ՓԱՌՔԸ ՄԻՄԻԱՅՆ ԱՍՏԾՈՒՆՆ Է

201 0% 1
Հոկտեմբերի 23, 2020թ. Հայկ

Տեր Հիսուս մի՛անշանակ մեր ազգի կողքին է, ի՛հարկե  հաղթելու ենք, հաղթելու ենք որովհետև մեր Աստվածը ճշմարիտ Աստված է, իսկ թշնամունը՝ սատանայի կողմից հնարված կուռք է, ում հետևում կրկին սատանան է։

 

Մի մեծ պարծանք է այն, որ մենք առաջինն ենք ընդունել Քրիստոնեությունն, բայց և մի մեծ ցավ է, որ քչերն են ճանաչում ճշմարիտ Աստծուն՝ փառք տալով ստեղծվածներին։ Շատերը իրենց բազուկով են պարծենում չգիտակցելով, որ առանց Հիսուս ոչինչ չենք կարող անել։

 

5   Այսպէս է ասում Տէրը.  Անիծեալ լինի այն մարդը, որ մարդի է ապաւինում, եւ  մարմինը իրան բազուկ շինում, եւ իր սրտովը խոտորում Տէրիցը։

Երեմիա. 17:5

 

Այս Կռվում մեր հաջողությունների, ձեռքբերումների համար, պետք է միայն փառաբանենք մեր Աստծուն ուրիշ ոչ մեկին, որովհետև այդ փառքին մեծարանքին միայն Տերն է արժան։

 

24    Որովհետեւ ամեն մարմին խոտի պէս է, եւ մարդի ամեն փառքը խոտի ծաղկի պէս. Խոտը չորացաւ եւ նորա ծաղիկը թափուեցաւ։

1 Պետրոս. 1:24

 

Մենք ազգովի պետք է միայն Տիրոջը փառավորենք, Տերը իր փառքը ոչ մեկին չի տա, ոչ էլ իր պատիվը կուռքերին, դիմացինին փառք տալուց զգուշանանք, որովհետև մեր Աստվածը նախանձոտ Ատված է ։

 

8   Ես եմ Եհովան, սա է իմ անունը. եւ ես  իմ պատիւը ուրիշին չեմ տալ. եւ ոչ իմ փառքը՝ կուռքերին։

Եսայիա. 42:8

 

Սիրե՛լի հոգի, հնավոր է անգիտակցաբար ես ասում այդ ամենը, բայց իմացիր որ փառքը միմիայն Աստծունն է, անկախ թե ինչպիսի մեծ գործեր է կատարել մարդը։

Շատերը հիմա Տիրոջը չեն փառավորում մեր հաղթանակների մեջ, սակայն Աստված շարունակ ողորմում է բոլորիս, որովհետև Տերը մարդ չէ և իր սերը, ողորմությունն ու գթությունը խիստ մեծ է։

 

21   Որովհետեւ Աստուծուն ճանաչելով, նորան Աստուծոյ պէս չ’փառաւորեցին՝ կամ շնորհակալ չ’եղան.  այլ իրանց մտածմունքներումն ունայնացան եւ նորանց անմիտ սրտերը խաւարուեցան։

Հռովմայեցիս. 1:21

 

Իսկ մեր հզոր մարտունակ բանակի համար, ամեն քաջ հայորդու համար՝ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջ, որ իրենց սրտերի մեջ քաջություն է դրել, իրենց բազուկներին ուժ, փառք Տիրոջ՝ ամեն մեկ զինվորի, սպայի, կամավորի, երկրի առաջնորդի համար, փառք Տիրոջ որ մեր ազգի հետ է։

 

Կորուստներ անշուշտ կլինեն, բայց գիտակցենք՝ ամեն բան Տիրոջ թույլատրելի կամքի մեջ է։ Իհարկե բոլորիս սրտին ցավ է, ամեն մեկի մահը, խնդրենք Հիսուսին, որ խափանի չարի գործերը ու ոչ մի հայորդի չմեռնի։ Խնդրենք նաև, որ մայրերի աչքերը թաց չլինեն։ Հավատանք, աղոթենք Հիսուսի անունով մեր Երկնավոր Հորը ու սպասենք պատասխանին։

 

Սիրելի՛ս, այս ամենից առաջ նախ ապաշխարիր, ու ընդունիր Հիսուսին քո անձնական Տեր և փրկիչ, հավատքի ձեռքով շնորհքը վերցրու, և փրկվիր։

Հավիտենական կյանք է խոստացել Տերը, արա այս ամենը ու կտեսնես Աստծո փառքը։

 

Այսօր քեզ Տերը ասում է՝

 

40   Յիսուսը նորան ասեց. Չասեցի՞ քեզ, որ եթէ հաւատաս,  Աստուծոյ փառքը կտեսնես։

Հովհաննես. 11:40



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.