Բոլոր մեղքերը հավասա՞ր են Աստծո առաջ
84 4% 3
Սեպտեմբերի 17, 2020թ. Հայկ

Բոլոր մեղքերը հավասա՞ր են Աստուծոյ առաջ:

Պատասխան.

Մատթէոս 5.21-28-ում Յիսուս շնութիուն անելը հաւասարեցնում է ցանկասիրութեանը, իսկ մարդասպանութիւնը՝ սրտում բուն դրած ատելութեան մաղձին:

 

21. Լսել եք, թե ի՛նչ ասվեց նախնիներին. "Մի՛ սպանիր" (Ելք 20.13, Բ Օր. 5.17). իսկ ով սպանի, դատաստանի կենթարկվի։ 22. Բայց ես ասում եմ ձեզ. ամեն ոք, ով զուր տեղն իր եղբոր վրա բարկանա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորը "հիմար" ասի, ատյանի ենթակա կլինի, և ով իր եղբորը "անմիտ" ասի, գեհենի կրակին կդատապարտվի։ 23. Արդ, եթե սեղանի վրա քո ընծան մատուցելիս լինես ու այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ որևէ բան ունի, 24. թո՛ղ քո ընծան այնտեղ՝ սեղանի առաջ, և գնա՛, նախ եղբորդ հետ հաշտվի՛ր, ապա արի՛, քո ընծան մատուցի՛ր։ 25. Փութով հաշտվի՛ր քո հակառակորդի հետ, քանի դեռ նրա հետ ճանապարհին ես. գուցե նա քեզ դատավորին հանձնի, իսկ դատավորը՝ դահճին, և դու բանտ նետվես։ 26. Ճշմարիտ եմ ասում քեզ. այնտեղից դուրս չես գա, մինչև վերջին լուման չվճարես։

27. Լսել եք, թե ի՛նչ ասվեց. "Մի՛ շնանա" (Ելք 20.14, Բ Օր. 5.18)։ 28. Բայց ես ասում եմ ձեզ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում նրա հետ շնացած կլինի։

Մատթէոս 5. 21-28

 

Բայց սա չի նշանակում, թէ այս մեղքերը հաւասար են: Յիսուս ուզում էր փարիսեցիների գիտակցութեանը հասցնել, որ մեղքը մեղք է, նոյնիսկ երբ միայն ցանկանում ես անել գործողութիւնը, առանց փաստացի կատարման: Յիսուսի ժամանակի կրօնական առաջնորդները սովորեցնում էին, որ որեւէ բան անել խորհելու մէջ վատ բան չկայ, քանի դեռ ցանկութիւնդ չես իրագործել: Յիսուս ստիպում է նրանց հասկանալ, որ Աստուած դատում է ինչպէս մարդու գործերը, այնպէս էլ մտքերը: Յիսուս ասում էր, որ մեր գործերը արդիւնքն են այն բանի, ինչ որ մեր սրտերում է (Մատթէոս 12.34):

 

Արդ՝ թէեւ Յիսուս ասաց, որ ցանկասիրութիւնն ու շնութիւնը՝ երկուսն էլ մեղք են, դա չի նշանակում, որ դրանք հաւասար բաներ են: Շատ աւելի վատթար է մարդ սպանելը, քան պարզապէս որեւէ մէկին ատելը, թէեւ երկուսն էլ մեղք են Աստուծոյ առջեւ: Մեղքի աստիճաններ կան. որոշ մեղքեր վատթար են, քան միւսները: Միեւնոյն ժամանակ՝ թէ՛ յաւիտենական հետեւանքների, թէ՛ փրկութեան առումով բոլոր մեղքերն էլ ըստ էութեան նոյնն են: Իւրաքանչիւր մեղք յանգեցնելու է յաւիտենական դատապարտութեան (Հռոմայեցիս 6.23): Բոլոր մեղքերը, որքան էլ «փոքր» թուան, գործւում են անսահման եւ յաւիտենական Աստուծոյ դէմ, հետեւաբար արժանի են անսահման եւ յաւիտենական պատժի (Ա Յովհաննէս 2.2): Յիսուս մեռաւ մեր բոլոր մեղքերի համար (Բ Կորնթացիս 5.21):

 

Արդեօ՞ք բոլոր մեղքերը հաւասար են Աստուծոյ համար: Այո եւ ոչ: Սաստկութեան առումո՞վ՝ ոչ: Պատժի առումո՞վ՝ այո: Ներելիութեա՞ն՝ այո: