Ո՞ւմ հետ է Աստված իրականում։ Մե՞ր

249 1% 3
Հոկտեմբերի 11, 2020թ. Տիգրան

Մարդկային տարբեր փորձությունների ընթացքում, մարդը միշտ փորձում է ամրագրել իր նպատակների հաջողությամբ պսակվելու ցանկությունը այս կամ այն հանգամանքներով։ Այդ հանգամանքները երբեմն նյութական են, իսկ երբեմն ոչ։

Հաջողության հասնելու համար շատերը ապավինում են իրենց նյութական ստացվածքին, որոշները սեփական համառությանն ու քաջությանը, իսկ ուրիշները տարանուն կրոնների։ Նմանօրինակ խնդիրների լուծման ժամանակ մարդկային միջոցների՝ կաշառքի, կամ ազդեցիկ շրջապատ ունեցող մարդկանց կապերի, գործադրման հաջողությունն է ձևավորել հայտնի ասացվածքը․ տերովին տերն է տարել, անտերին գելը։

Եթե փորձենք վերլուծել մարդկային տարբեր կյանքերի պատմություններ, կհամոզվենք՝ միշտ չէ նյութական ստացվածքը և ազդեցիկ կապերը փրկում մարդուն։ Այսպիսով, երբ մարդը սպառում է իր ունեցած միջոցները, միակ հույսը մնում է Աստված։ Այսպիսին է աշխարհիկ մարդու կերպարը և շատ անհավատ՝ աթեիստներ, համապատասխանում են բերված ձևաչափին։

Մարդկային փորձությունների պատճառ կարող են դառնալ՝ անզգույշ ասված խոսքերը, բնական և ոչ բնական աղետները, կյանքում տեղի ունեցող այլ իրադարձություններ,  որոնք սովորաբար ծնում են նաև դեպրեսիա։ Հայաստանը նույնպես, այսօր անցնում է տարատեսակ աղետներով, ուստի շատերն են անցնում վերոհիշյալ ընթացքով։

Մինչ անհավատ աշխարհը՝ կազմված տարատեսակ կրոնականներից, որոնք առաջին հայացքից Աստվածպաշտության կերպարանք ունեն և փորձում են քաջալերվել՝ իրենց անձին, կամ երկրին սպասվող Աստծու օգնությամբ, հավատացյալները քաջատեղյակ են Տիրոջ արդար դատաստանների պատճառների մասին, և թե ում հետ է Աստված իրականում։

 

14. Տեր Աստված ասաց օձին. «Քանի որ դու արեցիր այդ, անիծյալ լինես բոլոր անասունների և դաշտային բոլոր կենդանիների մեջ. փորիդ վրա գնաս և հող ուտես կյանքիդ բոլոր օրերին։ 15. Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև. նա քո գլուխը կջախջախի, իսկ դու կխայթես նրա գարշապարը»։ 16. Կնոջն ասաց. «Սաստիկ պիտի շատացնեմ քո հղության ցավերը, և ցավով զավակ ծնես, ցանկություն ունենաս դեպի քո ամուսինը, և նա իշխի քեզ վրա»։ 17. Ադամին ասաց. «Քանի որ դու անսացիր քո կնոջ խոսքին և կերար այն ծառից, որի համար պատվիրեցի քեզ՝ ասելով. “Դրանից չուտե՛ս”, անիծյալ լինի երկիրը. քո պատճառով նեղությամբ ուտես դրանից քո կյանքի բոլոր օրերին։ 18. Նա փուշ ու տատասկ աճեցնի քեզ համար, և դու դաշտի խոտն ուտես։ 19. Երեսիդ քրտինքով ուտես հացդ, մինչև որ ետ դառնաս դեպի հողը, որովհետև նրանից առնվեցիր. որովհետև հող ես դու և դեպի հողը կդառնաս»։

ԾՆՆԴՈՑ 3․ 14 - 19

 

Մարդու կյանքում անխուսափելի են նման աղետները, քանի որ մարդը ապրում է մեղսալի աշխարհում։ Սակայն արդյո՞ք այս ամենից ազատվելու հույս չկա։ Հույս կա, բայց այն մարդը իր ազատ կամքով մերժում է, քանի որ չի ցանկանում ազատվել իր մեղքերից՝ մեղքը իր համար փափագելի մի բան է։

 

19. Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3․19

 

Ամբողջ Աստվածաշունչը ավետարանում է՝ տառապանքի, մահի, մեղքերի թողության վերջը, որ տրվում է Հիսուս Քրիստոսով, այն չի նշանակում մեր մարմինների պաշտպանություն, այլ մեր հոգու հավիտենական փրկություն։ Այս փրկությունը և լիակատար ներքին խաղաղությունը տրվում է միմիայն Սուրբ Հոգիով, երբ մարդը խոնարհում է իր անձը Տեր-Հիսուսի առաջ։

 

6. Հիսուսը նրան ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։ 

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14․6

 

Այսօր մենք բոլորս կարիք ունենք ճանաչել, որ մեղավոր ենք Աստծու առաջ, որ մեղքեր ենք գործել՝ մեծ ու փոքր, ապաշխարհել՝ պարզ աղոթքով դիմելով Տեր-Հիսուսին, իսկ եթե ասենք անմեղ ենք, ապա ևս մենք անգամ ստում ենք, ու ստախոս համարում Աստծուն, քանի որ Աստված է վկայում, որ մեղավոր ենք։

 

10. Եթե ասենք, թե մեղք չենք գործել, նրան ստախոս ենք հանում, և նրա խոսքը մեր մեջ չէ։

1 ՀՈՎՀԱՆՆԵՍ 1․10

 

Ազգովի ապաշխարհելը վստահ եմ մեզ համար կփոխի շատ բաներ, և Տեր-Հիսուս իրապես կլինի մեզ հետ։

 

Ապաշխարհելու և Աստծուն գալու, այսինքն՝ Տիրոջ մի զավակը դառնալու, հավիտենական կյանք ու մեղքերի թողություն ստանալու, 2-րդ մահից խուսափելու և 1-ին հարությանը մասնակցելու համար, հարկավոր է սրտով հավատալ, որ Հիսուս Քրիստոս քո մեղքերի համար եկավ այս աշխարհ, չարչարվեց ու քո համար մեռավ, որպեսզի եթե դու հավատաս հավիտենական կյանք ունենաս։

Դու կարող ես այսօր ընդունել Աստծուն հավատալով այս ամենին և ի նշան քո հավատքի՝ սեփական բերանով Տիրոջը խոստովանել այդ։

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։

ԱՍՏՎԱԾ ԹՈՂ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՏԱ ՔԵԶ ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՎՐԱ ԾՆՎԵԼՈՒԴ ՆՊԱՏԱԿԸ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.