Ու՞ր է Աստված երբ ես այսչափ չարչարվում եմ

2508 0% 6
Ապրիլի 27, 2023թ. Տիգրան

Փորձանքների ու տագնապների մեջ հայտնված մարդը հարցում է տալիս․ ու՞ր է Աստված, երբ ես այսչափ չարչարվում եմ։ Հետաքրքրական է, որ նման կերպ մտածում կամ հարցումներ են տալիս թե՛ անհավատ, թե՛ կրոնասեր մարդիկ։ Եթե կրոնասեր մարդկանց հարցումը որոշակի տեղավորվում է մարդկային տրամաբանության մեջ, ապա նույնը չենք կարող ասել աթեիստների դեպքում։

Հենց սկզբից հստակեցում մտցնենք, հոդվածում դիտավորությամբ օգտագործվում է կրոնասեր հատկանիշը, ներկայացնելու համար՝ մոմ վառող, զատիկին միմիայն կարմիր գույնով ձուն ներկող, ամենահամբերատար պաս պահող, 10 պատվիրանները «չխախտող», մանկամկրտված, բարեգործ և շատ այլ ընդունված ավանդույթներ ու սովորություններ պահող անձնավորությանը։

 

7․ Զուր են պաշտում ինձ, քանի որ ուսուցանում են պատվիրաններ, որոնք մարդիկ են հորինել

ՄԱՐԿՈՍ 7․ 7

 

Այլոց անհիմն մեղադրելն ու ինքնաարդարացումը հանդիսանում են Ադամական բնությանը բնորոշ գործողություններ։ Այսպիսի անձնավորությունների հարցմանը պատասխանենք հարցումով․

ԻՍԿ ՈՒ՞Ր ԷԻՔ ԴՈՒՔ, ԵՐԲ ԱՅԴՉԱՓ ՉԷԻՔ ՉԱՐՉԱՐՎՈՒՄ։

Եսայի մարգարեն այսպես է մարգարեանում Ձեր մասին։

 

13 Տերն ասում է. «Որովհետև այս ժողովուրդը իր բերանով է մոտենում և իր շրթունքներով է ինձ պատվում, իսկ նրա սիրտը հեռու է ինձնից, և նրանց վախն ինձնից մարդկանց սովորեցրած հրաման է։

ԵՍԱՅԻ 29․ 13

 

Քրիստոնյա անունը կրող մարդկանց ճնշող մեծամասնությունը, անգամ մեկ անգամ չի կարդացել Աստվածաշունչ, չի ցանկացել ավելին իմանալ Տեր-Հիսուսի մասին, չի արել գործնական քայլեր այդ նպատակի համար։

Քրիստոնյա անունը կրող մարդկանց ճնշող մեծամասնությունը, չգիտի ինչ է պահանջում Աստված իր ստեղծած մարդուց, հետևաբար չգիտի, որ ինքը անիծված է, ու չի կատարում Տիրոջ կամքը։

Քրիստոնյա անունը կրող մարդկանց ճնշող մեծամասնությունը, հավատում է ամեն սուտ ավանդույթների, բայց չի ցանկանում ճանաչել Աստծուն՝ կարդալով Տիրոջ խոսքը։

Քրիստոնյա անունը կրող մարդկանց ճնշող մեծամասնությունը, չի հավատում մեռելների հարությանը, չի հավատում Հիսուսի Աստվածությանը, չի հավատում հավիտենական կյանքին ու մահը համարում է կյանքի վերջնակետը։

Քրիստոնյա անունը կրող մարդկանց ճնշող մեծամասնությունը, կոչվում է քրիստոնյա մարդկանց կողմից, սակայն Աստծո համար հեթանոս և պիղծ է։

 

25․ Դրա համար Տիրոջ բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի դեմ. նա իր ձեռքը բարձրացրեց նրա վրա և հարվածեց նրան այնպես, որ դողացին լեռները։ Նրանց դիակներն աղբի պես թափված են փողոցներում։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջել, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։

ԵՍԱՅԻ 5․ 25

 

ԼՈՒԾՈՒՄԸ Ի՞ՆՉՈՒՄ Է․

ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ ԲԱՑԱՀԱՅԱՏՈՒՄ Է, ՈՐ ՄԱՐԴԸ ԵԴԵՄԱԿԱՆ ՊԱՐՏԵԶՈՒՄ ՄԵՂՔ ԳՈՐԾԵՑ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՈՐՍՏՅԱՆ՝ ԴԺՈԽՔԻ (տես՝ Ծննդոց 3-րդ գլուխ), ՍԱԿԱՅՆ ԱՍՏՎԱԾ ՄԱՐԴՈՒ ՄԱՀԸ ԴՐԵՑ ԻՐ ՈՐԴՈՒ ՎՐԱ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՎԱՏԱԼՈՎ ՆՐԱՆ ԱՐԴԱՐԱՆԱՆ։

 

5․ Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։

ԵՍԱՅԻ 53․ 5

 

ԽՈՍՏԱՑՎԱԾ ՄԵՍԻԱՆ ՈՒՄ ԻՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԵՐԺԵԼՈՎ ԽԱՉԵՑ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՆ է, ՆՐԱ ԱՆՁԻ ՈՒ ԿԱՏԱՐԱԾ ԳՈՐԾԻ ՎՐԱ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՎԱՏՔՈՎ, ԱՍՏՎԱԾ ՄԱՐԴՈՒՆ ՏԱԼԻՍ Է՝ ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅՈՒՆ, ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ, ԻՍԿ ՓՈԽԱՐԵՆԸ ՈՉԻՆՉ ՊԵՏՔ ՉԷ ԱՆԵԼ, ՄԻԱՅՆ ՀԱՎԱՏԱԼ ԵՎ Ի ՆՇԱՆ ՀԱՎԱՏՔԻ ՊԱՐԶ ԱՂՈԹՔՈՎ ՏԵՐ-ՀԻՍՈՒՍԻՆ ԴԻՄԵԼ։

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՐՅՈՒՆԸ՝ ՆՐԱ ԶՈՀԸ, ՏԱԼԻՍ Է ԻՐԵՆ ԸՆԴՈՒՆՈՂՆԵՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԻՏՅԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ, ԵՎ ԴԱ ՄԵԶԱՆԻՑ ՉԷ ԱՅԼ ԱՍՏԾՈ ՁՐԻ ՊԱՐԳԵՎՆ Է։

 

8․ Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 2․ 8

 

Աստված ցանկանում է մեզ հետ լինել մեկ, և ամեն բանում, թե՛ քայլելուց, թե՛ խոսելուց, թե՛ գործելուց լինել մեզ հետ: Սա չի նշանակում լոկ մտքի համաձայնություն, այլ գիտակցաբար հանձնել քո կյանքը քո արարչին։

 

28․ Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։

ՄԱՏԹԵՈՍ 11․ 28

 

Աստված մեզ չի խոստանում հեշտ կյանք այս աշխարհում, բայց խոստանում է, որ մեզ չի լքի թե՛ ցավի, թե՛ ուրախության մեջ։ Տերը անգամ հաճեցավ բնակվել ցանկացածի սրտում, ով կհրավիրի իրեն այնտեղ։

 

20․ Այն օրը դուք կիմանաք, որ ես իմ Հոր մեջ եմ, և դուք՝ իմ մեջ, իսկ ես՝ ձեր մեջ։  

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14․ 20

 

20․ Ահա ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ ինձ հետ։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 3․ 20

 

15․ Եթե ինձ սիրում եք, պահե՛ք իմ պատվիրանները։ 16․ Եվ ես Հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի. 17․ ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և չի ճանաչում։ Բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև այն ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14․ 15 - 17

 

Եթե Տերը այսօր խոսեց քո սրտի հետ, ապա Նրան արի, Նա կբուժի քո ջախջախված հոգին, կդարձնի քեզ ԱՍՏԾՈ ՈՐԴԻ, հավիտենականության ժառանգ, կստանաս մեղքերի թողության մեկ անգամ և հավիտենական արդարություն ամբողջ կյանքիդ համար։

 

9․ Եվ ես ասում եմ ձեզ. խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, դուռը բախե՛ք, ու ձեր առաջ կբացվի։

ՂՈՒԿԱՍ 11․ 9

 

Դու կարող ես այսօր ընդունել Աստծու կողմից տրվող հավիտենական կյանքը՝ խոստովանելով, որ մեղավոր ես, հավատալով, որ Աստծու միակ որդին՝ Հիսուս Քրիստոսը, քո մեղքերի համար մեռավ ու 3-րդ օրը հարություն առավ քեզ արդարացնելու համար։

 

Ի նշան քո հավատքի՝ սեփական բերանով Տիրոջը խոստովանի այդ ամենը ու կփրկվես։

 

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։

 

14․ և իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:14



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.