Ի՞նչու են մարդիկ մահանում։ Գերեզմանից ազատում կա!

1607 0% 1
Սեպտեմբերի 12, 2020թ. Տիգրան

Մարդկային վախերի տարատեսակներից մեկը՝ մահվան հանդեպ վախն է։ Մարդը ցանկանում է ապրել, և ապրել՝ առողջ, երկար ու իմաստալից։ Թեև մարդը չի կարողացել լուծել իր մահանալու խնդիրը, սակայն այն անվանել է հատուկ անունով, բնորոշումներ տվել խնդրին և հաշտվել դրա հետ։

Մահվան հանդեպ վախը գիտնականները անվանում են՝ տանատոֆոբիա և այն բնորոշվում է իբրև տարեցներին շատ պատահող վախ, քանի որ նրանք մոտալուտ մահի վտանգն են զգում։

Մահվան բնույթը ներկայացվում է, ո՛չ միայն բժշկության և հոգեբանության այլ արվեստի բանագավառում ևս։ Հայ հայտնի բանաստեղծ Հ․ Թումանյանը անրադարձել է մահվանը իր՝ Թմկաբերդի առումը պոեմում։

 

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

* հատված Հ․ Թումանյանի  Թմկաբերդի առումը պոեմի նախերգանքից

 

Այո՛, մարդը գտնվում է վախի և անորոշության մեջ, քանի որ չգիտի այն օրը, երբ դուրս պետք է լքի այս կյանքը։ Մարդ էակի միակ ունեցած հույսը այս կյանքից, իր հուշերն են և լավ գործերը։

 

Սակայն արդյոք բոլոր մարդիկ մահացել են և արդյոք մեզանից մի քանի հազար տարի առաջ մարդիկ մահանում էին։ Գիտնականները (ոչ բոլոր) հիմնվելով ֆիզիկայի օրենքների վրա վստահ պատասխանում են ԱՅՈ՛։

 

Սակայն Աստված իր խոսքում հայտնում է, որ մարդ մահանում է ստացած անեծքի պատճառով։ Եվ ստեղված չէր մահանալու համար։

 

17․ Ադամին ասաց. «Քանի որ դու անսացիր քո կնոջ խոսքին և կերար այն ծառից, որի համար պատվիրեցի քեզ՝ ասելով. “Դրանից չուտե՛ս”, անիծյալ լինի երկիրը. քո պատճառով նեղությամբ ուտես դրանից քո կյանքի բոլոր օրերին։ 18․ Նա փուշ ու տատասկ աճեցնի քեզ համար, և դու դաշտի խոտն ուտես։ 19․ Երեսիդ քրտինքով ուտես հացդ, մինչև որ ետ դառնաս դեպի հողը, որովհետև նրանից առնվեցիր. որովհետև հող ես դու և դեպի հողը կդառնաս»։

ԾՆՆԴՈՑ 3․ 17 - 19

 

Մարդը մեղք գործեց ու դատապարտվեց մահվան իր մեղանչելուց հետո։

Անհավատ աշխարհը ո՛չ հավատում է այս ամենին, ո՛չ էլ հույս ունի հավիտենական կյանք ստանալու, բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ իր ժողովրդին հայտնում է, որ ինչպես բոլորը մեղք գործեցին՝ Ադամի սերունդը լինելով, նույնպես բոլորը կարող են արդարանալ՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով։

 

21․ Քանի որ մահը մարդով եղավ, մեռելների հարությունն էլ մարդով եղավ։ 22․ Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան՝ 23․ յուրաքանչյուրն իր հերթին. նախ Քրիստոսը՝ առաջին պտուղը, հետո՝ Քրիստոսին պատկանողները նրա գալստյան ժամանակ։

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 15․ 21 - 23

 

Աստված խոստանում է մեռած մարդու հարությունը։

Մարդու համար այս գաղափարը շատ դժվար է ընկալել, սակայն Աստված ասում է իր Սուրբ և անսուտ Խոսքում։

 

12․ Իսկ եթե Քրիստոսի մասին քարոզվում է, որ մեռելներից հարություն է առել, ինչպե՞ս են ձեզանից ոմանք ասում. «Մեռելների հարություն չկա»։ 13․ Եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ 14․ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր քարոզությունն ունայն է, ունայն է և ձեր հավատը։ 15․ Իսկ մենք էլ Աստծու սուտ վկաներ ենք դուրս գալիս, որ Աստծու մասին վկայել ենք, թե Քրիստոսին հարություն է տվել. այնինչ եթե ճիշտ է, որ մեռելները հարություն չեն առնում, ուրեմն նրան հարություն չի տվել։ 16․ Որովհետև եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ 17․ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատն ունայն է, ու դեռ ձեր մեղքերի մեջ եք։ 18․ Ուրեմն նրանք էլ, ովքեր Քրիստոսով ննջեցին, կորան։ 19․ Եթե միայն այս կյանքում Քրիստոսի վրա հույս ունենք, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 15․ 12 - 19

 

Սահմանափակ տրամաբանություն ունեցող մարդուն այս ամենին հավատալու և քայլ կատարելու համար, Աստված անգամ օրինակներ է դրել բնության մեջ։ Երբևէ փորձել եք հասկանալ, թե ի՞նչպես է թրթուրը ձևափոխվում թիթեռի։ Մարմինը մահանում է, իսկ ինքը փոխվում։ Նույնպես մարդը կորցնում է հին մարմինը ու ստանում անվախճան՝ փառավորը։

 

14․ գիտենալով, որ Տեր Հիսուսին հարություն տվողը մեզ էլ Հիսուսի հետ հարություն կտա ու ձեզ հետ իր առաջ կկանգնեցնի։

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 4․ 14

 

Մեռելների հարությունը սահմանված է բոլորի համար, սակայն այն լինելու է 2 փուլով։

 

1-ին հարության ժամանակ, հարություն են առնելու վերստին ծնունդ ունեցող Տիրոջ զավակները՝ կյանքի համար։

2-րդ հարության ժամանակ, հարություն են առնելու բոլոր երկրի վրա ապրած մարդիկ, սակայն դատվելու և ծծումբով այրված կրակե լիճը նետվելու համար։

 

5. Իսկ մնացած մեռելները չկենդանացան, մինչև հազար տարին լրանա։ Սա է առաջին հարությունը։ 6. Երանելի և սուրբ է նա, ով բաժին ունի առաջին հարության մեջ. նրանց վրա երկրորդ մահն իշխանություն չունի։ Նրանք Աստծու և Քրիստոսի քահանաները պիտի լինեն և նրա հետ հազար տարի պիտի թագավորեն։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 20. 5 - 6

 

Ի՞ՍԿ ԱՅԺՄ ՀԱՐՑ․ ի՞նչ է հարկավոր առաջին հարության մեջ լինելու համար։

ՊԱՏԱՍԽԱՆ․ Մարդը Եդեմական պարտեզում մեղանչեց և բաժանվեց Աստծուց, սակայն Հիսուս Քրիստոսը կրեց մարդկային մեղքի հետևանքը՝ մահը, որպեսզի ով որ հավատա փրկվի 2-րդ մահից։

 

 

Մեղավոր մարդը ոչինչ չի կարող անել, այլ Աստված  է ամեն բան ամբողջացրել և սպասում է մարդուն, որպեսզի ընդունի իր Բարի Զոհը։

 

Այսօր Աստված մարդկանց հետ խոսում է իբրև Սիրող Հայր ու չի ցանկանում, որ մեկը կորսվի, սակայն «վաղը» կխոսի իբրև Արդար Դատավոր։ Ուստի մենք ժամանակ ունենք քայլ անելու և Աստծուն դառնալու։

 

Աստծուն գալու, և Տիրոջ զավակը դառնալու, հավիտենական կյանք ու մեղքերի թողություն ստանալու, 2-րդ մահից խուսափելու և 1-ին հարությանը մասնակցելու համար, հարկավոր է սրտով հավատալ, որ Հիսուս Քրիստոս քո մեղքերի համար եկավ այս աշխարհ, չարչարվեց ու քո համար մեռավ, որպեսզի եթե դու հավատաս հավիտենական կյանք ունենաս։

 

Դու կարող ես այսօր ընդունել Աստծուն հավատալով այս ամենին և ի նշան քո հավատքի՝ սեփական բերանով Տիրոջը խոստովանել այդ։

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։

ԱՍՏՎԱԾ ԹՈՂ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՏԱ ՔԵԶ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ ԾՆՎԵԼՈՒԴ ՆՊԱՏԱԿԸ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.