Երկնային պատերազմ։ Ի՞նչպես սատանան ընկավ

306 0% 1
Սեպտեմբերի 7, 2020թ. Տիգրան

Մարդը իր կյանքի ընթացքում բազմաթիվ անգամ լսում է պատերազմների մասին (կամ երբեմն անգամ մասնակից դառնում դրանց)։ 20-րդ դարից ռադիոտեխնիկայի և քոմփյութերային համակարգերի աննախադեպ զարգացման հետևանքով, այսպիսի լուրերը սկսեցին էլ ավելի շրջանառվել, իսկ 21-րդ դարում համացանցի համաշխարհային տարածումով, նման լուրերը դարձան մեր առօրիայի անբաժան մասը։

Այժմ որևէ դժվարություն չի ներկայացնում՝ փոքր երեխայի համար, հետևել համաշխարհային լրահոսին, այցելելով տարբեր պաշտոնական կամ ոչ պաշտոնական աղբյուրներ․ ։

 

Մարդկային պատերազմների հայտարարման կամ դրանց բռնկման ակնհայտ վտանգի մասին մենք տեղեկանում ենք լրահոսներից, սակայն գոյություն ունի մի հսկա պատերազմ որի մասին մարդկությունը անգամ գաղափար չունի, բայց կրում է դրա հետևանքները և այս պատերազմի մասին մեզ ծանուցում է Աստվածաշունչը։

 

12․ Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 6․ 12

 

Այս պատերազմի արմատները հասկանալու համար պետք է ուսումնասիրենք, թե ինչու մի քերովբե (հրեշտակ) սկսեց մտածել, թե՞ ինչու իր պես կատարյալ էակը չպետք է երկրպագվի, այլ փառքը Աստծունը պետք է լինի։ Սատանայի մեջ եկած հպարտությունը աննախադեպ էր, քանի որ երկնքում չկար մեղք հասկացողություն, նա մեղանչեց, ապա գայթակղեց հրեշտակների ⅓ մասին, ովքեր նույնպես մեղանչեցին։

 

11․ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով. 12․ «Մարդո՛ւ որդի, Տյուրոսի թագավորի վրա ո՛ղբ բարձրացրու և ասա՛ նրան. “Այսպես է ասում Տեր Աստված. "Դու կատարելության կնիքն էիր՝ լի իմաստությամբ և կատարյալ գեղեցկությամբ։ 13․ Եդեմում՝ Աստծու պարտեզում էիր, քո ծածկոցն էին բոլոր պատվական քարերը՝ սարդիոն, տպազիոն, ադամանդ, ոսկեքար, եղնգնաքար ու հասպիս, շափյուղա, կարկեհան, զմրուխտ և ոսկի՝ գործված քեզ համար։ Քո թմբուկների և քո սրինգների գործը քո ստեղծման օրը պատրաստվեց քեզ համար։ 14․ Դու օծված էիր պահապան քերովբեի նման, և ես քեզ այդպիսին կարգեցի. Աստծու սուրբ սարի վրա էիր, հրե քարերի մեջ էիր քայլում։ 15․ Դու քո ստեղծման օրից կատարյալ էիր քո ճանապարհներում, մինչև որ քեզանում անիրավություն գտնվեց։ 16․ Քո առևտրի առատության պատճառով քո ներսը բռնությամբ լցվեց, և դու մեղանչեցիր։ Եվ ես քեզ որպես պիղծ հեռացրի Աստծու սարից և քեզ ոչնչացրի, ո՛վ պահապան քերովբե, քեզ արտաքսեցի հրե քարերի միջից։ 17․ Սիրտդ քո գեղեցկության պատճառով գոռոզացավ, քո պայծառության պատճառով դու ապականեցիր քո իմաստությունը. ես քեզ գետնին գցեցի, թագավորների առաջ քեզնից տեսարան սարքեցի, որ իրենց աչքերը սևեռեն քեզ վրա։ 18․ Քո անօրենությունների շատությամբ, քո անիրավ առևտրով պղծեցիր քո սրբարանները. ես քո միջից կրակ հանեցի, և այն սպառեց քեզ։ Երկրի վրա քեզ մոխիր դարձրի բոլոր քեզ նայողների աչքի առաջ։ 19․ Ժողովուրդների մեջ քեզ բոլոր ճանաչողներն ապշեցին քեզ վրա. դու սարսափելի վախճանի հասար և հավիտյան չքացար"”»

ԵԶԵԿԻԵԼ 28․ 11 - 18

 

Ինչպես հասկացանք նախորդ գրված համարներից, սատանան իր գեղեցկության պատճառով հպարտացավ, սկսեց Սիրո Աստծուն ներկայացնել որպես բռնակալ, իսկ ծննդոց 3-րդ գլխում մեզ ներկայացվում է, թե ինչպես սատանան նախանձեց նորաստեղծ և կյանքով լեցուն արարածներին՝ մեր նախածնողներին։

 

4․ Օձը կնոջն ասաց. «Բնավ չեք մեռնի. 5․ այլ Աստված գիտե, որ այն օրը, երբ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և աստվածների նման կլինեք՝ բարին և չարն իմացող»։ 6․ Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ էր ուտելու համար և հաճելի էր աչքերին, և որ ծառը ցանկալի էր նայելու համար. առավ նրա պտղից ու կերավ և տվեց նաև իր ամուսնուն, և նա կերավ։

ԾՆՆԴՈՑ 3․ 4 - 6

 

Շատ անհավատների հարցումն է, իսկ ի՞նչու Աստված նույն պահին չոչնչացրեց սատանային և ինչու՞ չազատեց բոլորին։ Սակայն մենք այս ամենը կարող ենք հասկանալ միայն Սուրբ Հոգիով։ Շատ լավ իմանալով Աստծո սերը և Տիրոջ կառավարման մեջ եղող ազատ կամքը, սատանան խափեց հրեշտակների ⅓ մասին, եթե Աստված սպաներ նրան, Աստված կհաստատեր նրա կեղծիքները, այսպիսով ի՞նչ վստահություն ունենք որ մնացած ⅔-ը չէին մեղանչի։ Իսկ եթե Աստված բոլորի հիշողությունը ջնջեր, ի՞նչ վստահություն կա, որ որոշ ժամանակ անց նույն իրավիճակը չէր կրկնվի ուրիշ ստեղծվածի մոտ։

Կարևոր է հասկանալ մեր տկար միտքը և Աստծու ամենագիտությունը։

 

20․ Բայց դու ո՞վ ես, մա՛րդ, որ Աստծու դեմ ես խոսում. մի՞թե ստեղծվածն իրեն Ստեղծողին կարող է ասել. «Ինձ ինչո՞ւ այդպես ստեղծեցիր»։ 21․ Մի՞թե բրուտը կավի վրա իշխանություն չունի, որ նույն շաղախից անոթ շինի. մեկը՝ պատվական, մյուսը՝ անտաշ։

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 9

 

Սատանան խաբեց Ադամին և Եվային նույնպես։ Աստված իշխանություն էր տվել իր սիրած էակներին՝ մարդկանց, երկրի վրա տիրելու, սակայն սատանան խլեց այդ իշխանությունը նրանցից, երբ մեղք գործեցին։ Նա անգամ հանդգնեց Աստծուն առաջարկել մարդուց խլված իշխանությունը, եթե Աստված իր առջև ընկնի և երկրպագի իրեն։

 

8․ Սատանան Հիսուսին դարձյալ տարավ մի շատ բարձր լեռ և նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը։ 9․ Եվ նրան ասաց. «Այս ամենը քեզ կտամ, եթե առջևս ընկնելով երկրպագես ինձ»։ 10․ Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. «Հեռո՛ւ գնա, սատանա՛, որովհետև գրված է.

"Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես

ու միայն նրան կպաշտես" (Բ Օր. 6.13)»։

ՄԱՏԹԵՈՍ 4․ 8 - 10

 

Աստծո զավակները՝ նրանք ովքեր վերստին ծնված են, ապրում են այս աշխարհում և մեր դեմ են պայքարում սատանայական ու դիվական պետություններ, իշխանություններ, կառույցներ։ Նրանք գիշեր և ցերեկ աշխատում են նպատակ ունենալ Աստծո զավակներին գցել հոգևոր ընթացքից, իսկ անհավատներին «պաշտպանել» Աստծո կողմից կատարած, մեղավորի փրկության ծրագրի լուրից։

Այո՛ մեր դեմ պայքարում են հսկա իշխանություններ, սակայն մենք չպետք է վախենանք դրանից, քանի որ մեզ հետ Հիսուս է, և իր խոստումի համաձայն մեր մեջ բնակվում է Իր Հոգիով։

Սատանայի հնարքներին և մեքենայինություններին դեմ դնելու համար Աստված պատվիրում է նրան դիմադրել։

 

7․ Արդ հնազանդվե՛ք Աստծուն, դիմադրե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի։

ՀԱԿՈԲՈՍ 4․ 7

 

Սակայն ի՞նչպես կարող ենք մենք դիմադրել, այդ անօրենին, Աստված դրա լուծման տարբերակը նույնպես ունի և առաջարկում է իր սպառազինությունը։ Այս սպառազինության մասին խոսված է առանձին քարոզախոսության մեջ, ինչը կարող եք լսել սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։

 

Նրանք, ովքեր վերստին ծնունդ չունեն և հավատքի մեջ չեն քայլում, այս պատերազմի մեջ չեն։ Այս լուրը լսելուց անգամ գուցե ուրախանան անհավատները, սակայն ճշմարտությունը այն է, որ նրանք գերեվարված են սատանայի կողմից և սատանայի վախճանի հետ միասին իրենք նույնպես ոչնչանալու են՝ դատապարտվելով ծծումբով այրված կրակե լճի մեջ։

 

Սակայն ի տարբերություն սատանայի, մարդը ունի հնարավորություն, 2-րդ հնարավորություն Եդեմում մեղանչելուց հետո։ Մարդը կարող է այսօր ստանալ մեղքերի թողություն՝ հաշտվելով Աստծու հետ։

Հենց այդ նպատակի համար Հիսուս եկավ աշխարհ, որպեսզի կրեր մարդկության մեղքը, իսկ նրանք ովքեր հավատան ու իրենց բերանով խոստովանեն, որ մեղավոր են ու մեղքեր էլ գործել են, ինչպես նաև խնդրեն Տեր Հիսուսից, որպեսզի իրենց նույնպես մաքրի իր թափած արյամբ ու փրկվեն։

 

Այսպիսի աղոթքը անվանում են փրկության աղոթք և եթե դժվարանում ես այն անել կարող ես լսել այդպիսի աղոթքի օրինակ ու կրկնել այն անկեղծ սրտով։ Լսելու համար սեղմեք [ԱՅՍՏԵՂ]։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.