Ես ի՞նչու եմ մեղավոր

84 0% 0
Օգոստոսի 28, 2022թ. Տիգրան

Աստված իր խոսքի մեջ բազմիցս անգամ հռչակում է, որ մարդը մեղավոր է և կարիք ունի փրկչի, քանի որ չի կարող ԵՐԲԵՔ մտնել երկինք իր «բարի գործերով»։ Սա չի նշանակում մեղք գործել, ապա ասել․ Տեր Աստված ներիր, այլ ընդհակառակը հանձնվել Աստծուն և խնդրել նոր կյանք, նոր սիրտ, նոր ցանկություններով։

 

8 Եթէ ասենք թէ մեղք չ’ունինք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտութիւնը չ’կայ մեզանում։ 9 Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից։ 10 Եթէ ասենք թէ մեղք չ’գործեցինք, ստախօս ենք անում նորան, եւ նորա խօսքը մեզանում չէ։

Ա Հովհաննես 1․ 8 - 10

 

Չնայած նրան, որ Աստված հռչակում է, որ չկա աշխարհում մեկ մարդ ով կարող է համարվել արդար, շատ մարդիկ հանդգնում են իրենց սրտում կարծել, թե իրենք երկինք պիտի գնան, քանի որ բարի են, սակայն հաջորդ համարներում Աստված այնքան ընդհարձակեց մեղքի խորությունը, որ ոչ մեկ չասի ես մեղավոր չեմ։

 

21 Լսել էք, որ առաջիններին ասուեցաւ, Մի սպանիր, եւ ով որ սպանէ, պարտական կ’լինի դատաստանին։ 22 Բայց ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ զուր տեղը բարկանայ իր եղբօրը, պարտական կ’լինի դատաստանին. Եւ ով որ իր եղբօրն ասէ Յիմար, պարտական կ’լինի ատեանին.

Մատթեոս 5․ 21 - 22

27 Լսել էք որ ասուեցաւ առաջիններին, թէ Շնութի՛ւն մի՛ անիր։ 28 Բայց ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ։

Մատթեոս 5․ 27 - 28

 

Եթե Ձեր կյանքում գոնե մեկ անգամ գործել եք, որևէ մեղք Դուք արժանի եք դժոխք գնալու, քանի որ չեք կարող հարաբերվել՝ Կատարյալ ու Սուրբ Աստծու հետ, հիշեք Ադամին ու Եվային, ովքեր վտարվեցին Եդեմից՝ արգելված պտուղը ուտելու համար։

Հավանաբար, Ձեզ տարօրինակ է թվում այս ամենը և չեք հասկանում, թե ով կփրկվի, բայց Աստված Ձեզ պատասխանում է․

 

26 Եւ նորանք որ լսեցին՝ ասում էին. Էլ ո՞վ կարող է փրկուիլ։ 27 Նա էլ ասեց. Այն բաներն որ կարելի չեն մարդկանց մօտ, կարելի են Աստուծոյ մօտ։

Ա Հովհաննես 1․ 26 - 27

 

Աստված մարդուց, չի ուզում ոչ բարի գործեր, ոչ թանկարժեք նվերներ և ոչ էլ մատաղ։ Աստված մարդուց պահանջում է միայն խոնարհ սիրտ։ Եթե սկսել ես վերլուծել Աստծու խոսքը և գործը քո տրամաբանության սահմաններում, դու կձախողվես, իսկ եթե հավատքով ընդունես Աստված ամեն իմաստություն կտա քեզ, որպեսզի հոգիով հասկանաս իր տված գիտությունը։

 

16 Որովհետեւ դու պատարագ չես ուզում. Եթէ ոչ՝ ես կտայի քեզ. Եւ ողջակէզներին չես հաւանում։ 17 Աստուծոյ ընդունելի պատարագները կոտրուած հոգին է. Կոտրուած ու փշրուած սիրտը դու չես անարգիլ, ով Աստուած։

Սաղմոս 51. 16 - 17

 

Հավանաբար պատահականության արդյունքում չէ, որ Դու կարդում ես այս հոդվածը, ուստի առաջարկում եմ ծանոթանալ Աստծու նպատակին քո կյանքում, դիտելով մի քարոզախոսություն, ուր պարզագույն ձևով բացատրված է Աստծու փրկության ծրագիրը մեղավոր մարդու համար, եթե ցանկանում ես դիտել, կարող ես սեղմել ԱՅՍՏԵՂ։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.