Ի՞նչն է մարդու կյանքի նպատակը, այս հարցին պատասխանելու համար փիլիսոփաները առաջ են քաշում մի շարք ուսմունքներ ինչպիսիք են՝ ուտիլիտարիզմը, նիհիլիզմը, և մի շարք այլ ուսմունքներ։ Սրանք մանրամասն չուսումնասիրելով, պարզապես ներկայացնենք երկրորդի գաղափարախոսությունը․
Նիհիլիզմ (լատ.՝ nihil՝ ոչինչ), փիլիսոփայական ուսմունք, որը բացառում է կյանքի ենթադրելի իմաստի գոյությունը։ Ավելի հաճախ նիհիլիզմը արտահայտվում է էքզիստենցիալ նիհիլիզմով, որի համաձայն՝ կյանքը չունի որևէ օբյեկտիվ նպատակ, իմաստ և արժեքայնություն։
Հավատացյալների՝ վերստին ծնունդ ունեցող Աստծո զավակների, համար այս գաղափարախոսությունը նման է անտեղի ու անիմաստ ասված մի խոսքի, որ չունի էական ասելիք։
Եթե փորձենք այս հարցը տալ մարդկանց, ապա կստանանք շատ տարաբնույթ պատասխաններ, քանի որ շատերի կյանքի իմաստը իրենց՝ երեխան է, աշխատանքը, սեփական անձը կամ ընտանի կենդանին։
Մարդը ապրում է իր աչքի, մարմնի և անձի համար, ուստի մեղավոր մարդու կյանքի իմաստը կայանում է սրանց պահանջների լրացումը։
14 Ես տեսայ այն բոլոր գործերը՝ երկնքի տակ գործուած. Եւ ահա բոլորն ունայն էր, քամիի աշխատանք՝՝ էր։
Ժողովող 1․ 14
Ժողովողի գրքում քննվում է աշխարհիկ մարդու սիրելի ընթացքը և այդ ամեն բանի մասին Սողոմոն Իմաստունը գրում է՝ ունայնություն ունայնությանց։ Սակայն 12-րդ գլխում մարդուն բացահայտվում է իր կյանքի իրական իմաստը՝ Աստծուց վախեցիր և նրա պատվիրանները պահիր, քանի որ Աստված քո բոլոր արարքների համար քեզ դատաստանի է կանչելու։
13 Բոլոր խօսքի վախճանը լսենք. Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. Որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար։ 14 Որովհետեւ Աստուած ամեն գործքը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ՝ թէ բարի թէ չար։
Ժողովող 12․ 13 - 14
Գուցե շատերը համոզված ասեն, որ պահում են Աստծու պատվիրանները, քանի որ չեն գողանում, չեն սպանում, բարի են և այլն, բայց այդպիսիններին ասենք․ արդյոք Աստված այդ կարծիքը ունի քո մասին, հարցի պատասխանը իմանալու համար կարդանք Աստծու խոսքից։
8 Եթէ ասենք թէ մեղք չ’ունինք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտութիւնը չ’կայ մեզանում։ 9 Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից։ 10 Եթէ ասենք թէ մեղք չ’գործեցինք, ստախօս ենք անում նորան, եւ նորա խօսքը մեզանում չէ։
Ա Հովհաննես 1․ 8 - 10
21 Լսել էք, որ առաջիններին ասուեցաւ, Մի սպանիր, եւ ով որ սպանէ, պարտական կ’լինի դատաստանին։ 22 Բայց ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ զուր տեղը բարկանայ իր եղբօրը, պարտական կ’լինի դատաստանին. Եւ ով որ իր եղբօրն ասէ Յիմար, պարտական կ’լինի ատեանին.
Մատթեոս 5․ 21 - 22
27 Լսել էք որ ասուեցաւ առաջիններին, թէ Շնութի՛ւն մի՛ անիր։ 28 Բայց ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ։
Մատթեոս 5․ 27 - 28
Մաթևոս 5-րդ գլխում Տեր-Հիսուս այնպես մանրամասնեց մեղքի էությունը, որ ոչ մեկ չասի անմեղ եմ, այստեղ ասվում է․ ով իր ընկերոջը ասի հիմար մարդասպան է և ով մեկին նայի ցանկալու աչքով շնացող է։
Ա Հովհաննես 1․ 10 -ում ասվում է․ որ մեզ անմեղ կարծելով ստախոս ենք անվանում Աստծուն, քանի որ Աստված է հռչակում որ մեղավոր ես իմ առաջ։ ՀԻշենք՝ Ադամը և Եվան մեկ մեղք գործելու հետևանքով վտարվեին Եդեմից, ուստի մարդը մեկ մեղքի համար արժան է դժոխք նետվելու։
Աստված Սուրբ Գրքում հայտնում է՝ մեղքից ու դրա դատաստանից ազատվելու, հավիտենական կյանք ստանալու խորհուրդը։
16 Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։ 17 Որովհետեւ Աստուած իր Որդին չ’ուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի։ 18 Նորան հաւատացողը չի դատապարտուիլ, իսկ չ’հաւատացողն արդէն դատապարտուած է. Որովհետեւ չ’հաւատաց Աստուծոյ միածին Որդու անունին։
Հովհաննես 3. 16 - 18
Կրոնը մարդուն հրամայում է արա որ Աստծու առաջ հաճելի լինես, սակայն Հիսուս ասաց․ հավատա և կփրկվես։ Աստված գիտեր, որ ոչ մի մեղավոր մարդ չի կարող պահել իր Սուրբ Օրենքը, քանի որ օրենքը տրվեց մեղավորին իր վիճակի մասին ծանուցելու համար, Աստված ինքը կատարեց իր օրենքը՝ մարդեղանալով Հիսուս Քրիստոսի անձի մեջ, Տիրոջ վրա դրվեցին մեր մեղքերը, որպեսզի ով որ հավատա, հավիտենական կյանք ունենա:
4 Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ, բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած։ 5 Բայց նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ, եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք։ 6 Մենք ամենքս աչխարների պէս մոլորուեցանք, իւրաքանչիւրն իր ճանապարհին դառաւ. Եւ Տէրը նորա վերայ դրաւ մեր ամենի մեղքը։ 7 Նա անիրաւութիւն կրեց եւ չարչարուեցաւ, բայց իր բերանը չբացաւ, ինչպէս մի ոչխար որ մորթուելու է տարվում, եւ ինչպէս մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպէս իր բերանը չբացաւ։
Եսայիա 53. 4 - 7
Աստծու խոսքում բազմաթիվ տեղեր գրված են, որ հավիտենական կյանք ստանալու և մահի վախից ազատվելու համար հարկավոր է, որ մարդը գիտակցի իր մեղավոր լինելը, ապա խնդրի Աստծուց օգնություն։
16 Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։ 17 Որովհետեւ Աստուած իր Որդին չ’ուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի։ 18 Նորան հաւատացողը չի դատապարտուիլ, իսկ չ’հաւատացողն արդէն դատապարտուած է. Որովհետեւ չ’հաւատաց Աստուծոյ միածին Որդու անունին։
Հովհաննես 3. 16 - 18
ԱՍՏՎԱԾ ԱՅՍՕՐ ՔԵԶ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԼՐԱՑՆԵԼ ՔՈ ԿՅԱՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ, ՓՈԽԱՐԵՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՔՈ ՀՈԺԱՐՈՒԹՅՈՒՆԸ։
4 Վասնզի օրէնքի վախճանը Քրիստոսն է ամեն հաւատացողի համար դէպի արդարութիւն։
Հռովմայեցիս 10․ 4
28 Ուրեմն համարում ենք, որ մարդը հաւատքով է արդարանում առանց օրէնքի գործերի։
Հռովմայեցիս 3․ 28
ՄԵԿ ԲԱՆ, ՍՐՏՈՎԴ ՀԱՎԱՏԱ ԵՎ ԱՍՏԾՈՒՆ ԽՈՍՏՈՎԱՆԻ ՈՐ ՄԵՂԱՎՈՐ ԵՍ, ՄԵԾ ՈՒ ՓՈՔՐ ՄԵՂՔԵՐ ԷԼ ԳՈՐԾԵԼ ԵՍ, ՔՈ ԲԵՐԱՆՈՎ ԱՂՈԹԻՐ ՈՒ ԽՆԴՐԻ ՈՐ ՔԵԶ ՆՈՒՅՆՊԵՍ ԼՎԱ ՈՒ ՍՐԲԻ ՏԵՐ-ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՉԱՓԱՅՏԻՆ ԹԱՓՎԱԾ ՍՈՒՐԲ ԱՐՅԱՄԲ ՈՒ ԿՓՐԿՎԵՍ։
9 Որովհետեւ եթէ բերանովդ Յիսուսին Տէր դաւանես, եւ սրտումդ հաւատաս թէ Աստուած յարութիւն տուաւ նորան մեռելներից, կ’ապրես։ 10 Քանզի սրտով հաւատում ենք արդարանալու համար, եւ բերանով դաւանում ենք փրկուելու համար։ 11 Որովհետեւ գիրքն ասում է. Ամեն ով որ հաւատայ նորան՝ չի ամաչիլ։
Հռովմայեցիս 10․ 9 - 11
Ահա նման մի աղոթքի օրինակ, կարող եք լսել ու կրկնել, սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։ Աստված չի նայում Ձեր ճոխ նախադասություններին, այլ Ձեր սրտի հոժարությանը ու ցանկությանը։