ՈՒ՞Մ ԱՂՈԹՔՆԵՐՆ Է ԼՍՈՒՄ ԱՍՏՎԱԾ

1608 0% 2
Նոյեմբերի 2, 2020թ. Տիգրան

Աղոթքի մասին լսել են երևի բոլորը, ուստի կարելի է բացառել այն տարբերակը, երբ մարդը իր կյանքի ամբողջ ընթացքում գեթ մեկ անգամ չի աղոթել։ Այս համոզմունքը ամրապնդելու համար հստակեցնենք, որ մարդը կարող է աղոթել այն ամենին ինչին հավատում է։ Վստա՛հ եմ, համամիտ կլինեք որ աղոթք կատարողների մի զգալի հատվածը խնդրում է՝ իր, իր ընտանիքի, իր բարեկամի, և նաև շատ այլ տվյալ վիճակից կախված հարցերի ու խնդիրների լուծման համար։

Այո՛ աղոթողները շատ են, սակայն շատ են նաև հիասթափվողները, երբ ստանում են աղոթքի խնդրվածքի ճիշտ հակառակ արդյունքը։ Իսկ ինչու՞թեև ջանասիրաբար աղոթողները շատ էին՝ խնդրվածքը չիրականացավ։ Այս հարցը տվեք մարդկանց, և կստանաք մոտավորապես այսպիսի պատասխաններ․ չգիտեմ, Աստծու գործերը անքննելի են, իսկ որոշները գայթակղվելով Աստծու գոյությունը կդադարեն ընդունել։

 

ԵՐԲԵՎԷ ՄՏԱԾԵԼ Ե՞Ք ՈՐ ՃԻՇՏ ՉԵՔ ԱՍՏԾՈՒՆ ԱՂՈԹԵԼ

Մարդկանց մի զգալի հատված այն թյուր կարծիքը ունի, որ աղոթելը քահանաների գործն է, նրանք պետք է արտասանեն, իսկ մենք խաչակնքվենք։ Մի այլ հատված ընդունում է որ պետք է աղոթի, սակայն աղոթելը իր համար «Հայր Մեր»-ը արտասանելն է։

Աստծու կամքը և նրա պատասխանը Ձեր աղոթքներին կարող եք ստանալ Աստծու խոսքից։ Ուստի իմանալու համար, թե՞ ով կարող է Աստծուն աղոթել, ի՞նչ ու ի՞նչպես, պետք է փնտրել Աստվածաշնչում։ Այս հոդվածի ընթացքում հենց այդ բոլոր հարցերի պատասխաններն ենք փորձելու տալ, հիմնվելով միմիայն Աստծու խոսքի վրա։

 

 

31․ Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկն աստվածապաշտ է ու նրա կամքը կատարում է, նրան լսում է։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 9․ 31

Նա ով Աստծու կամքը կատարում է իր աղոթքները լսվում են։

Ահա մի համար, երբ հսկայական աղոթքներից զտում դրվեց։ Եթե կատարողներինը լսվում են, տրամաբանական է՝ չկատարողներինը չեն լսվում։

Այս համարը ցույց է տալիս, որ ժամերով անգամ օրերով, ամիսներով արված աղոթքները ՉԵՆ ԷԼ ԼՍՎՈՒՄ ՈՒՐ ՄՆԱՑ ԿԱՏԱՐՎԵՆ, եթե աղոթողը չի կատարում Աստծու կամքը։

 

22․ և ինչ որ խնդրենք, կստանանք նրանից, որովհետև նրա պատվիրանները պահում ենք և նրան հաճելի բաներն ենք անում։ 23․ Սա է նրա պատվիրանը, որ հավատանք նրա Որդի Հիսուս Քրիստոսի անվանը և միմյանց սիրենք, ինչպես որ նա պատվիրեց մեզ։

Ա Հովհաննես 3․ 22 - 23

Ինչպես կարդացինք Հովհաննես առաքյալը հավելյալ բացատրություն տվեց ավետարանում իր գրչով գրված համարին։

ՊԱՐԶՎԵՑ․ Աստծու կամքը կատարողները (այսինքն` նրանք, որոնց աղոթքները լսվում են) այն մարդիկ են, ովքեր ոչ թե բարի կամ լավ գործեր են անում, այլ հավատացել են, որ Հիսուսը Քրիստոսն է, ապա ունեն սիրով լեցուն կյանք։

 

ՄԻԱՆԳԱՄԻՑ ԱՍԵՆՔ․ ԱՆԿԱՐԵԼԻՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՆԱԼ ԵՐԿՐՈՐԴԸ ԱՌԱՆՑ ԱՌԱՋԻՆԻ, որովհետև այդ սերը Աստված է անվճար տալիս, երբ հավատում ենք, որ Հիսուսը Քրիստոսն է։ ՀԱՎԱՏԱԼ ՀԻՍՈՒՍԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՆՐԱՆ ՔՈ ԿՅԱՆՔՈՒՄ, ԱՐՏՈՆՈՒՄ՝ ԴԱՌՆԱԼ ԱՍՏԾՈՒ ԶԱՎԱԿԸ, ՍՏԱՆԱԼ ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ, ՀԱՄԱՐՎԵԼ՝ ԿԵՆԴԱՆԻ ՏԱՃԱՐ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՀԱՄԱՐ։

15․ Ով դավանում է, որ Հիսուսն Աստծու Որդին է, Աստված նրա մեջ է բնակվում, և նա՝ Աստծու մեջ։ 16․ Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ։

Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, Աստծու մեջ է ապրում, Աստված էլ՝ նրա մեջ։

Ա Հովհաննես 4․ 15 - 16

8․ Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է։

Ա Հովհաննես 4․ 8

 

Զավեշտալի իրողություն է, երբ աշխարհի մեծ մասը կրում է քրիստոնյա (այսինքն՝ Քրիստոսի հետևորդ) անվանումը, սակայն անգամ չգիտի ինչ է նշանակում Քրիստոս։

ՔՐԻՍՏՈՍ նշանակում է․ ՕԾՅԱԼ ՓՐԿԻՉ, Ով ծնվեց աշխարհում, թեև ինքը անսկիզբ էր, ԻՆՔԸ ԱՍՏՎԱԾ թեև համարեց Իրեն ծառա, ԱՄԵՆԱԿԱՐՈՂ, բայց մարդու համար ծեծված, հայհոյված ու սպանված։

ՔՐԻՍՏՈՍ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՍՏՎԱԾ ՄԱՐԴՈՒ ԿԵՐՊԱՐԱՆՔՈՎ ԱՇԽԱՐՀ ԵԿԱԾ։

16․ Աստվածապաշտության խորհուրդը հայտնապես մեծ է. Աստված մարմնով հայտնվեց, Հոգով արդարացավ, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատով ընդունվեց աշխարհում ու փառքով համբարձվեց։

Ա Տիմոթեոսին 3․ 16 

 

Քրիստոնյա նշանակում է հավատալ, որ Հիսուս քեզ համար աշխարհ եկավ և Նա է խոստացված փրկիչը։ 

Հին ուխտում ներկայացված է, որ Փրկիչը պետք է կրեր մարդկության մեղքերի հետևանքը, քանի որ չկա մեկը որ կարողանա ասել անմեղ եմ։

3․ Բոլորը խոտորվեցին և միասին անպիտան դարձան. բարի գործող չկա, մեկն էլ չկա։

ՍԱՂՄՈՍՆԵՐ 14․ 3

5․ Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ 

ԵՍԱՅԻ 53․ 5

8․ Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ 9․ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ 10․ Եթե ասենք, թե մեղք չենք գործել, նրան ստախոս ենք հանում, և նրա խոսքը մեր մեջ չէ։

Ա Հովհաննես 1․ 8 - 10

 

ՈՎ ԱՅՍ ԱՄԵՆԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է և ինչպես ասվեց 16 համարում՝ ԴԱՎԱՆՈՒՄ Է, նա է քրիստոնյան, Նա կատարում է Աստծու կամքը և իր աղոթքները կարող են լսվել Աստծու առաջ։

 

ՄԱՐԴԸ ԿԱՐՈՂ Է ԱՂՈԹԵԼ, ԲԱՅՑ ՆԱԽ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԸՆԴՈՒՆԵԼ, ՈՐ ՄԵՂՔԵՐ ԵՍ ԳՈՐԾԵԼ՝ ՄԵԾ ՈՒ ՓՈՔՐ, ԿԱՐԻՔ ՈՒՆԵՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ ԳԱԼՈՒ, ԱՊԱ ԵՎ ԿԱՏԱՐԵՍ ԱՅԴ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՔԱՅԼԸ։

ԵՐԲ ՄԵՆՔ ՓՐԿՎՈՒՄ ԵՎ ԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ԱՍՏԾՈ ԶԱՎԱԿՆԵՐ, ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՆՎԵՐՋ ԽՈՍԵԼ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ, ԻՐԱՊԵՍ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԱՍՏԾՈՒ ՀՈԳԻՆ ԿԱՌԱՋՆՈՐԴԻ ԻՆՉՊԵՍ ԱՂՈԹԵԼ։

 

ԻՍԿ ԵԹԵ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՏԱՐԵԼ ԱՅՍ ՔԱՅԼԸ, ԿԱՐՈՂ ԵՔ ԶՈՒՐ ԺԱՄԱՆԱԿ ՉԾԱԽՍԵԼ, ՔԱՆԻ ՈՐ ԴԱ ԱՆՄՏՈՒԹՅՈՒՆ Է, ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԼԻՆԻ ՓՐՓՈՒՐՆԵՐԻՆ ՁԵՌՔԸ ԳՑԵԼ, ՔԱՆ ԿԵՆԴԱՆԻ ԱՍՏԾՈՒ ԱՌԱՋ ՓՈՐՁԵԼ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԱՌԱՆՑ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՐՅԱՆ։

 

Դու կարող ես այսօր ընդունել Աստծու կողմից տրվող հավիտենական կյանքը՝ խոստովանելով, որ ինքդ էլ մեղավոր ես ու տարբեր մեղքեր կյանքիդ ընթացքում գործել ես։

Հավատա, որ Աստծու միակ որդին՝ Հիսուս Քրիստոսը, քո մեղքերի համար մեռավ ու 3-րդ օրը հարություն առավ քեզ արդարացնելու համար։

Ի նշան քո հավատքի՝ սեփական բերանով Տիրոջը խոստովանի այդ ամենը ու կփրկվես։

Քո պարզ բառերով աղոթիր Տիրոջը և Նա քո սիրտը կքննի ու քեզ կդարձնի Իր զավակը, եթե չգիտես ինչպես փրկությունդ ստանալու համար աղոթել, լսիր աղոթքի օրինակ սեղմելով [ԱՅՍՏԵՂ]։

14․ և իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը։

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:14

 

Նրանք ովքեր այս ամենը կատարել են ունեն հավիտենական կյանք, սակայն դեռ կա նաև սրբության կյանք ապրելու պատգամ, ուստի պետք չէ անհոգ գտնվենք, թեև փրկված ենք, այլ Աստծու Հոգիով քննենք մեղքը և դրանից փախչենք։

 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.