Հրեշտակների կոչումն ու նպատակը

99 0% 0
Հունիսի 24, 2020թ. Տիգրան

Հրեշտակների կոչումն ու նպատակը Մենք գիտենք, որ Աստված հրեշտակներին ստեղծել է տարբեր աստիճանի իմաստությամբ, ուժային տարբեր կարողությամբ, և հաստատել՝ տարբեր հրեշտակային կարգեր:

Այս տարբերության համեմատ էլ կազմակերպել է հրեշտակային բանակը, ինչպես դասակարգում են զինվորական բանակը: Աստավծաշունչը բազմաթիվ անգամներ, Աստծուն ներկայացնում է որպես՝ «Տեր Սաբավովթ»:

Սաբավովթ բառը Եբրայական լեզվում նշանակում է բանակ: «Տեր Սաբավովթ»-ի Սուրբ գրային նշանակությունը սա է՝ «Բանակի Տեր», այսինքն, Աստված «Բանակի Տերն» է:

Սուրբ Գրքում բազմաթիվ հղումներ գոյություն ունեն, որոնք ապացուցում են, որ սուրբ հրեշտակները հզոր երկնային բանակ են կազմում, իսկ նրանց նպատակը Աստծու՝ Հրամանատարի հրամանները կատարելն է:

«Ես տեսա Տերը նստած իր աթոռի վրա և երկնքի բոլոր զորքերը կանգնած Նրա առաջև, աջ ու ձախ կողքերը»։ Գ Թագ. 22:19 Սաղմոսերգուն գեղեցիկ լրացում է կատարում՝ « Օրհնեցե՛ք Տիրոջը, ով Նրա հրեշտակներ՝ հզոր զորությամբ, որ կատարում եք Նրա խոսքը, Նրա խոսքի ձայնը լսելով։

Օրհնեցե՛ք Տիրոջը, ով Նրա բոլոր զորքեր, Նրա պաշտոնյաներ, որ կատարում եք Նրա կամքը»։ Սաղմ. 103:20-21 Նրանք ղեկավարում են Աստծու կառքերը՝ «Աստծու կառքերը երկու բյուր են՝ հազարապատիկ. Տերը նրանցում է, Սինայում՝ սրբության տեղում» (Սաղմ. 68:17) և բաժանված են առանձին գնդերի՝ «Կամ կարծո՞ւմ ես, թե չեմ կարող հիմա իմ Հորն աղաչել, որ ինձ հասցնի ավելի քան տասներկու գունդ հրեշտակներ»։

Մատթ. 26:53 Մի փաստ ևս, որ սուրբ հրեշտակները ունեն իրենց դիրքն ու նշանակությունը՝ ինչպես բանակում, նույնիսկ գտվում են հրեշտակապետների հրամանատարության ներքո:

Օրինակ՝ Միքայելը իր հրամանատարության տակ ունի հրեշտակների գունդ, որոնց նպատակը հենց պատերազմելն է: «Եվ պատերազմ եղավ երկնքում: Միքայելն ու նրա հրեշտակները պատերազմեցին վիշապի դէմ...»:

Հայտն. 12:7 Ճիշտ է, դժվար է որոշել, թե որ հրեշտակը ինչ նշանակություն ունի, բայց երբ խոսքը գնում է հրեշտակների մասին՝ պետք է նկատի ունենալ նրանց կոչումն ու նշանակությունը, դիրքն ու կարգը:



Նյութի սկզբնաղբյուր՝ ‎Մարատ Զաքարյան



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.