Սեպտեմբերի 1-ը նոր ուսումնական տարվա առաջին օրն է, այն պետական տոն է և համարվում է՝ գիտելիքի և դպրության օր։ Հաստատվել է ԽՍՀՄ Բարձրագույն խորհրդի նախագահության հրամանագրով։ ԽՍՀՄ փլուզումից հետո այս օրը տոնվում է մի շարք հետխորհրդային երկրներում, օրինակ՝ Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, և այլն։
Տոնի ծագումնաբանությունը հաճախ կապում են նաև՝ 325 թվականին, Բյութանիայի Նիկիա քաղաքում գումարված Նիկիայի Ա տիեզերական ժողովի հետ, որտեղ որոշում կայացվեց նոր տարին սկսել սեպտեմբերի մեկից։
Սեպտեմբերի մեկով հայտարարվում է նոր ուսումնական տարվա սկիզբը (բացառություն եղավ այս տարին համավարակի պատճառով), ուսումնական հաստատությունները՝ դպրոցները, բուհերը, վերսկսում են աշխատանքային գործընթացը։
Յուրաքանչյուր գիտակից ծնողի փափագն է, որպեսզի իր երեխան լինի՝ տառաճանաչ, գրագետ, տիրապետի տարբեր հումանիտար, բնական գիտությունների։
Ինչևէ, հոդվածի նպատակը ԽՍՀՄ տոները և նշանավոր օրերը ներկայացնելը չէ, այլ Աստծո խոսքը խոսելը։ Ուստի անցնենք բուն նյութին։
Ինչպես ցանկացած սիրող ու գիտակից ծնող մեր Երկնավոր Հոր սրտի փափագն է, որպեսզի իր զավակները տիրապետեն Աստվածային գիտությանը և լինեն հոգեպես գրագետ։
13․ Երանի այն մարդուն, որ իմաստություն է գտել և այն մարդուն, որ հանճար է ստանում։
ԱՌԱԿՆԵՐ 3․ 13
Այն հավատացյալները, ովքեր ցանկանում են ապրել Աստծու ներկայությամբ լի կյանք, կարիք ունեն հոգևոր գիտություն պաշարելու (այն տիրապետելու), քանի որ ինչպես կարող ենք չարի խորհուրդները հասկանալ և չսասանվել կամ վկայել Աստծու Խոսքը, եթե չենք տիրապետում Տիրոջ Խոսքին։
Աստծու խոսքը մեզ բացահայտում է, որ Աստվածային գիտությունը տրվում է այն հավատացյալներին, ովքեր խոնարհում են իրենց անձը Աստծո առաջ՝ գիտակցելով իրենց անկարողությունը և Տիրոջ մեծ պարգևը։
Առակաց գրքի մեջ մի ուրիշ կարևոր պայման է դրվում այսպիսի իմաստություն ստանալու համար։
33․ Տիրոջ երկյուղն իմաստություն է սովորեցնում, և փառքի առջևից խոնարհությունն է գնում։
ԱՌԱԿՆԵՐ 15․ 33
Ինչպես կարդացիք 15-րդ գլխի 33-րդ համարում՝ հավատացյալի հոգևոր շինության համար կարևոր գործոն է Աստվածային երկյուղ ունենալը, գիտակցելով, որ Աստված գործերի քննության ատյան ունի, ինչը անցկացնելու է բոլոր վերստին ծնունդ ունեցող հավատացյալների հետ։ Ուստի զգուշանանք, քանի որ այն հեշտ չի անցնելու։
6․ Նա յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցում է տալու։
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 2․ 6
Անհավատ մի անձնավորություն կամ քրիստոնյա անվանված մեկը (մարդկանց կողմից, այլ ոչ Աստծու), հնարավոր է ուրախանա, որ ինքը հավատացյալ չի ուստի ազատված է այս ամենից։
Սակայն բացահայտենք իրենց Աստծու խոսքով, որ նրանք դատապարտված են հավիտենական մահվան, եթե վերստին չծնվեն հոգիից։
Եթե չգիտես թե ինչ ծնունդ է այն ապա վստահաբար չունես այդ ծնունդը, քանի որ սեփական սրտով պետք է հավատաս ու քո բերանով պետք է խնդրես մեղքերիդ թողությունը՝ այդպիսի ծնունդ ունենալու համար։
5․ նրանք պետք է հաշիվ տան նրան, ով պատրաստ է ողջերին ու մեռածներին դատաստան անելու։
Ա ՊԵՏՐՈՍ 4․ 5
17․ Ամբարիշտները պիտի ետ դառնան դժոխք, և բոլոր ազգերը, որ մոռանում են Աստծուն։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 9․ 17
Ամփոփենք․ հոդվածի առանցքը կայանում էր Աստվածային գիտություն ու իմաստություն գտնելու կարևորությունը, ինչը հասկացանք որ մարդուն տրվում է Աստծու հանդեպ երկյուղ ունենալու ու խոնարհվելու միջոցով։
Ուստի նրանք ովքեր չգիտեն՝ 1 ժամ հետո մահանալու դեպքում, որտեղ պետք է հայտնվեն, կարող են Աստծո կամքը կատարել ու գնալ դրախտ՝ ինչը իրական և նյութական վայր է, և սրա համար շատ բան հարկավոր չէ այլ հենց քո սենյակում Տիրոջը մի պարզ աղոթքով դիմել՝ խոստովանել, որ ես նույնպես մեղավոր եմ, Տեր-Հիսուս խնդրում եմ խաչափայտին թափված քո արյամբ ինձ լվա, քանզի հավատում եմ որ իմ մեղքերից ինձ մաքրելու համար թափվեց քո արյունը և իմ ազատ կամքով Քեզ հրավիրում եմ իմ կյանք։ Եթե արեցիր այս աղոթքը, ապա հոդվածը վերընթերցիր հավատացյալի կարգավիճակով ու ապրիր Աստվածահաճո կյանք։
Աստված խոստացավ վերստին ծնունդ և հավիտենական կյանք տալ իր զավակներին, նոր սիրտ նոր ցանկություններով։
16․ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ 17․ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ 18․ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 3․ 16 - 18