Ե՞րբ աղոթել, ի՞նչ աղոթել

497 0% 2
Սեպտեմբերի 14, 2020թ. Տիգրան

Ե՞րբ աղոթել, ի՞նչ աղոթել։ Այսպիսի անվանումով է վերնագրված այս հոդվածը։

Հավատացյալի հավատքի կյանքի անբաժան մասը աղոթելն է, ինչպես նորածին երեխան փափագում է անխարդախ կաթին, նույնպես վերստին ծնված քրիստոնյաների կյանքի անբաժան մասը պետք է կազմի աղոթքը։

 

Աղոթքի միջոցով ենք մենք հարաբերվում Աստծու հետ, ուստի այն կենսունակ դեր ունի մեր հավատքի կյանքի բնականոն աճի համար, և եթե հավատացյալը Աստծու հետ կապի մեջ չէ՝ չի աղոթում շարունակական կերպով, ապա թիրախ է հանդիսանում սատանայի ու նրա արբանյակների համար։

 

Եվս մեկ հետաքրքիր հանգամանք, թե՛ հավատացյալները, թե՛ աշխարհիկ մարդիկ աղոթում են, և նրանց աղոթքի նյութն է՝ իրենց, իրենց հարազատի կամ հոգեհարազատ անձի բարեկեցությունը, շատերը վստահ են, որ Աստված կլսի իրենց աղոթքները, քանի որ բազմազան բարի գործերի հեղինակներ են։

 

Ի հակադրություն աշխարհիկ մարդկանց մտածողության, Աստված Իր խոսքում բացահայտում է, որ նրանց շուրթերի բառերին անգամ չի էլ ուշադրություն դարձնում։

 

15․ Երբ դուք տարածում եք ձեր ձեռքերը, ես իմ աչքերը կծածկեմ ձեզնից. երբ շատացնեք ձեր աղոթքները, ես ձեզ չեմ լսելու. ձեր ձեռքերը լի են արյունով։

ԵՍԱՅԻ 1․ 15

 

Այս խոսքերը վերաբերվում են բոլոր նրանց, ովքեր չեն աղոթում Սուրբ Հոգու առաջնորդությամբ, քանի որ իրենց մեջ են կրում մարդկային մեղավոր բնությունը և ով կարող է ասել, թե մարդասպան չէ, քանի որ Հիսուս ասեց․ եթե մեկին մտքումդ հիմար ասես մարդասպան ես։ Այո՛, կա նաև հոգեբանական սպանություն։

 

21 Լսել էք, որ առաջիններին ասուեցաւ, Մի սպանիր, եւ ով որ սպանէ, պարտական կ’լինի դատաստանին։ 22 Բայց ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ զուր տեղը բարկանայ իր եղբօրը, պարտական կ’լինի դատաստանին. Եւ ով որ իր եղբօրն ասէ Յիմար, պարտական կ’լինի ատեանին.

Մատթեոս 5․ 21 - 22

 

Հավատացյալները պարտավոր են լինելով Աստծո զավակները, հարատևությամբ աղոթքի կյանքի մեջ լինել, որպեսզի կենսունակ պահեն՝ իրենց մեջ Քրիստոսով նոր ծնված անձը։

 

16․ Միշտ ուրա՛խ եղեք։ 17․ Անդադար աղոթե՛ք։ 18․ Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։

Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ 5․ 16 - 18

 

Այլ կրոններում ևս մարդիկ աղոթում են։ Իսլամում մարդիկ աղոթում են օրական 5 անգամ, բայց բացահայտենք իրենց, որ իրենց «աղոթքները» չքանում են` երբ դադարում են խոսել։

 

Եթե աշխարհը աղոթում է իր կամ իր բարեկամի բարեկեցության համար, մենք՝ քրիստոնյաներս, պետք չէ վարվենք միայն այդպես, այլ շնորհակալ լինենք Աստծուն, որ Սրբերի բաժնեկիցն ենք, խնդրենք առաջ մեր Քրիստոսով եղբոր ու Քրոջ համար, ապա նրանց համար ովքեր մեր դեմ չարություն են անում, և աղոթենք ոչ թե այս երկրային բաների, այլ երկնայինների համար, որպեսզի ամենքս էլ աճենք Հիսուս Քրիստոսի անձի մեջ։ Սրանով պետք է տարբերվենք կորստյան որդիներից, ովքեր արտաքինից Լուսո Որդիների կերպարանք են առնում։ Աղոթքի վերջում միայն հիշենք մեզ՝ մեր երկրային հոգերի վրա չկենտրոնանալով։

 

14․ Եվ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն է ընդունում։ 15․ Ուրեմն մեծ բան չէ, որ նրա սպասավորներն էլ արդարության սպասավորների կերպարանքն ընդունեն։

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 11․ 14 - 15

 

Եվ կրկին, ի հակադրություն աշխարհի, մենք՝  հավատացյալներս, չպետք է աղոթենք մեր ցանկություններից շարժված, այլ Հոգիով, որով էլ կկատարենք Աստծու կամքը, իսկ այս կամքը կատարելու համար նախ պետք է այն ճանաչել ու չկա այլ միջոց ճանաչելու, որ է Աստծո անխարդախ խոսքը։

 

26․ Նույն կերպ և Հոգին է օգնում մեր տկարությանը, որովհետև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։ 27․ Եվ սրտերը քննողը գիտի, թե Հոգին ի՛նչ է խորհում, որովհետև Աստծուն վայել կերպով բարեխոսում է սրբերի համար։

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 8․ 26 - 27

 

Տեր-Հիսուս իր ծառաներին խոստացավ, որ այն ինչ խնդրեք պիտի Ձեզ տրվի, և պետք է հասկանանք, որ կտրվի երբ Աստծո կամքի համեմատ ենք աղոթում, սիրելով մեր ընկերոջը մեր անձի պես։ Եթե մեկը ունի այս սերը չի կարող նախ չաղոթել Աստծու նմանությամբ ստեղծված մարդ էակի համար, ով խաբված է սատանայի կողմից, և անգետ լինելու պատճառով դժոխք է գնում։

 

24․ Դրա համար ասում եմ ձեզ. այն ամենը, ինչ աղոթքով խնդրեք, հավատացե՛ք, որ կստանաք, ու դա կտրվի ձեզ։

ՄԱՐԿՈՍ 11․ 24

 

Ուստի, մենք որ Քրիստոսին հանձնեցինք մեր կյանքը ու դարձանք Տիրոջ զավակները, աղոթենք, շարունական և հարատև ձևով։ Գոհունակ սիրտ ունենանք, որ այսօր էլ ողջ ենք և Սրբերի բաժնեկիցն ենք, խնդրենք որպեսզի ամեն եղբայրները, քույրերը ու մենք էլ աճենք Սուրբ Հոգու պտուղների մեջ և ձգտենք Քրիստոսի հասակը ունենալուն՝ ամեն օր։

Պետք է հասկանանք, որ մեր մարմնավոր հոգերից Աստված տեղյակ է, ուստի 2-րդայինը 1-ինի տեղ չսեպենք։ Տեր Հիսուս այլ պատվերներ նույնպես տվեց, թե ինչպես պետք է աղոթել, ինչը կարող ենք կարդալ Մաթևոս 6․5 - 8 համարներում։

 

5․ Երբ աղոթք անես, չլինես կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում և հրապարակների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց տեսանելի լինեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձն ստացել են։ 6․ Այլ երբ դու աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր դուռդ և ծածուկ աղոթի՛ր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ։ 7․ Երբ աղոթք եք անում, մի՛ շատախոսեք հեթանոսների պես, որոնք կարծում են, թե իրենց շատախոսությամբ լսելի պիտի լինեն։ 8․ Արդ, նրանց մի՛ նմանվեք, որովհետև ձեր Հայրը գիտի, թե ի՛նչ է ձեզ պետք նախքան նրանից ձեր որևէ բան խնդրելը։

ՄԱՏԹԵՈՍ 6․ 5 - 8

 

Ի՞սկ եթե մեկը հավատացյալ չէ․

ասել է, թե չունի վերստին ծնունդ և չի հրավիրել պարզ աղոթքով Տեր-Հիսուսին իր կյանք, անգամ թող հույս չունենա, թե Աստված պիտի լսի կամ օգնի իրեն, ավելին որ պահին փակի աչքերը, պիտի գնա իր աստծու՝ սատանայի մոտ, ով նույնպես շուտով կնետվի ծծումբով այրված կրակե լիճը Հայտնություն 20․10։

Ուստի խելացի կարող եք գտնվել ու հրավիրել Տեր-Հիսուսին Ձեր կյանք, քանի որ չգիտեք Ձեր կյանքի տևողությունը երկրի վրա։

Աստծուն գալու, և Տիրոջ զավակը դառնալու, հավիտենական կյանք ու մեղքերի թողություն ստանալու, 2-րդ մահից խուսափելու և 1-ին հարությանը մասնակցելու համար, հարկավոր է սրտով հավատալ, որ Հիսուս Քրիստոս քո մեղքերի համար եկավ այս աշխարհ, չարչարվեց ու քո համար մեռավ, որպեսզի եթե դու հավատաս հավիտենական կյանք ունենաս։

 

Դու կարող ես այսօր ընդունել Աստծուն հավատալով այս ամենին և ի նշան քո հավատքի՝ սեփական բերանով Տիրոջը խոստովանել այդ։

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.