Աշխարհիկ մարդկանց մի ստվար մաս, ի պատասխան իրենց վկայված Աստծու խոսքին և Տիրոջ հրաշալի փրկության ծրագրին, պատասխանում են․ «իմ մեղքերը շատ մեծ են, Աստված իմ պեսին չի կարող ներել կամ առավել ևս սիրել»։
Նման ձևով արտահայտվող մարդկանց, պատասխան հարց տանք․ «ի՞սկ Աստված ում է սիրում», և հավանաբար մարդկային տրամաբանությամբ պատասխան կհնչի՝ բարի, համեստ, անկեղծ մարդկանց։
Այո՛, մարդկային տրամաբանությունը խիստ սահմանափակ է, և այն շատ անգամ հակասում է Աստծու խոսքին, սակայն եթե այսպիսի մարդը խոնարհի Աստծու առաջ և կարդա Տիրոջ խոսքը ու խնդրի Աստծու օգնությունը, Աստված պիտի բացահայտի մարդուն, որ բոլորը Իր համար մեղավորներ են, և Նա ունի հիանալի ծրագիր ցանկացած մեղավորի համար։
17․ Երբ Հիսուսը լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին. ես եկել եմ ոչ թե արդարներին, այլ մեղավորներին ապաշխարության կոչելու»։
ՄԱՐԿՈՍ 2․ 17
Եթե գիտակցում ես, որ մեղավոր ես, ապա դու իրականում փրկություն ստանալու շեմին ես, որովհետև Աստված ասում է․
8․ Եթէ ասենք թէ մեղք չ’ունինք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտութիւնը չ’կայ մեզանում։ 9․ Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից։ 10․ Եթէ ասենք թէ մեղք չ’գործեցինք, ստախօս ենք անում նորան, եւ նորա խօսքը մեզանում չէ։
1 ՀՈՎՀԱՆՆԵՍ 1․ 8 - 10
Եթե հավատում ենք, որ Աստված Սուրբ է և սուտ երբեք չի խոսում, ուրեմն նախորդ համարից համոզվեցինք, որ բոլոր մարդիկ են Աստծու համար մեղավորներ, իսկ փրկություն ստանալու համար, կարևոր չէ քո մեղքերի չափը։
Ովքեր չեն ընդունում իրենց մեղավոր լինելու հանգամանքը, անգամ ենթակա չեն փրկություն ստանալու համար։
18․ Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։
ԵՍԱՅԻ 1․ 18
Աստված այս համարում ցույց է տալիս, որ չկան չներվող մեղքեր ողջ մարդու համար, ի՞սկ մեռած, մեռած մարդու համար 1 մեղք կա որ չի ներվում՝ Աստծու կողմից առաջարկվող մեղավորի փրկության ծրագիրը մերժելը, գիտակցաբար կամ անգիտակից ձևով։ Եվ մարդը սրա համար պետք է դատապարտվի հավիտենական մահվան՝ ծծումբով այրված կրակե լճին։
23․ Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6․ 23
Բոլոր նրանք ովքեր հավատում են, Աստծուն, ով հռչակում է, որ ցանկացած ծնված մարդ մեղավոր է իր առաջ և մահվան դատապարտված՝ դժոխք նետվելու համար, կարիք ունեն նաև գիտակցելու, որ Աստված ունի փրկության ծրագիր մեղավորի համար, քանի որ ինչպես նախորդ համարում կարդացինք, այդպես է գրված իր խոսքում։
Աստված հռչակում է, որ բոլորը մեղավոր են և մեղքի վարձքը մահն է, սակայն Աստված հռչակում է, որ ունի շնորհ՝ հավիտենական կյանք Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ի՞նչպես։
Սուրբ Գրքի ամենահայտնի համարը պատասխանում է այս հարցին։
16. Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 3. 16
Քչերը կլինեն, հատկապես եթե ապրում են քրիստոնյա անունը կրող երկրում, որ չեն լսել Քրիստոսի մասին։ Շատերը լսել են կամ տեսել են ֆիլմեր, թե ինչպես Հիսուսին խաչեցին, և ինչպես սպանեցին նրան, ով ներկայացավ որպես՝ Աստծու որդի։
Շատերս գիտենք այս պատմությունը, բայց չգիտենք իմաստը սրա, փորձեք հարցում տալ պատահական մարդկանց փողոցում, եթե Հիսուս Աստծու որդին էր ինչու Աստված չպաշտպանեց նրան, որ չսպանվի։
11. Հիսուսը Պետրոսին ասաց. «Սուրդ պատյանի մե՛ջ դիր. մի՞թե չպիտի խմեմ բաժակը, որ Հայրն ինձ տվեց»։ 12. Այդժամ զինվորների գունդը, հազարապետն ու հրեա պահակները բռնեցին Հիսուսին ու կապեցին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 18. 11 - 12
Հովհաննես 18․11 համարում Հիսուս ասաց, որ այդ բաժակը Հայրը տվեց իրեն իսկ Նա, Աստծո որդին լինելով, հոժարեց անցնել ծաղրուծանակի, ծեծի, հայհոյոցների, ամոթի, և վերջապես խաչի մահվան միջով։
Ի՞ՆՉՈՒ, Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ՏԱՐ ՄԱՐԴՈՒՆ, ՀԻՍՈՒՍԻ ՄԱՀԸ։
26․ Մեզ այսպիսի քահանայապետ էր պետք՝ սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներից զատված ու երկնքից վեր բարձրացած, 27․ որը, ինչպես ուրիշ քահանայապետներ, պետք չունի ամեն օր նախ իր մեղքերի համար զոհ մատուցելու և հետո՝ ժողովրդի մեղքերի համար, քանի որ նա մեկ անգամ կատարեց այդ՝ ինքն իրեն պատարագ մատուցելով։
ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 7․ 26 - 27
Եբրայեցիներին գրված թղթի 7-րդ գլխի 26-27 համարներում ասվեց․ որ Քրիստոս Մեծ Քահանայապետ է երկնքում, ով ինքն իրեն պատարագ մատուցեց մեր փոխարեն մեռնելու համար, որպեսզի մենք արդարանանք իր Սուրբ արյամբ։
Եվ մենք կրկին կարիք ունենք վերընթերցել Սուրբ Գրքի ամենահայտնի համարը։
16. Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 3. 16
Այժմ հասկացանք, թե ինչու Աստված իր Որդին, միածին Որդին տվեց, որպեսզի բոլոր նրանք ովքեր հավատան, մաքրվեն իրենց մեղքերից՝ Հիսուսի արյան արժանիքով։
10․ Որովհետև պետք էր, որ նա, որի համար է ամեն բան, և որով է ամեն բան, շատ որդիների դեպի փառք առաջնորդի, նրանց փրկության առաջնորդի չարչարանքի միջոցով։
ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 2․ 10
Բոլոր նախորդ համարները հռչակում էին, որ մեղավոր մարդը կարող է փրկվել Աստծո շնորհքով անկախ մեղքերի ծանրությունից (քանի որ բացառություններ չգրվեցին), և նաև ասվեց․ որ բոլորն էլ մեղավոր են ուստի բոլորը սրա կարիքը ունեն։
Սակայն հավիտենական կյանքը ստանալու և մեղքերի թողության համար, բավարար չէ ունենալ միայն մտքի հավատք, մարդը ի նշան իր հավատքի բերանով խոստովանում է իր մեղավոր վիճակը, և հրավիրում Հիսուսին իր կյանք։
Այս խոստովանությունը կատարվում է սովորական մի պարզ աղոթքի միջոցով՝ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ։
Կարիք չկա օգտագործել ճոխ բառեր աղոթելիս այլ Տերը քո սիրտն է քննում։ Նման աղոթքի օրինակ կարող ես լսել սեղմելով [ ԱՅՍՏԵՂ ]:
Եթե անկեղծ սրտով աղոթեցիր ուրեմն դարձար Տիրոջ մի զավակը, և այժմ կարիք ունես ապրել Տիրոջ զավակի կոչմանն արժանի կյանք։