Մեծագույն հաղթանակ

77 1% 1
Օգոստոսի 28, 2022թ. Տիգրան

Սիրե՛լի քրիստոնյաներ մեր երկրավոր կյանքի ամենամեծ նվաճումը ու հաղթությունը, որ մենք կարող ենք ունենալ դա հավիտենական կյանքն է, ինչը մեզ չի տրվում մեր գործերից այլ Աստծու ձրի պարգևն է բոլոր հավատացողներին և այն սեփական բերանով խնդրողներին:

 

16 Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։ 17 Որովհետեւ Աստուած իր Որդին չ’ուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի։ 18 Նորան հաւատացողը չի դատապարտուիլ, իսկ չ’հաւատացողն արդէն դատապարտուած է. Որովհետեւ չ’հաւատաց Աստուծոյ միածին Որդու անունին։

Հովհաննես 3. 16 - 18

 

Աստված չի պահանջում մեզանից շատ բան՝ հավիտենական կյանք ունենալու համար, այլ միայն փնտրող և խոնարհ սիրտ:

 

16 Որովհետեւ դու պատարագ չես ուզում. Եթէ ոչ՝ ես կտայի քեզ. Եւ ողջակէզներին չես հաւանում։ 17 Աստուծոյ ընդունելի պատարագները կոտրուած հոգին է. Կոտրուած ու փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած։

Սաղմոս 51. 16 - 17

 

 Ամեն ինչ Աստված ամբողջացրեց: Աստված գիտեր, որ ոչ մի մեղավոր մարդ չի կարող պահել իր Սուրբ Օրենքը ու ինքը պահեց այն մարդեղանալով, նրա վրա դրվեցին մեր մեղքերը, որպեսզի ով որ հավատա, հավիտենական կյանք ունենա:

 

4 Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ, բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած։ 5 Բայց նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ, եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք։  6 Մենք ամենքս աչխարների պէս մոլորուեցանք, իւրաքանչիւրն իր ճանապարհին դառաւ. Եւ Տէրը նորա վերայ դրաւ մեր ամենի մեղքը։ 7 Նա անիրաւութիւն կրեց եւ չարչարուեցաւ, բայց իր բերանը չբացաւ, ինչպէս մի ոչխար որ մորթուելու է տարվում, եւ ինչպէս մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպէս իր բերանը չբացաւ։

Եսայիա 53. 4 - 7

 

Երբ մենք հավատում ենք այս ամենին ու ցանկանում ենք  ստանալ Աստծո ձրի պարգևը`  մեղքերի թողություն ու հավիտենական կյանք, կարող ենք պարզ աղոթքով Աստծուն դիմել, խոստովանելով մեր մեղավոր վիճակը, որ ես էլ մեղքեր եմ գործել մեծ ու փոքր, ես էլ ունեմ քո կարիքը, խնդրում եմ արի իմ կյանք ևս ու փոխիր այն քո կամքի համեմատ: Ահա նման մի աղոթքի օրինակ:

 

 

 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.