Ի՞նչպես օգտագործել ժամանակը Աստծու կամքի համեմատ: ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

536 0% 2
Օգոստոսի 31, 2020թ. Տիգրան

Նորածին մանուկը դեռ չծնված դրվում է ժամանակի մեջ, պտղի համար սահմանվում է աճի ու զարգացման ապա ծննդյան ժամանակ։ Մարդը ծնունդից հետո ևս մնում է ժամանակի մեջ, նրա մարմնի համար նույնպես կարելի է ժամանակ սահմանել և դա՝ ծաղկելու ու թառամելու ժամանակներն են։

 

Ըստ Ա. Բոգոմոլեցի՝ ծերացման գործընթացը զարգանում է շարակցական հյուսվածքներում առաջացող ախտաբանական փոփոխությունների հետևանքով։ Ծերության վերաբերյալ տեսությունների շարքում կարևոր նշանակություն ունի թթվածնային տեսությունը (Դ. Մարինեսկո, Ն. Սիրոտինին)։ Սովորաբար 40-50 տարեկանից հետո օրգանիզմում առաջանում Է թթվածնային քաղց, որի հետ կապված թուլանում են օքսիդացման գործընթացները։

 

Այսպիսով չենք կարող չընդունել, որ բոլորս ժամանակի մեջ ենք ու դրա ազդեցությունը կրում ենք, իսկ ի՞նչ է պետք անել եթե ժամանակի մեջ ենք։

Աստված մեր կյանքի բոլոր ոլորտների համար իր խոսքը ու պատգամը ունի, այս հարցը բացառություն չէ և սրա պատասխանը ևս կարող ենք կարդալ Տիրոջ խոսքում։

 

16․ ճի՛շտ օգտագործեք ժամանակը, որովհետև օրերը չար են։ 17․ Դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե որն է Տիրոջ կամքը։

Եփեսացիներին 5․ 16  - 17

 

Ինչպես կարդացինք (Եփեսացիներին 5․ 17) համարում, Աստված պատվիրում է ճիշտ օգտագործել ժամանակը Իր կամքը ճանաչելու ու կատարելու միջոցով։ Աստծուն չճանաչող մի անձնավորություն հարցում գուցե տա՝ իսկ ի՞նչ է Աստծո կամքը։

 

Մեղավոր մարդու համար Աստծու կամքը մեկն է, ընդունել Աստծու Որդուն, Ով քո մեղքերից քեզ ազատելու նպատակով մեռավ չարչարյաց՝ խաչի մահով։ Չենք կարող ժխտել, որ մեղավոր ենք, քանի որ Աստված է ասում՝ մեղավոր եք, ինչպես նաև գրված է, որ մտքում մեկի հասցեին ասված անմիտ բառը, Աստծու առաջ մեղք է, իսկ դրա դատաստանը անխնա։

 

8 Եթէ ասենք թէ մեղք չ’ունինք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտութիւնը չ’կայ մեզանում։ 9 Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից։ 10 Եթէ ասենք թէ մեղք չ’գործեցինք, ստախօս ենք անում նորան, եւ նորա խօսքը մեզանում չէ։

Ա Հովհաննես 1․ 8 - 10

21 Լսել էք, որ առաջիններին ասուեցաւ, Մի սպանիր, եւ ով որ սպանէ, պարտական կ’լինի դատաստանին։ 22 Բայց ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ զուր տեղը բարկանայ իր եղբօրը, պարտական կ’լինի դատաստանին. Եւ ով որ իր եղբօրն ասէ Յիմար, պարտական կ’լինի ատեանին.

Մատթեոս 5․ 21 - 22

 

Իսկ ի՞նչու է կարևորվում ճիշտ օգտագործել ժամանակը Աստծու կամքը իմանալով, քանի որ ոչ ոք չգիտի որքան երկար է ապրելու, և դարձյալ չգիտի առավոտյան կարթնանա, թե ոչ։

Եթե մեկը վերստին ծնունդ չունի իր կյանքի ժամանակը լրանալուց հետո դուրս է գալու ժամանակից սակայն մտնելու է հավիտենականություն դատաստանի՝ նյութական և իրական աշխարհ, ուր կա լաց և ատամների կրճտոց։

 

42․ և նրանց կգցեն կրակի հնոցը. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտոց։

ՄԱՏԹԵՈՍ 13. 42

 

Անհավատ աշխարհի կամ անվանական քրիստոնյաների համար ժամանակի վերջը հանդիսանում է իրենց երկրավոր կյանքի ավարտը, ուստի քանի ապրում ենք հնարավորություն ունենք կատարելու Աստծո կամքը և այդ կամքը մեղավորի համար նրա ապաշխարհությունն է։

 

16. Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ 17. Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ 18. Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3. 16 - 18

 

Երբ մենք  ցանկանում ենք  մեղքերի թողություն ստանալ, ասել է թե ապաշխարհել ու Աստծո ձրի պարգևը`  հավիտենական կյանք ժառանգել, կարող ենք պարզ աղոթքով Աստծուն դիմել, խոստովանելով մեր մեղավոր վիճակը, որ ես էլ մեղքեր եմ գործել մեծ ու փոքր, ես էլ ունեմ քո կարիքը, խնդրում եմ արի իմ կյանք ևս ու փոխիր այն քո կամքի համեմատ: Ահա նման մի աղոթքի օրինակ կարող եք լսել, սեղմելով [ԱՅՍՏԵՂ]:

 

 

Հասկացանք, որ անհավատ աշխարհի կամ անվանական քրիստոնյաների համար ժամանակը ճիշտ օգտագործել Աստծո կամքի համեմատ նշանակում է՝ այո ասել  Տիրոջ փրկության ծրագրին։

 

Ի՞սկ ինչ է նշանակում ժամանակը ճիշտ օգտագործել Աստծո կամքի համեմատ, մեզ՝ հավատացյալներիս համար․․․ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.