Ողջույն սիրե՛լի քրիստոնյաներ, առաջարկում եմ այս քարոզախոսության ընթացքում խոսել մարդկային քնի մասին, իհարկե բուն նյութը չպետք է լինի մարմնավոր քունը, այլ հոգևորը:
Ըստ Վիքիպեդիայից դուրս բերածս տվյալների, քունը բնականոն ֆիզիոլոգիական գործընթաց է, որը բնորոշվում է արտաքին միջավայրի նկատմամբ ընդհանուր զգայունության թուլացմամբ և որոշ փուլերում նաև` ուղեղի գործունեության նվազագույն աստիճանով։ Քնի մեկ ցիկլը բաղկացած է քնի երկու տեսակներից՝ դանդաղ ալիքային և արագ ալիքային քուն։
Մարդու համար օրեկան նորմայի սահմաններում քունը կազմում է 7 - 8 ժամ, իսկ ըստ Мoigorod.ru կայքի հրապարակած տեղեկատվության, միջին վիճակագրության մարդը, իր կյանքի ընթացքում գրեթե 25 տարի ծախսում է քնի վրա:
Այժմ անցնենք հոգևոր տեսանկյունին և հասկանանք՝ միայն գոյություն ունի մարմինը հանգստացնելու համար քուն, թե՞ կա նաև հոգևորը: Նախ կարդանք մի քանի համարներ և տեսնենք թե ինչ է լինում քնի պատճառով:
ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ - ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 25. 5 - 9
5. Եւ երբ փեսան ուշացաւ, ամէնքն էլ նիրհեցին եւ քուն մտան: 6. Եւ կէսգիշերին ձայն լսուեց՝ ահա՛ փեսան գալիս է, նրան դիմաւորելո՛ւ ելէք: 7. Այն ժամանակ բոլոր կոյսերը վեր կացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին: 8. Յիմարները իմաստուններին ասացին. “Ձեր այդ իւղից տուէ՛ք մեզ, որովհետեւ ահա մեր լապտերները հանգչում են”:
ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ - ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 22. 45 - 47
45. Եւ վեր կենալով աղօթքից՝ եկաւ աշակերտների մօտ, նրանց քնած գտաւ տրտմութիւնից 46. եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք քնել. վե՛ր կացէք, աղօթեցէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք»:
Ահա այս մի քանի համարներից պարզ է դառնում՝ որոշ դեպքերում անգամ ֆիզիկական, մարմնային քունը կարող է հոգևոր քնի մեջ գցել մարդուն:
Այդպիսի քուն պատահում է այն քրիստոնյաների հետ, ովքեր ապաշխարհել են, սակայն մոռացել են սրբության կյանքով ապրելու մասին: Իհարկե սրա պատճառները կարելի է կապել հոգևոր կյանքի մասին քարոզների փոքր թվի հետ: Անձնասիրություն, աշխարհասիրություն, գումարի հանդեպ սեր, ահա այսպիսի բաներն են, որոնք մարդուն հոգևոր քնի մեջ են գցում:
Քարոզախոսության սկզբում խոսեցինք հոգևոր և մարմնավոր քնի մասին, այժմ ցանկանում եմ առանձնահատուկ նշել 1-2 կետ, թե ինչպիսի հետևանքներ է կրելու հոգեպես քնած մարդը:
1. Աստծու հետ հաղորդակցության ընդհատում: Առաջին կետի վերնագրում պարզ ասվում է արդեն, այն մարդը, որ թողել է Աստծուն և աշխարհի մեջ է գնացել, չի կարող հաղորդակցվել Աստծու հետ, քանի որ հենց ինքն է իր ազատ կամքով հեռացել Աստծուց:
2. Դատարկաձեռն մուտք Աստծու թագավորություն: Մենք գիտենք, որ բոլոր վերստին ծնունդ ունեցող քրիստոնյաները, պետք է Աստծու առաջ իրենց գործերի համար վարձատվություն ստանան: Իսկ ըստ Ձեզ Աստծուն ի՞նչ պատասխան պետք է տան հոգևոր քնի մեջ գտնվող մարդիկ:
Այս ամենը քննելուց հետո հարց է ծագում. հոգեպես քնած, բայց ապաշխարած մարդը կփրկվի՞:
Այո՛, եթե անգամ մարդը հոգևոր քնի մեջ է, դա չի խլում իրեն Աստծուց և միևնույն է նա ազատված է, բայց ոչ թե իր շնորհքով, այլ Աստծու՝ Հիսուս Քրիստոսի: Սակայն ճիշտ է օգտվել Աստծու բարությունից և առհամարել նրա սրբության կյանք ունենալու խոսքը, հիշենք Աստված և՛ բարի է, և՛ արդար: Ադամը և Եվան վտարվեցին դրախտից 1 մեղքի պատճառով, քանի որ Աստված սուրբ է և չի հանդուրժի մեղքը իր ներկայության մեջ:
Կարելի է եզրակացնել այս ամենից, որ ճիշտ է մարմնի համար քունը անհրաժեշտ է և պարտադիր, անգամ Հիսուս ինքը քնեց, սակայն կարևոր է զգուշանալ դրա միյուս տեսակից՝ հոգևորից, որը մահաբեր է և մեղսալից: Այն քրիստոնյաները, որոնք ընկնում են հոգևոր քնի մեջ, տրտմեցնում են Աստծու հոգին, առհամարում նրա շնորհքը և նրա այն քավչարար արյունը, որ թափվեց մեզ համար:
Իսկ բոլոր նրանքել ովքեր չունեն վերստին ծնունդ և կարծում են, որ քրիստոնյա երկրի մեջ ծնվելով դարձել են քրիստոնյա, կամ մանուկ հասակում մկրտվելով դարձել են քրիստոնյա, ասենք. խափված եք ու կործանման ճանապարհնեք բռնել, և երբ Աստված դատի ամբողջ աշխարհը, դուք չեք ունենալու փրկիչ, ով Ձեր մեղքերի փոխարեն խաչվեց:
Այդ ամենից խույս տալու մեկ եղանակ կա հավատա, որ Քրիստոս քեզ քո մեղքերից ազատելու համար մեռավ և հարություն առավ, ինչպես նաև այդ ամենը խոստովանիր մեկ պարզ աղոթքով Աստծու առաջ և կփրկվես տիրոջ դատաստանից, ձեռք կգցես հավիտենական կյանք, կդառնաս Աստծու որդին ու կիմանաս, որ թեև մեռնես պիտի ապրես, թող տերը իմաստություն տա քեզ այս ամենը անելու մեջ և մեզանից ամեն մեկին ամեն: