Ե՞րբ է արդար դատաստանը լինելու

282 1% 3
Հոկտեմբերի 24, 2020թ. Տիգրան

Մարդ արարածը իր մեղանչելուց ի վեր (տես՝ Ծննդոց 3-րդ գլուխ) անցնում է տարատեսակ ցավերի ու դժվարությունների միջով, անկախ իր ազգությունից, մտային ունակություններից, հավատքից: Պատուհասների ու մարդկային անարդարությունների պատճառով տանջվող ցանկացած մարդ ցանկանում է շուտափույթ ազատվել վրա հասած տառապանքներից։ Ավելի ճարպիկները ազատման միջոց ընտրում են մարդկային կապերի ու կաշառքի տարբերակները, սակայն անգամ նմանները միշտ չէ, որ հաջողում են։

Անարդարությունները բազմաթիվ են, դրա վառ ականատեսը այսօր մենք ևս դառնում ենք։

Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակավայրերի հրետակոծումների հանգամանքը, շատ միջազգային կառույցների կողմից մնացին անտեսված, սակայն Ադրբեջանական քաղաքի վնասման համար դատապարտեցին հայկական կողմին։ Պատերազմ հասկացողությունից անտեղյակ մանկահասակ երեխաները զոհվում են դրա մեջ գտնվելով։ Հուսալքություն առաջացնող գործոններ, որոնք չեն արդարացնում սպասելիքները, սպասված օգնություններ՝ որոնք բացակայում են։

Անարդարությունները բազմաթիվ են և այսօր մենք դրանց վկաներն ենք։

 

ԲՈԼՈՐ ՆՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՐՑՈՒՄՆ է․ ՈՒ՞Ր Է ԱՐԴԱՐ ԴԱՏԱՍՏԱՆԸ։

Հարցումը միանշանակ շատերը տալիս են մարդուն, բայց  այն իրականում հասցեագրված է Աստծուն․ ՈՒ՞Ր Է ԱՍՏՎԱԾ, ՈՐ ԴԱՏԱՍՏԱՆ ՉԻ ԱՆՈՒՄ։

 

8․ «Արդարև, իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհներն իմ ճանապարհները չեն,- ասում է Տերը։

ԵՍԱՅԻ 55․ 8

 

Այո՛, Աստծու խոսքը ասում է, որ Տիրոջ խորհուրդները (բացատ․՝ մտածությունները) մեր խորհուրդների պես չեն։ Աստված չի նայում այս օրվան, Նա գիտեր այս օրը դեռ քո ստեղծվելուց առաջ, Նա գիտի ամբողջ հավիտենականությունը, գիտի երբ է սպասելու ու երբ գործելու ժամանակները։

 

9․ Այլ ինչպես երկինքն է բարձր երկրից, այնպես էլ իմ ճանապարհները բարձր են ձեր ճանապարհներից, և իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից։

ԵՍԱՅԻ 55․ 9

 

Ի՞ՆՉՈՒ ԱՍՏՎԱԾ ԲՈԼՈՐ ՉԱՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՉԻ ՎԵՐԱՑՆՈՒՄ:

ՊԱՏԱՍԽԱՆ․ որովհետև այդ դեպքում արդար մեկը չի մնա ում ողջ կթողի։

 

3․ Բոլորը խոտորվեցին և միասին անպիտան դարձան. բարի գործող չկա, մեկն էլ չկա։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 14․ 3

 

Այո՛, բոլորն են Աստծու առաջ մեղք գործել ու մեղավոր են, տարբերությունը նրանց մեղքերի ծանրության ու քանակի մեջ է։

 

10․ Որովհետև ով ամբողջ օրենքը պահի և մեկ բանում սայթաքի, ամբողջ օրենքին պարտական կլինի.

ՀԱԿՈԲՈՍ 2․ 10

 

Աստվածաշունչը խոսում է մի մեծ օրվա մասին, երբ բոլոր անբարիշտների գործած մեղքերը պիտի դարսվի նրանց ուսերին ու պիտի դատվեն հավիտենական մահվան, այն ժամ է երբ կկատարվի սպասված արդարությունը։

 

11․ Տեսա մի սպիտակ մեծ գահ ու նրա վրա նստողին, որի երեսից երկինքն ու երկիրը փախան, և նրանց համար տեղ չգտնվեց։ 12․ Եվ գահի առաջ կանգնած մեծ ու փոքր մեռելներ տեսա։ Գրքեր բացվեցին, և մի ուրիշ գիրք էլ բացվեց, որ է կենաց գիրքը։ Եվ մեռելները դատվեցին ըստ այդ գրքերում գրվածի՝ իրենց գործերի համաձայն։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 20․ 11 - 12

 

Աստված մեղավոր մարդուց չի ընդունում ո՛չ բարի գործեր, ո՛չ աղոթքներ։ Ուստի, եթե ցանկանում ես հաղորդակցվել Աստծու հետ, Նրա հետ անցկացնել կյանքդ, տագնապներդ ու խնդիրներդ Նրա կողմից լուծվեն, նախ անհրաժեշտ է արդարանալ։

Գրված է․ արդարացման մի եղանակ կա և դա մեղքի համար արյուն թափելն է։ Սա նշանակում է մեղավորը պետք է մահանա։

 

Գրեթե ամեն բան ըստ օրենքի արյունով է մաքրվում, և առանց արյուն թափելու թողություն չի լինում։

Եբրայեցիներին 9․ 22

 

Մեղավորը պետք է մահանա, կամ նրա փոխարեն մահանան։

16․ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ 17․ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ 18․ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 3․ 16 - 18

 

Հիսուս Քրիստոսը երկիր մոլորակի վրա ծնված յուրաքանչյուրի համար եկավ այս աշխարհ, բոլորն են մեղավոր Տիրոջ համար ու բոլորն են արժան դժոխք գնալու։ Որոշների մեղքը ավելի քիչ է, մյուսներինը անբացատրելի շատ։ Սակայն ցանկացածը կարիք ունի Հիսուս Քրիստոսի։

Աստծունն է մարդկության դատաստանը, դու այսօր քո փրկություն ստանալու համար հոգ արա։

 

Դու կարող ես այսօր ընդունել Աստծու կողմից տրվող հավիտենական կյանքը՝ խոստովանելով, որ ինքդ էլ մեղավոր ես ու տարբեր մեղքեր կյանքիդ ընթացքում գործել ես։ Հավատա, որ Աստծու միակ որդին՝ Հիսուս Քրիստոսը, քո մեղքերի համար մեռավ ու 3-րդ օրը հարություն առավ քեզ արդարացնելու համար։

Ի նշան քո հավատքի՝ սեփական բերանով Տիրոջը խոստովանի այդ ամենը ու կփրկվես։

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։

 

14․ և իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:14



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.