Եթե ջրով չմկրտվես ի՞նչ կլինի

1690 1% 9
Սեպտեմբերի 25, 2020թ. Տիգրան

Աշխարհիկ մարդկանց կողմից հաճախ են տրվում տարբեր հոգևոր թեմաների շուրջ հարցեր, ոմանք այդ հարցերը ուղղում են սեփական հարազատներին, ավելի հետաքրքրվածները քահանաներին, սարկավագներին և այլոց։ Նմանօրինակ մի հարց այսօր պետք է դառնա այս հոդվածի բնաբանը։

Մասնավորապես հեղինակը հարց է ուղղել Արարատյան Հայրապետական Թեմին, թեմի վեբ կայքի «հարց քահանային» ենթաբաժնում (ակտիվ հղում

 

 

Ներկայացնենք հարցը․ 

Մեջբերման սկիզբ

Ես մկրտված չեմ, բայց հավատացյալ եմ, ունեմ հոգևոր գիտելիքներ ու ձգտում եմ ապրել Աստծուն հաճելի կյանքով: Մկրտությունը մեզանում պահանջում է հատուկ արարողակարգ, որը ես չեմ կարող իրականացնել: Նաև մկրտության կարգի համաձայն կնքահայրը պիտի ունենա հոգևոր գիտելիքներ, լինի հավատավոր բարեպաշտ անձնավորություն, իսկ նման մարդ չկա իմ շրջապատում, և արդյոք իմ կողմից մե՞ղք է մնալ չկնքված:

Մեջբերման ավարտ

 

Բնական երևույթ է, որ հոգևոր գիտություն չունեցող մարդուն  հոգևոր հարցում տալիս, պետք է սպասես նույնքան անտրամաբանական պատասխան, ինչը և հնչեց այս պարագայում։

 

 

Մեջբերում պատասխանից․

Մկրտությունը խորհուրդ է, որը կարևոր պայման է քրիստոնյա լինելու համար: Սխալ է հարցը դնել այդպես. եթե ես մկրտված չեմ, ապա դա մե՞ղք է թե ոչ: Մյուս կողմից կարևոր է գիտակցել, որ մկրտությունը պայման չէ Աստծուն հաճելի կյանքով ապրելու, ինչպես Դուք եք նշում, մկրտված չեք, բայց ապրում եք Աստծուն հաճելի կյանքով:Մկրտությունը մեր հոգու ծնունդն է, ինչպես մարդը ծնվում է մարմնով, այնպես էլ` հոգով: Ուստի Մկրտությունը ոչ թե բորոյական մարդու ծնունդն է, այլ քրիստոնյայի ծնունդն է: Եթե որևէ մեկը մկրտված չէ, չի նշանակում, որ աստվածահաճո կյանքով չի կարող ապրել: ․․․․․․․․ Մեղք չէ անկնունք մնալը, պարզապես ափոսոս է չմկրտված լինել և Աստծո օրհնությունից զրկված լինել: Աստված օրհնի Ձեզ

Մեջբերման ավարտ

 

Ինչպես կարդացինք պատասխանի առաջին հատվածում ասվեց, որ քրիստոնյա լինելու համար մկրտությունը պարտադիր խորհուրդ է, եթե պարտադիր է ուստի ոչ ոք չի կարող լինել քրիստոնյա եթե մկրտված չէ ջրով։

Հաջորդիվ նշվում է որ մկրտությունը պայման չէ Աստծուն հաճելի կյանքով ապրելու համար, և հասարակ տրամաբանությունը գործածելով կարող եք եզրակացնել, որ քրիստոնեությունը պարտադիր պայման չէ Աստծուն հաճելի կյանքով ապրելու համար։ Այս ամենից հետո անգամ կարիք չկա շարունակել կարդալ տրված բացատրությունը, բայց դրա աննախադեպ ցնդաբանության պատճառով ներկայացնենք այն ևս։

 

Մեջբերման սկիզբ

Մկրտությունը ոչ թե բորոյական մարդու ծնունդն է, այլ քրիստոնյայի ծնունդն է: Եթե որևէ մեկը մկրտված չէ, չի նշանակում, որ աստվածահաճո կյանքով չի կարող ապրել:

Մեջբերման ավարտ

 

Այո՛ ինչ է սա, եթե ոչ Քրիստոսի ուրացում։

 

Հարցի ու տրված բացատրության ընթերցումից հետո, ակամայից հիշում ենք Տեր-Հիսուսի խոսքերը, ասված փարիսեցիներին։ Նույնն է և պարագան այսօր։

23․ Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը տալիս եք, բայց չեք պահում օրենքի ամենից ծանրակշիռ կետերը՝ արդարությունը, ողորմությունն ու հավատը. դրանք պետք էր կատարել, մյուսներն էլ՝ պահել։ 24․ Կո՛ւյր առաջնորդներ, որ մժեղը քամում եք, բայց ուղտը կուլ եք տալիս։ 25․ Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ մաքրում եք բաժակի ու ափսեի դրսի կողմը, բայց ներսից լի են հափշտակությամբ ու անժուժկալությամբ։ 26․ Կո՛ւյր փարիսեցի, նախ բաժակի ու ափսեի նե՛րսը մաքրիր, որպեսզի դրսի կողմն էլ մաքուր լինի։ 27․ Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ նման եք ծեփած գերեզմանների, որոնք արտաքուստ գեղեցիկ են երևում, բայց ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությամբ։ 28․ Դուք նույնպես արտաքուստ արդար եք երևում մարդկանց, բայց ներքուստ լի եք կեղծավորությամբ ու անօրենությամբ։

ՄԱՏԹԵՈՍ 23․ 23 - 28

 

Ինչևէ Աստծու խոսքի վրա հիմնվելով պատասխանենք տրված հարցին։

 

Աստծո խոսքը բազմիցս նշում է, որ մարդու փրկությունը միմիայն հավատքից է և մարդը չի կարող անել ոչինչ փրկվելու համար։

Տեր-Հիսուս կատարեց մեր փրկությունը, մեր մահը կրելով ու մեր մեղքերի համար տանջվելով։ Մեր անօրենության պատիժը կրելով, որ ով հավատա ու խոստովանի, հավիտենական կյանք ստանա։

 

4․ Հիրավի, նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ Մենք նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված և տանջված։ 5․ Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ 

ԵՍԱՅԻ 53․ 4 - 5

 

1․ Եվ դուք, որ մեռած էիք հանցանքների ու մեղքերի պատճառով,

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 2․ 1

 

12․ նրա հետ մկրտությամբ թաղվեցիք, որով էլ նրա հետ հարություն առաք՝ հավատալով Աստծու զորությանը, որ մեռելներից հարություն տվեց նրան։ 13․ Եվ ձեզ, որ մի ժամանակ մեռած էիք մեղքերի ու ձեր մարմնի անթլփատության մեջ, իր հետ կենդանացրեց՝ մեր բոլոր հանցանքները ներելով։ 14․ Եվ ջնջեց մեր դեմ դատավճռի ձեռագիրը և այն մեջտեղից վերացրեց ու խաչափայտին գամեց,

ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐԻՆ 2․ 12 - 14

 

Որովհետև ամենքդ Աստծու որդիներ եք Քրիստոս Հիսուսին հավատալով։

Գաղատացիներին 3․ 26

 

Ջրով մկրտությունը Տեր-Հիսուսի տրված պատվերներից է, ուստի այն պարտադիր է կատարել, իբրև հնազանդություն։ Այն կրում է միմիայն հասարակաց վկայության դեր, ցույց տալով մարդկանց, որ մենք մեր կյանքը հանձնել ենք Աստծուն։

 

19․ Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով,

ՄԱՏԹԵՈՍ 28․ 19

 

Կղերական կազմի գաղափարը, ասել է թե դիվական այդ գաղափարը, որ քրիստոնյա դառնալու համար անհրաժեշտ է անպայման մկրտվել, ջախջախում է Տեր-Հիսուս խաչի վրա։

 

Հիսուսի խաչելիության ժամանակ Տիրոջ կողքին խաչվում էին 2 ավազակներ, նրանցից մեկը հավատաց, որ Հիսուս Տեր է ու գալու է իր թագավորությամբ, ապա խոստովանեց իր մեղավոր վիճակը։ Հիսուս չասաց գնա մկրտվիր նոր արի, այլ ասաց այսօր ինձ հետ դրախտում կլինես։

 

39․ Եվ կախված այն չարագործներից մեկը նրան հայհոյում էր ու ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ և մեզ»։ 40․ Իսկ մյուսը պատասխանեց՝ նրան հանդիմանելով, ու ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում։ 41․ Մեզ համար արդարացի է, քանզի արժանի հատուցումն ենք ստանում մեր կատարած գործերի համար, իսկ սա ոչ մի վատ բան չի արել»։ 42․ Եվ Հիսուսին ասաց. «Տե՛ր, հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությամբ գաս»։ 43․ Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. դու այսօր ինձ հետ դրախտում կլինես»։

ՂՈՒԿԱՍ 23․ 39 - 43

 

ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՄԻԱՅՆ ՀԱՎԱՏՔՈՎ Է, ՋՐՈՎ ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԻ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԵՏ։

ՄԵՆՔ ՓՐԿՎԵԼՈՒՑ, ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԿԱՏԱՐԵԼ ՏԻՐՈՋ ՊԱՏՎԻՐԱՆԸ ՈՒ ՄԿՐՏՎԵԼ, ԵԹԵ ԱՅՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՎԱՐԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԿԱՄ ԴՐԱՆՔ ՓՆՏՐԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ՉԿԱՆ (օրինակ՝ խաչվող ավազակի նման), ՏԵՐԸ ՄԵԶ ՉԻ ԴՆՈՒՄ ՓԱԿՈՒՂՈՒ ՄԵՋ՝ ԱՅԴ ՊԱՏՎԻՐԱՆՈՎ, ՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԵՆՔ ԻՐ ԱՌԱՋ ԱՅՆ ԻԲՐԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՐՎԵՆՔ։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.