«Եկեղեցի» բառը հունարեն «Էքլեսսիա», կամ «Էքլիսսիա» բառի թարգմանությունն է, որը նշանակում է ժողով, հավաքույթ, միասնություն։ Եկեղեցին քարաշեն, անշունչ կառույցները չեն, դրանք եկեղեցաշենքեր են։ Եկեղեցին, ՔՐԻՍՏՈՍԻ Արյունով փրկված, Վերստին ծնունդ ունեցող քրիստոնյաների միությունն է մեկ վայրում։ Այո ինչպես դեռ առաքյալների ժամանակ գոյություն ունեին վայրեր ուր հավաքվում էին Աստծու՝ Հիսուս Քրիստոսի զավակները, նույնպես և այժմ գոյություն ունեն վայրեր ուր Աստծու զավակները հավաքվում են, Աստծուն փառաբանում, նրա խոսքը սերտում։
Քրիստոսի եկեղեցին բոլոր ազգերից է բոլոր լեզուներից, նրա մեջ են և՛ հեթանոսները և՛ հրեաները։ Ներկա ժամանակաշրջանում շատ են հանդիպում տարբեր աղանդներ ովքեր շեղել են միակ փրկության ուղին՝ որ է Քրիստոս, և դրանց շարքերում հատկապես ծիսական շատ եկեղեցիներ են, ովքեր ունեն մեծ ու պատմական արժեք ունեցող շինություններ, ովքեր ունեն անուն ու փառք, ունեն շատ շքեղ հագուստներ, մի ամբողջ երկիր խաչ ու խաչքար, սակայն չունեն ԽԱՉՅԱԼԻՆ։
Այս ամենի մասին դեռ շատ շուտ զգուշացվել է մեզ, երբ Աստված խոսում է վերջին ժամանակների մասին, ստորև պետք է քննենք մի քանի համարներ համոզվելու համար։
6 Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց, թէ Եսայիան լաւ մարգարէացաւ ձեզ կեղծաւորներիդ վերայ, ինչպէս գրուած է. Այս ժողովուրդը շրթունքներով է պատվում ինձ, իսկ նորանց սիրտը ինձանից հեռացած ջոկուած է։7 Եւ զուր տեղն են պաշտում ինձ. Սովորեցնելով այնպիսի վարդապետութիւններ, որ մարդկանց պատուէրներ են։8 Որովհետեւ Աստուծոյ պատուիրանքը թողած՝ պահում էք մարդկանց աւանդութիւնը, անօթների եւ ամանների լուացմունքներ՝ եւ սորանց նման էլ ուրիշ շատ բաներ էք անում։9 Եւ նորանց ասեց. Լաւ էք անարգում Աստուծոյ պատուիրանքը, որ ձեր աւանդութիւնը պինդ պահէք։Մարկոս 7․ 6 - 9
Ահա այս համարից պարզ է դառնում, որ դեռ մի քանի հազարամյակ առաջել այն սուտ փարիսեցիները և կեղծավորները, որ ունեին Աստվածպաշտության կերպարանք, ամեն օր նրա տան մեջ էին և նրա գործին էին լծված, անգամ չէին ճանաչում Աստծուն։ Նույնն է պարագան այսօր, այն ազգերը որոնք ունեն Աստծու անունը և կոչվում են՝ քրիստոսնյաներ, ուրացել են նրան և մոռացել։
15 Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք։Հովհաննես 14․15
Գուցե այս ամենը քննելուց հետո շատերի մոտ հարց առաջանա ի՞նչ է Աստծու պատվիրանը որ չենք պահում մեր ազգային եկեղեցում, չէ որ մոմ ենք վառում և գնում ենք ամեն կիրակնօրյա պատարագի։
Պատասխանը սա է․ վերջին անգամ երբ եք լսել Աստծու խոսքը այդ պատարագների ընթացքում, կամ քանի անգամ եք հասկանալի լեզվով, այլ ոչ արևելահայերեն երգերով լսել։ Եթե լսեիք կիմանայիք որ Աստված մի պատգամ է տվել, որը ամենակարևորն է մարդու կյանքի համար, դա նրա փրկության պատգամն է։
16 Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։17 Որովհետեւ Աստուած իր Որդին չ’ուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի։18 Նորան հաւատացողը չի դատապարտուիլ, իսկ չ’հաւատացողն արդէն դատապարտուած է. Որովհետեւ չ’հաւատաց Աստուծոյ միածին Որդու անունին։Հովհաննես 3․ 16 - 18
8 Բայց Աստուած յայտնեց իր սէրը դէպի մեզ, որ՝ երբոր մենք դեռ մեղաւոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռաւ.Հռովմայեցիս 5․ 8
Մարդիկ փորձում են իրենց բարի գործերով և Մովսեսին տրված 10 պատվիրանները իբրև պահելով, իրենց արդար տեսնելով ու համեմատվելով այլ մարդկանց հետ գնալ դրախտ։ Սակայն Հիսուս ասաց․
45 Մի կարծէք, թէ ես Հօր մօտ ամբաստանութիւն կ’անեմ ձեզանից. կայ որ ձեզանից ամբաստանութիւն է անում՝ Մովսէսը, որի վերայ դուք ձեր յոյսը դրել էք։Հովհաննես 5․ 45
Այս համարը ցույց է տալիս, որ մարդը երբեք չի կարող պահել օրենքը և փրկվել, ու օրենքին հուսացողի օրենքի ուժով պիտի դատապարտվի դժոխքի։ Սակայն նա ով կընունդի Քրիստոսին իր կյանքում նա է որ կփրկվի հավիտենական դատաստանից։
10 Սորանում է սէրը, որ ոչ թէ մենք սիրեցինք Աստուծուն, այլ որ նա սիրեց մեզ, եւ ուղարկեց իր Որդուն քաւութիւն մեր մեղքերի համար։1 Հովհաննես 4․ 10
Աստված ասում է, որ դուք կարող եք ժառանգել հավիտենական կյանք ձրիաբար առանց որևիցէ մեկի միջնորդության, հարկավոր է հավատալ, որ նա ով 2000 տարի առաջ աշխարհ եկավ, Աստծու խոսքը վկայեց, փրկության ճանապարհը հայտնեց, սակայն փարիսեցիների ու իշխանավորների կողմից մերժվելով խաչվեց, խոստացյալ Մեսիան էր, նույն հավիտենական Աստված՝ ով ստեղծեց ամեն բան, և մեղավոր մարդու համար մարդանալով իր վրա վերցրեց մարդու հանցանքների պատիժը։ Սակայն նրա մահով ամեն բան չավարտվեց, գերեզմանը չկարողացավ իր մեջ պահել Անարատ Աստծուն ու Հիսուս Քրիստոսը 3-րդ օրը հարություն առավ։
8 Եթէ ասենք թէ մեղք չ’ունինք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտութիւնը չ’կայ մեզանում։9 Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից։10 Եթէ ասենք թէ մեղք չ’գործեցինք, ստախօս ենք անում նորան, եւ նորա խօսքը մեզանում չէ։1 Հովհաննես 1․ 8 - 9
Սիրե՛լի երկնավոր հայր, շնորհակալ եմ այս պահի համար որ Դու իմաստություն տվեցիր հասկանալ այս խոսքը, ես հավատում եմ, որ Հիսուս 2000 տարի առաջ աշխարհ եկավ հենց ինձ համար, որպեսզի հավատալով իր կատարած գործին և դավանելով նրան իմ տեր և փրկիչ, փրկություն ստանամ։
Ես ցանկանում եմ Տեր որ դու և Հիսուս գաք իմ կյանքի մեջ քո խոստումի համաձայն և փոխեք իմ կյանքը։
Ես խոստովանում եմ որ մեղավոր մարդ եմ և իմ կյանքի ընթացքում փոքր և մեծ մեղքեր էլ գործել եմ։ Խնդրում եմ Տեր ներես ինձ և սրբես Քո Որդու արյամբ, որ թափվեց իմ մեղքերի համար։ Այս ամենը խնդրում եմ Հիսուսի անունով, ամեն։
Սիրելի ընթերցող, եթե դու նույնպես աղոթեցիր, հավատա որ Աստված լսեց քո աղոթքը և մաքրելով քեզ քո բոլոր մեղքերից հավիտենական կյանք տվեց, որը երբեք չես կարող կորցնել, քանի որ դրա տվողնել դու չէիր։ Այդ ամենի համոզմունքը մենք ունենք կարդալով Աստծու խոսքը։
31 Եւ նորանք ասեցին. Հաւատա Տէր Յիսուս Քրիստոսին, եւ կ’փրկուիս դու՝ եւ քո տունը։ 32 Եւ Տիրոջ խօսքը խօսեցին նորան՝ եւ այն ամենին, որ նորա տանն էին։ 33 Եւ նա նորանց վեր առաւ գիշերի նոյն ժամումը եւ խոցերիցը լուացաւ. Եւ իսկոյն մկրտուեցաւ ինքը՝ եւ բոլոր իրանները։ 34 Եւ նորանց տարաւ իր տունը, նորանց առաջին սեղան դրաւ. Եւ ուրախ եղաւ բոլոր ընտանիքովն Աստուծուն հաւատալով։
Գործք առաքելոց 16․ 30 - 34
Քո փրկվելուց հետո երեք կետեր կան, որ եթե կիրառես ամեն օր, կաճես հոգեւորապես.
Դու պետք է մկրտվես՝ ի նշան հնազանդության Տեր Հիսուս Քրիստոսին՝ որպես քո փրկության հանրային վկայություն, եւ ապա առանց հապաղելու պետք է միանաս Աստվածաշնչին հավատացող որեւէ եկեղեցու:
8 Ուրեմն ամօթ մի համարիր մեր Տիրոջ վկայութիւնը, եւ ոչ էլ ինձ որ նորա կապուածն եմ. այլ միասին չարչարուիր աւետարանի համար Աստուծոյ զօրութեան համեմատ։2 Տիմոթեոս 1․ 8
32 Արդ՝ ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, ես էլ նորան կ’դաւանեմ իմ Հօր առաջին որ երկնքումն է։33 Եւ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, ես էլ կ’ուրանամ նորան իմ Հօր առաջին որ երկնքումն է։Մատթեոս 10․ 32 - 33