Զինվորագրված հոգևոր պատերազմի

263 1% 3
Ապրիլի 30, 2023թ. Տիգրան

Յուրաքանչյուր բանակ, որը ունի պահեստազոր, ունի նաև դրանով համալրվելու հնարավորություն, եթե սկսվել են պատերազմական գործողություններ, կա դրա վտանգը, կա մարդկային ռեսուրսի անբավարարություն և այլն։ Ինչպես ասացինք, պահեստազորից զատ կա նաև զինված ուժերը, որոնք վտանգի ժամանակ բերվում են բարձր մարտական պատրաստության աստիճանի, զբաղեցնելով մշտական տեղակայման վայրերից պաշտպանական շրջանները՝ մարտական հենակետերը, կրակային դիրքերը, դիտակետերը։

 

Ի հակադրություն երկրային զորամասերի ու դրանց զորամիավորումների, երկնային զորքերը տարբերվում են սրանցից 180 աստիճանով։ Այս հոդվածի մեջ, երբ նշում ենք երկնային զորքեր, չպետք է հասկանանք Աստծու հրեշտակներից կազմված զորքը, այլ բոլոր վերստին ծնունդ ունեցող հավատացյալներին, ովքեր կանչված են Աստծո խոսքը համայն մարդկությանը ավետարանելուն և բարի պատերազմը պատերազմելուն։

 

Երկնային զորքերում պահեստազորը բացակայում է, քանի որ բոլորս ենք կանչված այս բարի պատերազմին։

Ինչպես Պողոս առաքյալի ձեռքով գրվեց Տիմոթեոսին՝ 1-ին թղթի 18 համարում։

18․ Որդյա՛կ իմ, Տիմոթեո՛ս, այս պատվերը ավանդում եմ քեզ՝ համաձայն սկզբից քեզ համար եղած մարգարեությունների, որպեսզի դրանցով մղես բարի պատերազմը՝  

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ 1․ 18

Այս համարում կարդացինք, թե ինչպես Պողոս հորդորում է մասնակցել բարի պատերազմին, իսկ եթե կարդանք նրա 2-րդ թուղթը, կտեսնենք՝ ինքն էլ այդ պատերազմի մի մասնակիցն էր։

6․ Քանի որ ես արդեն հեղում եմ իմ արյունը, և իմ մեկնելու ժամանակը հասել է։ 7․ Բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի։

Բ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ 4․ 6 - 7

Ինչպես կարդացինք Պողոս առաքյալը ավարտեց այս պատերազմը, որովհետև նա տեսնում էր, որ իր մահվան ժամն է մոտեցել (6-րդ համարը)։

Այս համարը ևս մի կարևոր տարբերություն տվեց երկրային ու երկնային պատերազմների։

Մասնակցում են բոլոր կենդանի քրիստոնյաները ու չկա տարիքային սահմանափակումներ։

 

Եթե կա պատերազմ կա նաև զենքեր ու սպառազինություններ, և բոլորս գիտենք, թե ինչպիսի ռազմավազք է այսօր ընթանում աշխարհում։ Ի հակադրություն մարդու ստեղծած մետաղյա տարատեսակ գործիքների, Աստված ներկայացնում է իր սպառազինությունը։

13․ Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել։ 14․ Արդ հաստատո՛ւն կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած ու արդարության զրահը հագած 15․ և ձեր ոտքերին պատրաստակամությունն իբրև կոշիկ հագած՝ խաղաղության Ավետարանը քարոզելու համար։ 16․ Եվ այդ բոլորի վրա հավատի վահա՛նն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։ 17․ Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծու խոսքն է։

18․ Ամեն ժամ աղոթե՛ք և խնդրե՛ք Հոգով. և սրա մեջ արթո՛ւն մնացեք հարատևությամբ և աղաչանքով բոլոր սրբերի համար

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 6․ 13 - 18

 

Այս հոդվածում չպետք է կենտրոնանք այս սպառազինությունների վրա, սակայն դուք մանրամասն կարող եք տեղեկանալ այդ ամենի մասին սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։

Եթե մենք Սուրբ Հոգիով ստացել ենք Տիրոջ սպառազինությունը, ապա ինչպես երկրավոր զինատեսակների դեպքում, նույնպես կարիք կա այս ամենը ուսումնասիրելու ապա նոր գործածելու։

 

Հոդվածի սկզբնամասում խոսեցինք, որ հոգևոր պատերազմի ենք զինվորագրված, ասացինք ովքեր են այս զինվորագրմանը կանչված, ասացինք ինչ «զինատեսակներ» ենք օգտագործելու, սակայն չկենտրոնացրեցինք ով է թշնամին, ուստի կարիք կա սրա մասին նույնպես խոսել։

10․ Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու նրա զորության ուժով։ 11․ Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։ 12․ Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ 13․ Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել։ 

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 6․ 10 - 13

 

Այո՛ մեր պատերազմը մարդու ու մարմնի դեմ չէ, այլ մեղավոր մարդուն գործածող սատանայի ու նրա ընկած հրեշտակների։

 

Երկրավոր պատերազմների ընթացքում դասալիք են համարվում բոլոր այն անձիք, ովքեր լքում, կամ հրաժարվում են կատարել իրենց տրված մարտական առաջադրանքը։ Աստված մեզ տվել է մեծագույն մարտական առաջադրանքը, որ գրված է իր խոսքում։

15․ Ապա նրանց ասաց. «Գնացե՛ք ամբողջ աշխարհով մեկ և բոլոր արարածներին Ավետարա՛նը քարոզեք։ 

ՄԱՐԿՈՍ 16․ 15

 

ԵԹԵ ՄԵԿԸ ԱՍՏԾՈՒ ՀՈԳԻՆ ՉՈՒՆԻ, ՈՉ ՄԻԱՅՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ԱՅԼ ՆԱԵՎ ԱՐԴԵՆ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԱՇՏՈՒՄ ՍՏՐՈՒԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ։

Բոլոր մարդիկ կարիք ունեն Տեր-Հիսուսին գալու, որպեսզի մեղքերի թողություն ստանան, մի ասա մեղք չունեմ, որովհետև գրված է այդ ասելով արդեն ստում ես ու Աստծուն ստախոս ես հանում (Ա Հովհաննես 1:10)։ Սակայն քանի դեռ ողջ ենք, հնարավորություն կա Տիրոջ մի զավակը դառնալու ու հավիտենական կյանք ստանալու։

 

Աստծուն գալու, և Տիրոջ զավակը դառնալու, հավիտենական կյանք ու մեղքերի թողություն ստանալու, 2-րդ մահից խուսափելու և 1-ին հարությանը մասնակցելու համար, հարկավոր է սրտով հավատալ, որ Հիսուս Քրիստոս քո մեղքերի համար եկավ այս աշխարհ, չարչարվեց ու քո համար մեռավ, որպեսզի եթե դու հավատաս հավիտենական կյանք ունենաս։

Դու կարող ես այսօր ընդունել Աստծուն հավատալով այս ամենին և ի նշան քո հավատքի՝ սեփական բերանով Տիրոջը խոստովանել այդ։

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։

ԱՍՏՎԱԾ ԹՈՂ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՏԱ ՔԵԶ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ ԾՆՎԵԼՈՒԴ ՆՊԱՏԱԿԸ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.