ԽԻՂՃ։ Ի՞ՆՉ Է ԱՅՆ, ՈՒ՞Ր Է ԱՅՆ

1881 0% 9
Ապրիլի 22, 2023թ. Տիգրան

Ի՞նչ է խիղճը, ի՞նչ է այն պահանջում մարդուց, ի՞նչպես է մեջտեղ գալիս և ի՞նչպես ունենալ հանգիստ խիղճ։

Խիղճ (συνείδησις)․ արարքների ներքին գիտակցում ու գնահատում, վարքագծի բարոյական պատասխանատվության զգացում:

 

Այս հարցերը տվեք իսլամիստ ծայրահեղականներին և հավանաբար կստանաք պատասխան․ «հանդարտ խիղճ ունենալու համար պետք է սպանել անմաքուրներին(gāvur)»։

Քաղաքակիրթ աշխարհում խղճի հանգստություն նշանակում է․ կատարել հոգու պահանջը՝ լռելով, խոսելով կամ գործելով։ Այդ պահանջը կարող է լինել բազմատեսակ՝ կերակրել չքավորներին, տանիք տալ անտուններին, աջակցել ընկածներին, իսկ ավելի ընդհանրական՝ կատարել այն ինչ Ճշմարտությունն է պահանջում։

 

Այժմ անցնենք Աստծու խոսքին և փորձենք օրինակներ գտնել այս երևույթի մասին, ինչպես նաև հստակեցնենք ինչպես ունենալ հանգիստ խիղճ․

Սրա դրսևորման մի դեպք հանդիպում ենք,  երբ Դավիթ թագավորի խիղճը հանդիմանելով վկայեց, Դավթի մեղանչած վիճակը Աստծու առաջ։ Նա շատ լավ գիտեր որ չպիտի այդպես վարվի և այդպես չվարվելու պատվիրանը գրված էր իր սրտի մեջ։

10․ Դավթի խիղճը տանջեց իրեն ժողովրդի մարդահամարն անելուց հետո։ Դավիթն ասաց Տիրոջը. «Ես խիստ մեղանչեցի, որ արեցի այս բանը. հիմա, ո՜վ Տեր, աղաչում եմ, ների՛ր քո ծառայի մեղքը, որովհետև մեծ հիմարություն գործեցի»։

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 24․ 10

Այսպիսով խիղճը դատավոր եղավ նրա սրտում, հայտարարելով Դավթի մեղանչած լինելու հանգամանքը։

 

Աստծու խոսքը մեզ բացահայտում է, որ այս անտեսանելի դատավորը դրված է բոլորի մեջ, որպեսզի վկայի օրենքը, ու հանդիմանի մեղքի համար։ Հենց այս վկայության և դրա դատապարտության արդարությամբ էր դատում Աստված հեթանոսներին՝ ովքեր չունեին օրենք։

14․ Ուրեմն երբ հեթանոսները, որ օրենք չունեն, օրենքի պահանջները բնականորեն կատարեն, սրանք թեև օրենք չունեն, իրենք են իրենց համար օրենք։ 15․ Նրանք ցույց են տալիս, որ օրենքի պահանջն իրենց սրտերում է գրված՝ իրենց խղճի վկայությամբ, և իրենց մտքերում, որ միմյանց ամբաստանում են կամ էլ արդարացնում։

Հռոմեացիներին 2․ 14 - 15 

 

 Աշխարհի իրադարձություններից քաջատեղյակ մարդը գուցե հարցում տա․ «ի՞սկ ինչու Աստված բոլորի մեջ չի դրել այդ խիղճը, օրինակ՝ թուրքերը գլխատում են մանուկ, ծեր, կին, հաշմանդամ ու հղի, թալանում, ծեծում և մնում անպատիժ»։

15․ Ամեն բան մաքուր է մաքուրների համար, բայց պիղծերի և անհավատների համար ոչինչ մաքուր չէ. նրանց միտքն ու խիղճը պղծված են։

Տիտոսին 1․ 15

Աստծու խոսքը ներկայացնում է, որ յուրաքանչյուր մարդ արարածի մեջ առկա է խիղճը, սակայն այն բոլորի մեջ էլ պղծված է՝ մեղքի պատճառով։

Մարդը կատարում է այն ինչ իր աչքի, մարմնի ու ամբարտավանության ցանկություններից է գռգռված։ ՀԱՐՑԸ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՈՒՄ Է ՈՎ ԻՆՉ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՔԱՆԱԿԻ ՄԵՂՔԵՐ Է ԳՈՐԾՈՒՄ։ Ցանկացած դեպքում բոլորը մեղավոր են ու պիտի դժոխք գնան։ ԴԱ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ։

16․ Եթե մեկն աշխարհը սիրում է, Հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկություն է և այս կյանքի ամբարտավանություն, Հորից չէ, այլ աշխարհից։

Ա Հովհաննես 2․ 16

 

Մարդկության գոյության հետ զուգահեռ շարունակվում էր նաև մեղսալից ընթացքը, քանի որ մարդ արարածի խիղճը պղծվեց ու այլևս չէր կարող մեղքը արգելակել, կարիք կար դրա վերահաստատմանը։

 

Այո՛, օրենքի ժամանակշրջանում միջոցը կար․ զոհերով և խոստովանությամբ մարդիկ ապաշխարհում էին իրենց գործած մեղքերի համար, ստանում ներում, ապա կրկին մեղանչում։

Աստված իմանալով մարդկանց ձախողման փաստը, ժամանակների լրանալուց հետո Իր Որդին ուղարկեց, որպեսզի 1 անգամ սրբի ու նորոգի բոլոր նրանց ովքեր կհավատան, տալով հավիտենական արդարություն և հանգիստ խիղճ։

11․ Իսկ Քրիստոսը՝ գալիք բարիքների Քահանայապետը, եկավ՝ անցնելով ավելի մեծ, կատարյալ և անձեռակերտ խորանով, այսինքն՝ ո՛չ այս աշխարհի արարածների կողմից պատրաստված 12․ և ո՛չ էլ նոխազների ու զվարակների արյունով, այլ իր իսկ արյամբ մեկ անգամ այն սրբարանը մտավ ու հավիտենական փրկություն ստացավ։

13․ Որովհետև եթե ցուլերի, նոխազների արյունը և երինջների մոխիրը շաղ տալով՝ մաքրում են պղծվածների մարմինը, 14․ որչա՜փ ևս առավել Քրիստոսի արյունը, որ հավիտենական Հոգով ինքն իրեն անարատ զոհ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խիղճը այն մահացու գործերից, որպեսզի կենդանի Աստծուն պաշտեք։

Եբրայեցիներին 9․ 11 - 14

 

Աստծու բերած դատաստանը կամ հավիտենական մահը ավելին է քան ֆիզիկական ոչնչացումը, այն հավիտենական տանջանք է, ուր չկա ոչնչացում։

28․ Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Այլ ավելի վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել և՛ հոգին, և՛ մարմինը։

Մատթեոս 10․ 28

 

ՓՈԽԱՐԵՆԸ ԱՍՏՎԱԾ ԻՄԱՆԱԼՈՎ ՄԵՐ ԱՆԿԱՐՈՂ ՎԻՃԱԿԸ, ԱՅՍՕՐ ԴԵՌ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ ՈՒ ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԲՈԼՈՐ֊ԲՈԼՈՐԻՆ, ՔՈ ԽԻՂՃԸ ՀԻՍՈՒՍ ԿՄԱՔՐԻ ԻՐ ԱՐՅԱՄԲ, ԵԹԵ ՄԻԱՅՆ ՑԱՆԿԱՆԱՍ։ ԺԱՄԱՆԱԿԸ ՔԻՉ Է ՔԱՆԻ ՈՐ ՉԳԻՏԵՆՔ ԵՐԲ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՀԻՍՈՒՍ, ԿԱՄ ԵՐԲ ՄԵՆՔ ԿՄԱՀԱՆԱՆՔ։

8․ Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ 9․ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ 10․ Եթե ասենք, թե մեղք չենք գործել, նրան ստախոս ենք հանում, և նրա խոսքը մեր մեջ չէ։

Ա Հովհաննես 1․ 8 - 10

 

Դու կարող ես այսօր ընդունել Աստծու կողմից տրվող հավիտենական կյանքը՝ խոստովանելով, որ ինքդ էլ մեղավոր ես ու տարբեր մեղքեր կյանքիդ ընթացքում գործել ես։

Հավատա, որ Աստծու միակ որդին՝ Հիսուս Քրիստոսը, քո մեղքերի համար մեռավ ու 3-րդ օրը հարություն առավ քեզ արդարացնելու համար։

Ի նշան քո հավատքի՝ սեփական բերանով Տիրոջը խոստովանի այդ ամենը ու կփրկվես։

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։

 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.