Ինչպե՞ս հավիտենական կյանք ստանալ։ ՄԱՍ 1 - Նախածնողների անհավատարմությունը

115 2% 2
Օգոստոսի 7, 2020թ. Տիգրան

Հավիտենական կյանքը միշտ եղել և մնում է մարդկության համար ամենափափագելի բանը։ Քանի դեռ մարդը մահվան վտանգը ունի, իր փափագն է ապրել երկար։ Մարդ արարածը իր ծննդյան օրվանից սկսում է մի ճանապարհ դեպի մահ, որոշների կյանքը ավարտվում է ավելի շուտ՝ որևէ պատահարի, մահտարաժամի, կամ այլ բանի արդյունքում, և մահվան գիտակցություն ունեցող անհավատ մարդը ձգտում է լավագույնս ապրել իր կյանքը։

Սակայն եկեք ուսումնասիրենք և հասկանանք Աստված ինչ է ասում, իրո՞ք մարդ արարածը ծնվել է մեռնելու համար։ Պատկերացրեք որ ոչ։ Աստված հռչակում է, որ մարդը ստեղծված է իր նմանությամբ ու անմահ էակ է։

 

26 Եւ Աստուած ասեց. Մեր պատկերովը եւ մեր նմանութեան պէս մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների եւ երկնքի թռչունների, եւ անասունների եւ բոլոր երկրի վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր սողունների վերայ։ 27 Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց։ 28 Եւ Աստուած օրհնեց նորանց, եւ Աստուած ասաց նորանց. Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ։

Ծննդոց 1․ 26 - 28

 

Մարդը ստեղծվեց անմեղության մեջ, անմեղության այլ ոչ սրբության։ Մարդը սուրբ կդառնար, եթե փորձվեր մեղքի հանդեպ ու հավատարիմ մնար, ուստի Աստված Եդեմում մի ծառ դրեց ու պատվիրեց որ չուտեն դրանից, այդ ծառի պտուղը ոչ մի լուրջ տարբերություն չուներ ուրիշների նկատմամբ, սակայն դրանից չուտելով մարդը ապացում էր իր հավատը, վստահությունը և սերը Աստծու հանդեպ։

 

16 Եւ Եհովայ Աստուածը պատուիրեց մարդին ասելով, Պարտէզի ամէն ծառիցը համարձակ կեր. 17 Բայց բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր. Որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս։ 

Ծննդոց 2․ 16 - 17

 

 Աստված մարդուն ստեղծեց իր նմանությամբ ու կարգեց երկրի վրա իշխան լինելու, սակայն ծննդոց գրքի 3-րդ գլխում տեղի ունեցավ մի դեպք որի պատճառով մեր նախածնողները՝ Ադամը և Եվան, ինչպես նաև նրանցից եկող սերունդը, դատապարտվեցին մահվան։ Նրանք անհավատարիմ գտնվեցին Աստծուն, իրենց քայլը ապացույցն էր Աստծո հանդեպ ունեցած անվստահության։

 

4 Եւ օձը կնոջն ասեց, Բնաւ չէք մեռնիլ։ 5 Այլ Աստուած գիտէ, թէ այն օրը որ նորանից ուտէք, ձեր աչքերը կբացուին, եւ Աստուծոյ պէս կլինիք՝ բարին եւ չարը գիտացող։ 6 Եւ կինը տեսաւ, որ ծառը լաւ էր ուտելու համար, եւ թէ հաճելի էր աչքերին, եւ փափաքելի է ծառը նայելու համար, առաւ նորա պտղիցը եւ կերաւ, եւ իր հետ իր մարդին էլ տուաւ, եւ նա կերաւ։ 7 Եւ նորանց երկուսի աչքերը բացուեցան, եւ գիտացին թէ մերկ են. Եւ թզենու տերեւներ կարեցին, եւ իրանց համար ծածկոցներ շինեցին։

Ծննդոց 3․ 4 - 7

 

Մարդը չկարողացավ դառնալ անմեղ էակից սուրբ էակ, այլ դարձավ մեղավոր։ Մարդու մեջ եկավ մեղքի բնությունը, և Աստված նրան դատապարտեց հռչակված մահով։

 

17 Եւ Ադամին ասաց. Որովհետեւ դու լսեցիր քո կնոջ խօսքին, եւ կերար այն ծառիցը, որի համար պատուիրեցի քեզ՝ ասելով՝ Նորանից չուտես, անիծեալ լինի երկիրը քո պատճառովը, նեղութիւնով ուտես նորանից կեանքիդ բոլոր օրերումը։ 18 Եւ նա փուշ ու տատասկ բուսցնէ քեզ համար, եւ դաշտի խոտն ուտես։ 19 Երեսիդ քրտինքովը հաց ուտես, մինչեւ որ ետ դառնաս դէպի երկիրը, որովհետեւ նորանից առնուեցար. Նորա համար որ հող էիր դու, եւ դէպի հողը դառնաս։ 

Ծննդոց 3․ 17 - 19

 

Ինչպես տեսնում եք 19-րդ համարում գրված է՝ հող էիր հող դառնաս, սակայն մարդը այդ խոսքից հետո չմահացավ, այո՛ մարդը դարձավ մահացող էակ, ինչը անսովոր բան էր նրա համար, սկսեց՝ ծերանալ, հիվանդանալ, վախենալ, ամաչել և այլն։ ՍԱԿԱՅՆ ՄԱՐԴԸ ԱՅԴ ՎԱՅՐԿՅԱՆԻՆ ՉՄԱՀԱՑԱՎ։ ԻՆՉՈՒ՞, չէ որ Աստված ասաց․ հող դառնաս։

 

Պատասխանը իմանալու համար հարկավոր է կարդալ 21-րդ համարը։

 

21 Եւ Եհովայ Աստուածն Ադամի եւ նորա կնոջ համար կաշուց հանդերձներ շինեց, եւ հագցրեց նորանց։

Ծննդոց 3․ 21

 

21-րդ համարում գրված է, որ Աստված նրանց կաշվից հագուստ հագցրեց, սա նշանակում է, որ կենդանի զոհվեց։ Մարդը իրեն դատապարտեց մահվան, քանի որ Աստծո խոսքը անբեկանելի և ճշգրիտ է այն կատարվեց։ Սակայն Աստված մարդու փոխարեն կատարեց փոխանորդական մահ։ Դա նման է այն բանին, երբ մահապատժի դատապարտված հանցագործի փոխարեն մեկ ուրիշը համաձայնվի մեռնել։ Սակայն համարում գրված կենդանին չէր կարող մարդուն մաքրել իր մեղքերից, այլ խորհրդանիշն  էր ապագայում կատարվող Զոհի, ինչը պետք է մաքրեր մարդկային բոլոր մեղքերը։

 

Ադամը և Եվան ննջեցին, նրանք հավիտենական մահվան չդատապարտվեցին, այլ հավատքով ննջեցին սպասելով այն զոհին, որը պետք է մաքրեր իրենց բոլոր մեղքերը։

 

Շարունակելի․․․



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.