչ բառը որոնվել է 2020 թվականի ապրիլի 5-ից 11-ը։

 

Քանի որ այս ամեն դեպքերը տեղի են ունենում, ի՞նչ է պետք հաստատելու համար մեծ նեղության մեջ լինելու կեղծ տեսությունը, միանշանակ չիպավորման սխալ մեկնելը։ Աշխարհում գոյություն ունեն մի շարք անլար տեխնոլոգիաներ, որոնք օգտագործում են ռադիոհաճախություններ ինֆորմացիայի փոխանակման համար։ Ահա դրանցից մի քանիսը՝ Wi-Fi, Bluetooth, GSM, RFID, NFC: Այս տեխնոլոգիաներից իբրև նեռի դրոշմ, ամենաշահարկվողներից են՝ RFID չիպերը։ Սակայն ասենք, որ գոյություն ունի նաև ավելի նոր նմանատիպ տեխնոլոգիա, ինչը անվանում են NFC չիպ։ Սակայն սրանք բոլորնել ոչնչություններ են նեռի դրոշմի դիմաց։ Ի՞նչու, քանի որ դուք կարող եք Ձեր ազատ կամքով այն ամենահասարակ կտրող բանով հեռացնել, թեև կվնասեք Ձեզ։ Այն չիպը, որ պետք է դնի նեռը տիրելու է մարդու ազատ կամքի վրա։ Մենք ԵՐԲԵՔ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆՔ թեկուզ այսօրվա հայտնագործած չիպերով մարդկանց չիպավորելուն, քանի որ դա դեմ է Աստծուն, որովհետև մեր մարմինը տաճար է Սուրբ Հոգու։

 

16 Եւ ստիպում է ամենին՝ փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին եւ ծառաներին, որ նորանց դրոշմ տայ նորանց աջ ձեռքումը կամ նորանց ճակատումը։ 17 Եւ որ ոչ ով չ’կարողանայ գնել կամ ծախել բացի նորանից, որ գազանի դրոշմը կամ նորա անունն ունի կամ նորա անունի համարը։ 18 Այստեղ է իմաստութիւնը. Ով որ միտք ունի թող գազանի թիւը համարէ. որ մարդի թիւ է, եւ նորա թիւը վեց հարիւր վաթսունեւվեց է։

Հայտնություն 13․ 16 - 17

 

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ԳՐՔԻ 6-ՐԴ ԳԼԽԻՑ ՄԻՆՉԵՎ 18-ՐԴ ԳԼՈՒԽԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՄԵԾ ՆԵՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԻՆ

Թեև այսօր էլ մենք անցնում ենք բազմազան փորձություններով, սակայն մենք պետք է ուրախ լինենք, քանի որ ամենամեծ փորձության ժամանակ բոլոր վերստին ծնունդ ունեցողները՝ Աստծո ճշմարիտ զավակները, լինելու են երկնքում։ Եթե դու նույնպես ունես վերստին ծնունդ մի սարսափիր այս նեղություններից, այլ ուրախ եղիր, որովհետև եթե անգամ քեզ հետ ամենավատ բանը պատահի՝ մահանաս, Դու հաջորդ վայրկյանում մտնելու ես Աստծու ներկայության մեջ։ Իսկ եթե չունեք վերստին ծնունդ դուք պետք է ոչ թե վախենաք, այլ սարսափեք, քանի որ տեսնելու եք ավելի մեծ նեղություն քան այս բաները։ ՀԱՐԿԱՎՈՐ Է 1 ՎԱՅՐԿՅԱՆ ԱՌԱՋ ԱՍՏԾՈՒՆ ԳԱԼ։ Եթե չգիտես ինչ է Աստված պահանջում մարդուց հավիտենական կյանք տալու համար, կարդա [ԱՅՍ] հոդվածը։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.