Տեր-Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան նշանները։ ՄԱՍ 1

100 0% 0
Հուլիսի 22, 2020թ. Տիգրան

Տեր Հիսուս Քրիստոսի  2-րդ գալստյան կարևորագույն նշաններից մեկը՝ գլոբալ հասարակության բարոյազրկումն է, և սուտ մարգարեների երկրաչափական պրոգրեսիայով աճը։

 

1 Սա գիտացիր, որ յետի օրերումը չար ժամանակներ կ’գան։ 2 Որովհետեւ մարդիկ կ’լինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ, 3 Անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր, 4 Մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր։ 5 Որ աստուածպաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զօրութիւնն ուրացած են. նորանցից էլ ետ քաշուիր։

2 Տիմոթեոս 3․ 1 - 5

 

Այս համարներում ներկայացված հատկանիշների մեջ ամբողջությամբ տեղավորվում է ներկա հասարակությունը։ Իսկ 5-րդ համարը ներկայացնում է այն կրոնը, որը անվանվում է քրիստոնեություն, սակայն անպայման նշենք, որ այս անվանական քրիստոնեությունը, ոչ թե հետևում է Քրիստոսին այլ առաջին օձին, ով սատանա է անվանվում։ Ծիսական մի ամբողջ համակարգ, լեցված ծեսերով, մատաղներով ու խունկերով։

 

11 Ի՞նչ պէտք է ինձ ձեր զոհերի շատութիւնը, ասում է Տէրը. Ես կշտացել եմ խոյերի ողջակէզներիցը, եւ պարարտների ճարպիցը. Եւ զուարակների ու ոչխարների ու նոխազների արիւնը չեմ ախորժում։

Եսայիա 1․ 11

 

Աստված շուրջ 2000 տարի առաջ զոհեց լավագույնը՝ ՄԻԱԿ ՍՈՒՐԲԸ, քո մեղքերի համար եկավ ու մեռավ քո փոխարեն, ու հարություն առավ 3-րդ օրը։ Աստված պատվիրում է իր ծառաներին ավետարանել այս լուրը, և բոլոր ճշմարիտ քրիստոնյաները պետք է զբաղված լինեն այս գործով, ամեն մեկը իր շրջապատում։ Սակայն Աստված հռչակում է, որ վերջին ժամանակներում այս գործը կատարող ճշմարիտ քրիստոնյաների փոխարեն, մարդիկ կհաճեն լսել սուտ վարդապետների, ովքեր ամեն տգիտություն կներկայացնեն բացի ՃՇՄԱՐԻՏ ԽՈՍՔԻՑ։

 

3 Որովհետեւ ժամանակ կ’գայ որ ողջամիտ վարդապետութեանը չեն համբերիլ. այլ իրանց յատուկ ցանկութիւնների համեմատ վարդապետներ կ’դիզեն իրանց վերայ, իրանց լսելիքների մարմաջելու պէս։ 4 Եւ իրանց լսելիքը ճշմարտութիւնիցը ետ կ’դարձնեն եւ առասպելների ետեւից կ’մոլորին։

2 Տիմոթեոս 4․ 3 - 4

 

Մեր դարաշրջանում քրիստոնյա անունը կրող, սակայն հոգեպես հեթանոս երկրներում, ճշմարիտ քրիստոնյաներին անվանում են աղանդավորներ, և այս աղանդավոր հասկացողությունը մարդկանց բերանում սկսեց շրջանառվել ծիսական եկեղեցու կողմից։ Սրանք զբաղված են կնքելով, օրհնելով, մեղքերը ներելով, ողորմելով, սովորեցնելով, ՍԱԿԱՅՆ ԻՐԵՆՔ ՍՐԱՆՑ ԲՈԼՈՐԻ ԿԱՐԻՔԸ ՈՒՆԵՆ։

 

Սրանց նման մի խումբ էլ կա, ովքեր տուն առ տուն ման են գալիս ու հայտնում սատանայի լուրը մարդկանց։ Գեղեցիկ և կոկիկ հագնված, ժպտերես, սակայն նրանց սիրտը փոխված չէ, ու կատարում են իրենց «պապայի՝ սատանայի» կամքը, հռչակելով՝ Հիսուս Աստված չէ։ Այս սատանայապաշտների համար Աստված ասում է․

 

6 Որովհետեւ սորանցից են որ տունէ տուն են մտնում, եւ գերի անում մեղքերով բեռնաւորուած տկարամիտ կնիկներին, որ կերպ կերպ ցանկութիւններով վարուած են. 7 Որ ամեն ժամանակ սովորում են, եւ երբէք դէպի ճշմարտութեան գիտութիւնը չեն կարողանում գալ, 8 Այլ ինչպէս որ Յանէսը եւ Յամրէսը Մովսէսին հակառակ կեցան, այնպէս էլ սորանք են հակառակ կենում ճշմարտութեանը, մարդիկ՝ մտքով ապականուած, անպիտան՝ հաւատքի համար։ 9 Բայց աւելի չեն յառաջանալ. Որ սորանց անմտութիւնն ամենին յայտնի կ’լինի. ինչպէս նորանցն էլ եղաւ։

2 Տիմոթեոս 3․ 6 - 9

 

Այո՛, ինչպես գրված է 9-րդ համարում այս տգետները առաջ չեն գնալու և չճանաչելով միակ ԼՈՒՅՍԸ՝ Հիսուս Քրիստոսին, կկորսվեն իրենց պիղծ ճանապարհներում։

 

Շարունակելի․․․



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.