Ողջունում ենք Ձեզ սիրե՛լի բարեկամներ, այսօր առաջարկում եմ խոսել ապաշխարության մասին, կփորձենք նաև պատասխանել այն հարցերին, որոնք առաջանում են այդ մասին խոսելիս: Մասնավոր խոսելու ենք հնարավոր 2 տեսակների մասին: Ապաշխարհությունը կարելի է բաժանել 2 տեակի՝ 1) մեկանգամյա, 2) բազմանգամյա
Առաջինը քննենք մեկանգամյան:
Մեկանգամյա ապաշխարություն է համարվում այն ապաշխարությունը, որի հետևանքով մարդը ստանում է սուրբ հոգի, դառնում Աստծու զավակը, և այլն: Այն կատարվում է մարդու կյանքում մեկ անգամ, մարդու ազատ կամքով: Հենց այս քայլի հետևանքով է մարդը ստանում փրկություն, որը չի կորցնելու ոչ մի մեղքի հետևանքով:
Այս տեսակի ապաշխարություն ստանալու համար, հարկավոր է գիտակցել որ դու մեղավոր մարդ ես, ունես մեղքեր, իսկ մեղքի վարձնել մահն է: Ապա պետք է հավատալ, որ Հիսուս եկավ քո՛ փոխարեն մեռնելու, քո՛ մեղքերի համար տանջվելու, նա մեռավ քո համար, և հարություն առավ քեզ կյանք տալու համար: Այնուհետև հարկավոր է Հիսուս Քրիստոսին աղոթք անել, ասելով որ Տեր մեղավոր եմ և ցանկանում եմ, որ ինձ փրկես, փոխես սիրտս, ընդունես ինձ քո թագավորություն, ներիր ինձ ու փրկիր: Եթե անկեղծ հավատաս ու խնդրես, որ Տերը քեզ փրկի, կունենաս այս մեկանգամյա ապաշխարությունը և այն ամենը ինչ գրված էր վերևում:
ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԹՈՒՂԹԸ ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 8. 38 - 40
38 որովհետեւ վստահ եմ, թէ ո՛չ մահը, ո՛չ կեանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանութիւնները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները եւ ո՛չ զօրութիւնները, 39 ո՛չ բարձրութիւն, ո՛չ խորութիւն եւ ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կայ մեր Տէր Քրիստոս Յիսուսով:
Նաև խոսենք բազմանգամյա ապաշխարության մասին:
Ի տարբերություն առաջինին, սա կատարում է ապաշխարած մարդը իր կյանքի ողջ ընթացքում: Այն անհրաժեշտ է նրա համար, որ մարդը իր գործած մեղքերը խոստովանի Աստծուն և ներում ստանա, քանի որ բոլոր այն մեղքերի համար, որ խոստովանված չէ Աստծու առաջ, մարդը պետք է պատասխան տա Քրիստոսի ատյանի ժամանակ:
ՍՈՒՐԲ ՅԱԿՈԲՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԹՈՒՂԹԸ 5. 16
16 Ձեր մեղքերը միմեանց խոստովանեցէ՛ք եւ միմեանց համար աղօ՛թք արէք, որպէսզի բժշկուէք. քանզի արդարի աղօթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է: