Կշռվեցվիր ու թեթև գտնվեցիր

257 1% 2
Սեպտեմբերի 16, 2020թ. Տիգրան

Աստծու խոսքը բացահայտում է, որ մարդը երբեք չի կարող Աստծու առաջ կանգնել իր արդար ու բարի գործերով, և այն չափանիշները որով մարդը իրեն արդար է տեսնում, չի համապատասխանում Աստվածային չափանիշների հետ որով մարդը կշռվում է ու թեթև գտնվում։ Իսկ եթե համեմատության մեջ վերցնենք ներկա հասարակությունը, ընդունված ապրելակերպը և բարոյական ցած սլացող չափանիշները, ոչ հեռու 50 տարի առաջ ունեցածի հետ, կհամոզվենք թե որքան մոտ ենք Քրիստոսի 2-րդ գալստյանը։

 

3․ Բոլորը խոտորվել են, միասին անպետք դարձել. բարություն անող չկա, մե՛կն անգամ չկա

ՍԱՂՄՈՍ 14․ 3

 

Ի՞սկ ինչ կշեռքով են կշռվում մարդիկ։ Ի՞նչպիսին է այն չափանիշը որով մարդը դատվում է Աստծու կողմից և կա արդյոք նման օրինակ Աստծու խոսքում։

 

 

Մինչ այս հարցի պատասխանը տալը, հիշենք նշանավոր մի դեպք, որ պատահեց Նաբուգոդոնոսոր թագավորի որդու՝ Բաղդասարի, հետ։

 

Բաղդասարը որոշեց, որ պետք է Աստծո տաճարի անոթներով գինին խմի ու տրամադրի իր հյուրերին, քանի որ Բաբելոնում մեծ խնջույք էր և կարիք կար ցուցադրել իր անձը բոլոր հյուրերին։

3․ Այդ ժամանակ բերեցին ոսկե այն անոթները, որոնք վերցրել էին Երուսաղեմում գտնվող Աստծու տաճարից, և նրանցով խմեցին թագավորը և նրա մեծամեծները, նրա կանայք և նրա հարճերը։ 4․ Խմեցին գինին և գովեցին ոսկե ու արծաթե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին։

ԴԱՆԻԵԼ 5․ 3 - 4

 

Աստծո տաճարի անոթները օգտագործելուց հետո, նա կատարեց ևս մեկ զազրալից արարք՝ սկսեց կռապաշտություն անել, երկրպագելով ոսկե, պղնձե, երկաթե, փայթե և քարե աստվածներին։

 

Աստված իր խոսքում մարդկության վրա հասնող դատաստանը նմանեցնում է հղի կնոջ ցավերին, թե ինչպես հանկարծակի հասնում են և այլևս ազատում չկա։ Նման շարունակություն ենք կարդում հաջորդող համարներում, որ պատահեց Բաղդասարի հետ։

 

5․ Այդ պահին մարդկային ձեռքի մատներ երևացին և աշտանակի դիմաց գրեցին թագավորական պալատի պատի ծեփի վրա։ Եվ թագավորը տեսավ այն ձեռքը, որը գրում էր։ 6․ Այդ ժամանակ թագավորի գույնը փոխվեց, և նրա խորհուրդները խռովեցին նրան, նրա մեջքի հոդերը քանդվում էին, իսկ նրա ծնկները մեկմեկի էին խփում։ 7․ Թագավորն ուժգին գոչեց, որ բերեն հմայողներին, քաղդեաներին և բախտագուշակներին։ Թագավորն ասաց Բաբելոնի իմաստուններին. «Ով կարդա այս գրվածքը և մեկնությունն ինձ իմացնի, նա ծիրանի պիտի հագնի, ոսկյա մանյակ կլինի նրա պարանոցին, և թագավորության մեջ երրորդ իշխանավորը պիտի դառնա»։ 8․ Այն ժամանակ ներս եկան թագավորի բոլոր իմաստունները, բայց չկարողացան կարդալ գրվածքը և մեկնությունն իմացնել թագավորին։ 9․ Այն ժամանակ Բաղդասար թագավորը սաստիկ խռովվեց, նրա գույնը փոխվեց, և նրա մեծամեծները սահմռկեցին։

ԴԱՆԻԵԼ 5․ 5 - 9

 

Այո՛ մարդը ապրում է իր ցանկությունների ու հաճույքների համաձայն, սակայն նրա դատաստանը հասնում է հանկարծակի ու նրա ընթացքը կտրվում է անսպասելի կերպով։

Այս պահին եկեք պատկերացնենք մի մարդու, ով իր ամբողջ կյանքը ատել է Աստծուն, հալածել քրիստոնյաներին, պայքարել Տիրոջ խոսքի դեմ, սակայն հանկարծ լուր է ստանում անբուժելի հիվանդություն ունենալու և մնացած կյանքի սակավաթիվ օրերի մասին, իսկ բժիշկները հայտնում են իրենց անզորությունը։ Առաջին բանը նման մարդու կատարած ի՞նչն է, բնականաբար իր կյանքի տարիների ընթացքում հալածած Աստծուն դիմելը։

Նույնը կատարեց և Բաղդասարը՝ թագուհու խորհրդով կանչեց Աստծո ծառային՝ Դանիելին, որպեսզի նա կարդար Տիրոջ խոսքը։

 

16․ Ես լսեցի քո մասին, որ կարող ես մեկնություն անել և կնճիռներ լուծել. արդ եթե կարող ես կարդալ գրվածքը և նրա մեկնությունն ինձ իմացնել, ծիրանի կհագնես, ոսկյա մանյակ կլինի քո պարանոցին, և թագավորության մեջ երրորդ իշխանավորը կլինես»։

ԴԱՆԻԵԼ 5․ 16

 

Այնուհետև Դանիելը սկսեց ներկայացնել նրան, թե ինչպիսի կյանքով է ապրել թագավորը ու որքան չարություններով է լցրել իր անձը։

 

22․ Եվ դու՝ նրա որդին, Բաղդասա՛ր, չխոնարհեցրիր քո սիրտը, թեև այս ամենը գիտեիր։ 23․ Այլ քեզ բարձրացրիր երկնքի Տիրոջ դեմ, և նրա տան անոթները բերվեցին քո առաջ, և դու, քո մեծամեծները և քո կանայք ու քո հարճերը գինի խմեցիք նրանցով։ Եվ գովաբանեցիր արծաթե ու ոսկե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ էլ իմանում։ Բայց չփառավորեցիր այն Աստծուն, որի ձեռքում է քո շունչը, որինն են քո բոլոր ճանապարհները։ 24․ Ուստի այն ձեռքն ուղարկվեց նրա կողմից, և այս գրվածքը գրվեց։ 

ԴԱՆԻԵԼ 5․ 22 - 24

 

Իսկ հաջորդող համարներում Դանիելը բացատրում է գրվածքները, ինչը մտորելու առիթ է, թե՛ անհավատներին, թե՛ հավատացյալներին։

 

25․ Եվ այս է գրված այն գրությունը՝ ՄԵՆԵ, ՄԵՆԵ, ԹԵԿԵԼ ՈՒ ՓԱՐՍԻՆ։ 26․ Այս է խոսքի մեկնությունը. Մենե՝ Աստված հաշվեց քո թագավորության օրերը և այն վերջացրեց. 27․ Թեկել՝ կշեռքով կշռվեցիր և պակաս գտնվեցիր. 28․ Փարես՝ բաժանվեց քո թագավորությունը և տրվեց մարերին ու պարսիկներին»։

ԴԱՆԻԵԼ 5․ 25 - 28

 

30․ Նույն գիշերը քաղդեացիների Բաղդասար թագավորը սպանվեց։ 31․ Եվ մարերի Դարեհ թագավորը վերցրեց թագավորությունը, երբ վաթսուներկու տարեկան էր։

ԴԱՆԻԵԼ 5․ 30 - 31

 

Վերադառնանք հոդվածի սկզբնաբանին, Բաղդասարին ասվեց, որ կշռվեց ու թեթև գտնվեց, իսկ ապա նրա դատաստանը թափվեց իր վրա։ Սակայն եթե կշռվեց, ու թեթև գտնվեց, ապա կա նաև չափանիշ կամ լծակի հակառակ կողմում գտնվող ուժ, ի՞նչ չափանիշով է Աստված չափում մարդ արարածին ու ասում մեղավոր ես։

 

3․ Որովհետև ոչ թե իրենց սրով ժառանգեցին երկիրը, և ոչ էլ իրենց բազուկը փրկեց իրենց, այլ քո աջը և քո բազուկը և քո երեսի լույսը, որովհետև հավանեցիր նրանց։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 44․ 3

 

Աստծու խոսքը բազմիցս բացահայտում է, որ Աստծո Բազուկը հենց ինքը Հիսուս Քրիստոս է ու չունի հակառակ կողմում զուգակշիռ։ Ուստի մարդը երբեք չի կարող Աստծո առաջ իր գործերով կատարյալ լինել, քանի որ չափվում է Քրիստոսի հասակի հետ, ուստի մեղավոր է ու ինքը ևս ունի կարիքը փրկչի։

Ապացույցներ՝ ՍԱՂՄՈՍՆԵՐ 89:21, ԵՍԱՅԻ 53:1, ՍԱՂՄՈՍՆԵՐ 98:1, իսկ Եսայի 52 գլխում գրվում է։

 

9․ Ցնծությամբ պոռթկացե՛ք միասին, ո՛վ Երուսաղեմի փլատակներ, որովհետև Տերը մխիթարեց իր ժողովրդին, փրկեց Երուսաղեմը։ 10․ Տերը մերկացրել է իր սուրբ բազուկը բոլոր ազգերի աչքի առաջ, և երկրի բոլոր ծայրերում կտեսնեն մեր Աստծու փրկությունը։

ԵՍԱՅԻ 52․ 9 - 10

 

Ոչ մի մարդ չի կարող կշռվել Աստծո կշեռքով ու արդար սեպվել, քանի որ կշռվում է Հիսուս Քրիստոսի արդարությամբ ուստի միշտ իր կողմը մնում է օդում։ Աստված այս իմանալով ինքը մեզ բերեց արդարության հավասարակշռություն՝ Իր Որդու արյան արժանիքով։

Ասել է թե Աստված 2 կողմում հենց ինքն է, բոլոր նրանց կյանքում ովքեր իրենց բերանով հրավիրել են Հիսուս Քրիստոսին սեփական կյանք։

 

22․ այսինքն՝ Աստծու արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միոջոցով է բոլոր հավատացողների համար, որովհետև խտրություն չկա։ 23․ Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից։ 24․ Նրա շնորհով ձրի են արդարացվում այն փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսով է։

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 3․ 22 - 24

 

1․ Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ 2․ Նրա միջոցով հավատով ընդունել ենք այս շնորհը, որի մեջ մտել ենք ու կանք և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 5․ 1 - 2

 

Եթե գիտակցում ենք այս ճշմարտությունները ու ցանկանում ենք հանձնել մեր կյանքը Հիսուս Քրիստոսին, ապա անենք դա հենց հիմա, քանի որ չգիտենք մեր կյանքի օրերը, Աստված ասում է․ այսօր է փրկության օրը և ընդունելի ժամանակը։

Պետք չէ կորցնել ոչ մի րոպե, քանի որ չգիտենք մեր կյանքի տևողությունը։

 

2․ որովհետև ասում է. «Ընդունելի ժամանակ քեզ լսեցի և փրկության օրը քեզ օգնեցի» ։ Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը։

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 6․ 2

 

Աստծուն գալու, և Տիրոջ զավակը դառնալու, հավիտենական կյանք ու մեղքերի թողություն ստանալու, 2-րդ մահից խուսափելու և 1-ին հարությանը մասնակցելու համար, հարկավոր է սրտով հավատալ, որ Հիսուս Քրիստոս քո մեղքերի համար եկավ այս աշխարհ, չարչարվեց ու քո համար մեռավ, որպեսզի եթե դու հավատաս հավիտենական կյանք ունենաս։

 

Դու կարող ես այսօր ընդունել Աստծուն հավատալով այս ամենին և ի նշան քո հավատքի՝ սեփական բերանով Տիրոջը խոստովանել այդ։

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։

 

ԱՍՏՎԱԾ ԹՈՂ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՏԱ ՔԵԶ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ ԾՆՎԵԼՈՒԴ ՆՊԱՏԱԿԸ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.