Նախանձ: Ի՞նչ է, ի՞նչպես ազատվել

1736 0% 7
Օգոստոսի 23, 2020թ. Տիգրան

Մեղավոր մարդու՝ ադամական բնության, մեջ արտահայտվող մեղքերից մեկը նախանձն է։ Այս մեղքը խիստ վտանգավոր է հավատացյալի համար, քանի որ վնասում է թե՛ հոգևոր կյանքը, թե՛ մեր մարմինը։

Նախանձը մարդուն դրդում է ատելության, իսկ ատելությամբ լեցված մարդը ի՞նչպես պիտի կրի Աստվածային սերը և ավետարանի Աստծո Խոսքը։ Նախանձ բառը բացատրվում է հետևյալ կերպ․ ուրիշի հաջողություններից՝ բարեկեցությունից՝ առավելություններից, մարդու մեջ ծագող չարության զգացում:

 

30 Մարմնին կեանք է մի հանդարտ սիրտը, բայց նախանձը փտութիւն ոսկորներին։

Առակաց 14․ 30

 

Նախանձի և չարության մեջ գտնվող մարդը, մշտապես լեցված է ատելության, նենգության հոգիով, եթե այդ հոգին չի կարողանում արտահայտվել այն դառնում է փտության պատճառ հենց մարմնի համար։

 

 

Սակայն եկեք հիշենք, երբ առաջացավ մարդու մոտ նախանձելու հատկությունը և կա առանձնացված իրադարձություն, երբ մարդկությունը առաջին անգամ ծանոթացավ նախանձի ու դրա հետևանքի հետ։ Աստվածաշունչը՝ ամենաճշմարիտ աղբյուրը, Ամենագետ Աստծու խոսքը, բացահայտում է, որ առաջին անգամ սաստիկ նախանձող մարդը եղել է Ադամի որդին՝ Կայենը, ով նախանձեց եղբորը նրա հաջողությունների համար, ապա ատելությունից շարժված սպանեց նրան։

 

3 Եւ եղաւ որ օրեր անցկենալուց վերջը՝ Կայէնը երկրի պտղիցը Եհովային ընծայ մատուցրեց։ 4 Եւ Հաբէլն էլ մատուցրեց իր ոչխարների անդրանիկներիցը եւ նորանց պարարտներիցը։ Եւ Եհովան Հաբէլին եւ նորա ընծային մտիկ արաւ։ 5 Բայց Կայէնին եւ նորա ընծային մտիկ չարաւ։ Եւ Կայէնը շատ բարկացաւ, եւ երեսը կախեց։

Ծննդոց 4․ 3 - 5

 

Աստված Ադամին և Եվային կաշվե հանդերձներ հագցրեց նրանց մերկությունը փակելու համար (տես՝ Ծննդոց 3․ 21 համարում), ասել է թե զոհ արվեց նրանց համար։ Աստված բացատրեց մարդուն, որ մեղքերի թողության համար արյուն պետք է թափվի, սակայն Կայենը՝ Ադամի առաջնեկը,Աստծուն մոտեցավ հնարածին կրոնով, այլ ոչ Նրա կամքի համեմատ։

 

Այստեղ ընդմիջում վերցնենք և նայենք մեր այսօրվա կյանքին, նույնն է պարագան այսօր, մարդիկ փորձում են բարի գործերով Աստծուն հաճելի թվալ, սակայն մարդը երկինք կարող է գնալ միայն անմեղ զոհի արյամբ՝ Հիսուս Քրիստոսի (աշխարհից առաջ մորթված գառնուկի արյամբ) և ով ծածկված է այդ արյամբ ունի հավիտենական կյանք։

 

5-րդ համարում գրված է, որ Աստված ուշադրություն չդարձրեց Կայենին ու նրա ընծային, ինչից էլ Կայենը բարկացավ և նախանձից դրդված սպանեց եղբորը։

 

8 Եւ Կայէնն իր Հաբէլ եղբօր հետ խօսեց. Եւ եղաւ որ երբոր նորանք դաշտումն էին, Կայէնը վեր կացաւ իր եղբայր Հաբէլի վերայ եւ սպանեց նորան։

Ծննդոց 4․ 8

 

Քիչ առաջ ասացինք, որ նախանձը ծնում է ատելության, Կայենի օրինակը հաստատեց, որ ատելությունը ծնում է մարդասպանություն։

 

Նախանձը շատ բնական է Ադամական բնության համար, սակայն հավատացյալը պետք է սպանի այդ բնությունը Սուրբ Հոգիով՝ գործածելով Աստծու սերը։ Այո՛, հավատացյալը նույնպես կարող է նախանձել ու սա խիստ վտանգավոր բան է, նման մի դեպք պատահեց Ասափ մարգարեի հետ։

 

2 Եւ քիչ էր մնացել որ ոտներս ծռուէին, եւ բան չէր մնացել որ գնացքս սահէր. 3 Որովհետեւ նախանձով լցուեցայ հպարտների վերայ՝ ամբարիշտների խաղաղութիւնը տեսնելիս։ 

Սաղմոս 73․ 2 - 3

 

Այստեղ Ասափը չի բացահայտում ինչն էր իր նեղության պատճառը, սակայն նա համեմատեց իր դաժան կյանքը անաստված աշխարհիկ մարդկանց խաղաղ կյանքի հետ ու տրտմեց, ինչպես ինքն է բնութագրում անգամ քիչ էր մնում, որ սահեր։ Սակայն, երբ Աստծո մոտ գնաց ու տեսավ իր և նրանց վախճանը ասաց․ իրոք դու նրանց սահող տեղերի վրա էիր դրել (տես՝ Ծննդոց 73․ 18):

 

16 Եւ ես միտք արի որ իմանամ այս. Սակայն դժուար էր իմ աչքերի առաջին. 17 Մինչեւ որ Աստուծոյ սրբութեան տեղը մտայ եւ նորանց վերջն իմացայ։ 18 Իրաւի որ դու նորանց հեշտ սահելու տեղ ես դնում, կործանուելու մէջ ես գցում նորանց։

Սաղմոս 73․ 16 - 18

 

 Նախանձի և շատ այլ ատելության վրա հիմնված մեղքերի դեմ դնելու միջոցը Աստծո սերն է։ Նախանձ բառի արմատները հենց բացահայատում են այս բանի վնասը։ Նախ իմ անձը (նախանձ), սրա դեմ պայքարելու համար հարկավոր է պարզապես կատարել Աստծո պատվիրանը՝ նախ իմ եղբոր ու իմ քրոջ անձը։ Եթե աղոթենք ապա առաջ մեր քրոջ ու եղբոր համար և մի բան ունենանք հիշենք նաև ուրիշներին։

 

Այս բանի դիմաց կարող է առնել մեկը ով ունի Սուրբ Հոգի, քանի որ եթե մեկը սրանք անի առանց Աստծո Հոգու այն կեղծավորությամբ է անելու, հետին նպատակ ունենալով՝ փառավորել իր անձը։ Անհավատ կան անվանակ քրիստոնյան, թեև իր կյանքի ընթացքում երբեք չնախանձի իր մահից հետո հայտնվելու է դժոխքում, քանի որ հայհոհեց Սուրբ Հոգուն և այս հայհոյելը լինում է, երբ մարդը իր կյանքի ամբողջ ընթացքով մերժում է Տեր Հիսուս Քրիստոսին իբրև իր Տերն ու փրկիչը։

Եթե դուք դեռ չեք ստացել Աստծո մեծագույն պարգևը և չգիտեք թե ինչու Հիսուս Ձեզ համար խաչվեց, անպայման կարդացեք Ձեր փրկության մասին հոդվածը սեղմելով [ԱՅՍՏԵՂ]:



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.