1. Քրիստոսակենտրոն պաշտամունքի բացակայություն,
2. Աստվածաշնչի փոխարինում հայրաբանությամբ,
3. Աշխարհիկ մարդկանց քրիստոնյաների կերպարանք հագցնել,
4. Ծռել փրկության ճանապարհը (ներկայացնելով այն մկրտությամբ, սեփական եկեղեցու միջոցով և այլն)
5. Ապաշխարհության պատգամի ծռում,
6. Ուրանալ Հիսուս Քրիստոսին, խառնվելով էկումենիկ շարժումներին,
7. Վերստին ծնունդ ունեցող, Քրիստոսը Տեր և Փրկիչ ընդունած հավատացյալներին ներկայացնել հասարակությանը իբրև աղանդավորներ,
8. Կռապաշտություն (սուրբեր կարգել և պաշտել նրանց, աղոթել սուրբերին, պաշտել՝ մասունքներ, խաչ, թաշկինակ և այլն),
9. Մեռելների հոգեհանգիստներ անցկացնել (խնդրելով նրանց դրախտ տեղափոխել),
10. Մանկամակրտությունների կազմակերպում և քաջալերում
11. Հեթանոսական ծեսեր, քրիստոնեական հանդերձով (ջրոցի, տրնդեզ և այլն),
12. Աստվածաշնչյան հիմք չունեցող պաշտոնակիրներ եկեղեցում (կաթողիկոս, եպիսկոպոս, կիսասարկավագներ և այլն),
13. Աստվածաշնչյան հիմք չունեցող հագուստների, գավազանների և այլ երևելի աչք զարմացնող նյութերի ու գործոնների օգտագործում, հասարակ ժողովրդի վրա տիրելու համար,
14. Ներկաներին անհասկանալի կերպով փառաբանության կազմակերպում (արևելահայերեն, դանդաղ ու անհասկանալի ելևէջներով),
15. Նյութերի օրհնություն (խաղողի, դաշտի, աղի և այլն),
16. Սննդի տեսակների սահմանափակում (պաս),
17. Պարտադրված կուսակրոնություն եկեղեցու պաշտոնյաներին,
18. Առավել դրամասիրություն, քան Աստվածպաշտություն,
19. Չկերակրել վստահված հոտը Խոսքով,
20. Վերստին ծնունդ չունեցող, տարբեր շահադիտական նպատակներով հավատքի դաշտ մտած, կամ պարզապես կրոնասեր, բազմաթիվ պաշտոնյաների ձեռնադրում...
25․ Դրա համար Տիրոջ բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի դեմ. նա իր ձեռքը բարձրացրեց նրա վրա և հարվածեց նրան այնպես, որ դողացին լեռները։ Նրանց դիակներն աղբի պես թափված են փողոցներում։ Այսուհանդերձ նրա բարկությունը չի իջել, և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։
ԵՍԱՅԻ 5․ 25
6․ Թափի՛ր քո բարկությունն այն ազգերի վրա, որ քեզ չեն ճանաչում, և այն թագավորությունների վրա, որոնք չեն տալիս քո անունը։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 79․ 6