Գուցե դու հիմա քեզ աշխարհի ամենադժբախտ մարդն ես համարում,արդեն հոգնել ես կյանքի այս դժվարություններից,այլևս ուժ չունես առաջ գնալու,երբեք չհուսահատվես,հիշիր այս աշխարհում կա մի հրաշք մարդ, ով պատրաստ է քեզ համար նույնիսկ սեփական կյանքը զոհելուն,ու Նա դա արել է հանուն քո փրկության,երջանկության:Այնժամ երբ տխրությունը կպատի հոգիդ,խոնարհվիր Տիրոջ առջև և արա այս աղոթքը.
Սիրելի Հիսո՛ւս, ես գիտեմ,որ մեղավոր մարդ եմ: Ես զղջում եմ մեղքերիս համար, բայց չեմ կարողանում ինքնուրույն փոխվել:Այլևս չեմ ցանկանում ապրել իմ հին կյանքով:
Ես ցանկանում եմ Աստծո զավակ դառնալ:Ես հավատում եմ ՝ Դու մահացար խաչի վրա , որպեսզի տաս ինձ այդ հնարավորությունը:
Ես հավատում եմ , որ Դու մահացար իմ մեղքերի համար , որպեսզի ես կարողանամ ճանաչել Աստծո սերը : Ե՛կ իմ կյանքի մեջ: Ների՛ր մեղքերս: Փոխի՛ր իմ սիրտը և սովորեցրու ինձ ՝ քայլել Քո ճանապարհներով: Ես աղոթում եմ Քո՛ անունով, Հիսուս , ամե՛ն:
Նյութի աղբյուր՝ Հիսուսի անգին զավակն ես