Հասարակությունը մերժում է Աստծուն

87 0% 0
Օգոստոսի 28, 2022թ. Տիգրան

Անհատի դերը հասարակության մեջ: Հասարակության ազդեցությունը անհատի վրա: Ահա մի շարք հարցադրումներ, որոնք մշտապես հուզել են մի շարք գիտնականների: Այսօր հասարակության կայացման գործում կարևոր դեր ունեն անհատները, իսկ անհատի ձևավորման գործում հսկայական դեր ունի հասարակությունը։ Այո՛ մարդը շատ հաճախ իր կարծիքը ձևավորում է առկա կարծրատիպերի կամ ավանդույթների հիման վրա, սակայն հաճախ այդպիսի ավանդույթները շատ հեռու են անգամ տրամաբանությունից։

Մարդը, հաճախ իր քայլերը, սխալները արդարացնում է հասարակության կողմից նման արարքի ընդունված լինելով (Օր․՝ մարդասպանը արդարացնում է իր մարդասպանությունը արդար վրեժ լուծելու պատրվակով):

 

Մենք հաճախ կանգնում ենք ամբոխների մեջ, ու հաճեցնում նրանց։ Սակայն եկեք քննենք Աստծու խոսքի օգնությամբ ու տեսնենք՝ արդյոք ամբոխները կամ հասարակությունը, ամենակարևոր հարցերում ճիշտ կողմում են լինում։

 

ԱՌԱՋԻՆ ԴԵՊՔԸ․ Նոյի ժամանակներում է։ Եվ կարդանք հետևյալ համարը։

 

5 Եւ Եհովան տեսաւ որ շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր. 6 Այն ժամանակ Եհովան զղջաց, որ երկրի վերայ մարդը ստեղծեց, եւ իր սրտի մէջ տրտմեց։ 7 Եւ Եհովան ասեց. Երկրի երեսիցը ջնջեմ մարդը որ ստեղծեցի, մարդից մինչեւ անասունը, մինչեւ սողունը եւ մինչեւ երկնքի թռչունը, որովհետեւ զղջում եմ որ նորանց ստեղծել եմ։

Ծննդոց 6․ 5 - 7

 

Ինչպես տեսնում եք, Նոյի ժամանակաշրջանում, ամբողջ հասարակությունը ապստամբել էր Աստծու դեմ և միայն Նոյը և նրա զավակները Աստծու կողմից ընտրվեցին։

 

ՀԱՋՈՐԴ ԴԵՊՔԸ․ Բաբելոնի աշտարակաշինությունը։

 

3 Եւ իրար ասեցին. Եկէք աղիւսներ շինենք, եւ կրակով այրենք։ Եւ աղիւսները նորանց համար քարի տեղ եղան, եւ կուպրը նորանց համար եղաւ ցեխի տեղ։ 4 Եւ ասեցին. Եկէք մեզ համար մի քաղաք շինենք եւ մի աշտարակ, եւ նորա գլուխը մինչեւ երկինքը լինի, եւ մեզ համար անուն ստանանք, որպէս զի չցրուինք բոլոր երկրի երեսի վերայ։ 5 Եւ Եհովան իջաւ մարդկանց որդիների շինած քաղաքը եւ աշտարակը տեսնելու։ 6 Եւ Եհովան ասեց. Ահա մէկ ազգ է եւ մէկ լեզու նորանց ամենի համար, եւ ահա սկսեցին շինել. Եւ հիմա նորանց համար դժուար չի լինիլ ինչ որ խորհեցին շինելու։ 7 Եկէք իջնենք, եւ այնտեղ նորանց լեզուն խառնակենք, որ իրար լեզու չհասկանան։

Ծննդոց 11․ 3 - 7

 

Ամբողջ մարդկային հասարակությունից միայն Նոյը փրկվեց, սակայն նրա սերունդների համար դաս չեղավ դա, ու ժամանակ անց հասարակությունը կրկին ապստամբեց Աստծու դեմ, աշտարակ շինեցին, որ պայքարեն Աստծու դեմ, և եթե Տերը փորձի կրկին կործանել իրենց չկարողանա։

 

ՀԱՋՈՐԴ ԴԵՊՔԸ․ Այս մի դեպքը պատահեց Մովսեսի ժամանակաշրջանում, Աստված գերեվարված Իսրայելը ստրկությունից ազատեց, և առաջնորդում էր դեպի Ավետյաց Երկիր, սակայն երբ Մովսեսը մի փոքր ժամանակ հեռացավ օրենքը բերելու, հասարակությունը կուռք շինեց, ընկավ ու սկսեց պաշտել։

 

1 Եւ ժողովուրդը տեսաւ, որ Մովսէսը ուշացաւ սարիցն իջնելու, եւ Ահարօնի մօտ ժողովուեցաւ ժողովուրդը եւ ասեցին նորան. Վեր կաց մեզ համար աստուածներ շինիր որ մեր առաջին գնան. Որովհետեւ այդ Մովսէս մարդը, որ մեզ Եգիպտոսի երկրիցը հանեց, չգիտենք թէ ինչ եղաւ նորան։

Ելից 32․ 1

 

Նման օրինակներ դուք կարող եք հանդիպել ԲԱԶՄԱԶԱՆ անգամ  Աստծու խոսքի մեջ։ Հասարակությունը կամ այս աշխարհի ընթացքը սատանայի կամքի պես է ընթանում, հիշենք այն մարդկանց  ովքեր գոչում էին՝ խաչե՛ք Հիսուսին, մենք Կայսրից բացի թագավոր չունենք։

 

21 Եւ կուսակալը պատասխանեց եւ ասեց նորանց. Այս երկուսից ո՞րն էք ուզում, որ արձակեմ ձեզ համար։ Եւ նորանք ասեցին, Բարաբբային։ 22 Պիղատոսն ասեց նորանց. Ապա ի՞նչ անեմ Յիսուսին որ Քրիստոս է կոչվում։ Ամենքն ասեցին. Թող խաչուի։ 23 Եւ կուսակալն ասեց, Ապա ի՞նչ չար բան է արել։ Բայց նորանք էլ աւելի էին աղաղակում եւ ասում, Խաչուի։

Մատթեոս 27․ 21 - 23

 

Այսօր նույնպես մարդիկ մերժում են Աստծուն և ասում են քաշվի մեզանից, որովհետև չենք ուզում իմանալ քո ճանապարհները։ Աստված չի պահանջում մեզանից ծանր բան՝ հավիտենական կյանք տալու համար, այլ միայն փնտրող և խոնարհ սիրտ:

 

16 Որովհետեւ դու պատարագ չես ուզում. Եթէ ոչ՝ ես կտայի քեզ. Եւ ողջակէզներին չես հաւանում։ 17 Աստուծոյ ընդունելի պատարագները կոտրուած հոգին է. Կոտրուած ու փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած։

Սաղմոս 51. 16 - 17

 

Հասարակությունը այսօր նույնպես պարելով, երգելով, ծիծաղելով գնում է դժոխք, և շատ քչերն են քայլում Տիրոջ կամքի համեմատ։ Աստծո կամքը մեղավոր մարդու համար մեկն է, հավատալ իր ղրկածին, միակ Սուրբին, միակ Տիրոջը, Կատարյալ Աստծուն։

 

Եվ գրված է ով որ հավատա և բերանով խոստովանի պիտի փրկվի։

 

16 Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։ 17 Որովհետեւ Աստուած իր Որդին չ’ուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի։ 18 Նորան հաւատացողը չի դատապարտուիլ, իսկ չ’հաւատացողն արդէն դատապարտուած է. Որովհետեւ չ’հաւատաց Աստուծոյ միածին Որդու անունին։

Հովհաննես 3. 16 - 18



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.