Արդյո՞ք Հիսուսին ստիպողաբար էին խաչում

84 1% 1
Հուլիսի 28, 2020թ. Տիգրան

Հիսուսի խաչելությունը կարևորագույն իրադարձություն է Նրան հավատացող մարդկանց համար: Ահա, թե ինչ է տեղի ունեցել: Կրոնական առաջնորդները Հիսուսին խաչեցին աստվածահայհոյության մեղադրանքով, քանի որ Նա պնդում էր, թե Աստված է: Նրանք Հիսուսին հանձնեցին Իսրայելում կառավարող հռոմեական իշխանություններին, որպեսզի Նրան մահապատժի ենթարկեն: Վերջնական ձայնի իրավունք ունեցող Պիղատոսը հայտարարեց, որ Հիսուս մահապատժի արժանի հանցանք չի գործել: Սակայն ամբոխը պահանջում էր մահապատժի ենթարկել Նրան. «Խաչե՜լ, խաչե՜լ, խաչե՜լ դրան…»: Դատավճիռը խաչելության միջոցով մահապատիժն էր, ինչը հռոմեական իշխանությունների կողմից ծանր հանցագործների համար էր սահմանված:

Այս ամենն անակնկալ չէր Հիսուսի համար: Նախքան խաչելությունը Հիսուս շատ էր խոսել աշակերտների հետ Իր ձերբակալման, չարչարանքների և խաչելության մասին: Նա նաև զգուշացրել էր, որ Իր մահից երեք օր անց մեռածներից հարություն է կառնի: Նա ասում էր, որ կամովին է ընտրում այդ ճանապարհը՝ հանուն մարդկանց մեղքերի թողության:

Ըստ էության՝ կրոնական առաջնորդներն ճիշտ էին հասկացել, որ Հիսուս Աստված է իրեն բացահայտում. Նա բավականին հստակ էր խոսում Իր Աստված լինելու մասին, ասում էր, որ գոյություն է ունեցել աշխարհի արարման փաստից առաջ, որ մեղքեր ներելու իշխանություն ունի, որ պատասխանում է մարդկանց աղոթքներին, ինչպես նաև՝ նրանց հավիտենական կյանքի պարգևը կարող է տալ: Նա ասում էր, որ Իրեն ճանաչելը նույնն է, ինչ Աստծուն ճանաչելը, Իրեն տեսնելը նույնն է, ինչ Աստծուն տեսնելը, Իրեն հավատալը նույնն է, ինչ Աստծուն հավատալը, Իրեն ընդունելը նույնն է, ինչ Աստծուն ընդունելը: Նա ասում էր, որ Իրեն ատողներն ատում են Աստծուն, և Իրեն պատվողները պատվում են Աստծուն:

 

Հիսուս նաև այս ամենին համոզիչ ապացույցներ տվեց:

Հիսուսի խաչելությունից մի քանի շաբաթ առաջ մահացավ Հիսուսի մտերիմներից մեկը՝ Ղազարոսը: Այդ ժամանակ Հիսուս մեկ այլ քաղաքում էր, սակայն նրանց ընդհանուր ընկերները այդ լուրը հասցրին Նրան: Երբ Հիսուս հասավ Ղազարոսի քաղաք, իմացավ, որ նա չորս օր առաջ մահացել և գերեզման է դրվել: Հիսուս նրան հարություն տվեց: Այս հրաշքին բազմաթիվ մարդիկ ականատես եղան, և լուրը բավականին արագ տարածվեց:

Քաղաք քաղաքի հետևից Հիսուս բժշկում էր մարդկանց բոլոր հիվանդությունները: Նա կերակրեց 4000 մարդու, ովքեր եկել էին Նրա քարոզը լսելու համար: Մի ուրիշ անգամ Նա կերակրեց 5000 հոգու:

Կրոնական առաջնորդները տրտնջում էին. «Ահա, աշխարհը Նրա հետևից գնաց»11,
«Եթե դրան այդպես թողենք, բոլորը կհավատան դրան…»12:

Հիսուսի մահը խաչի վրա հետևանք չէր միայն Նրա գործած հրաշքների և կատարած հայտարարությունների: Հրեաները Նրան չէին սիրում:

Հիսուս ապացուցել էր Իր բացարձակ զորությունը: Այս իմաստով մտրակների հարվածները, գլխի մեջ մխրճված փշերը, ոտքերի ու ձեռքերի մեջ մտած մեխերը չէին, որ Նրան սպանեցին: Եվ ոչ էլ՝ խաչի վրա դանդաղ շնչահեղձությունը: Հիսուս կարող էր ցանկացած պահի իջնել խաչի վրայից:

Սա հավասարազոր էր նրան, որ ինչ-որ մեկը խոնարհվեր դեպի ջուրը, գլուխը մտցներ ջրի տակ և որոշեր խեղդվել, երբ ամեն վայրկյան կարող էր գլուխը ջրից դուրս հանել: Հիսուս ընտրեց խաչի մահը:

Նա ասում էր. «Ոչ ոք Իմ կյանքը չի վերցնում Ինձնից, այլ Ես Ինքս եմ Իմ կամքով դնում այն…»13: Նա կամովին զոհեց Իր կյանքը: Դա նախօրոք հաշվարկված և ծրագրված գործողություն էր:

 

Տեր֊Հիսուս Աստված լինելով ուներ նպատակ և հանուն այդ ուրախության Աստված խոնարհվեց մարդու մարմնի մեջ, Նա ցանկանում է, որ դուք հասկանաք և կատարեք Իր կամը, այդ կամքը պարզագույն կերպով բացատրված է հետևյալ մի հոդվածի մեջ, ինչը կարող եք կարդալ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։

 

ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ՝ https://www.1patasxan.com/a/whydid.html

 

ԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՀԱՍԿ



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.