Քաղցր ձեռքբերում

66 0% 0
Հունիսի 29, 2020թ. Տիգրան

Ճիշտ այնպես, ինչպես Դեյվիդի համար տարիներ պահանջվեց գիտակցելու համար, որ նա պետք է բասկետբոլ խաղա, նույնպես տարիներ պահանջվեց գիտակցելու, որ սպորտային հաջողություններում չեն իրական ձեռքբերումները: Նա այս եզրահանգմանը եկավ մի շարք իրադարձությունների արդյունքում, որոնք բոլորն էլ նույն ճանապարհն էին առաջնորդում։

 

«Մայրս քրիստոնյա էր և միշտ պնդում էր, որ իմ եղբայրներն ու քույրերը եկեղեցի գնան», - հիշում է նա: «Ես մակերեսորեն էի հասկանում Աստվածաշնչի պատգամը և չէի գիտակցում դրա ողջ էությունը, այդ պատճառով դադարեցի եկեղեցի գնալ, երբ մեծացա»:

 

1986 թվականին, երբ Ռոբինսոնը դեռ քոլեջում էր սովորում, բասկետբոլի աշխարհի առաջնությունում ներկայացրեց Միացյալ Նահանգները, ինչի ընթացքում հաղթեց ԱՄՆ-ի թիմը: Վերադարձի ճանապարհին Դեյվիդը մտածում էր նրա մասին:

 

«Ես գիտեի, որ ինչ-որ բան պակասում է. Ես պարզապես չգիտեի, թե դա ինչ է», - բացատրում է նա: «Ես անընդհատ մտածում էի այն մասին, թե ինչքանով է փոփոխվում իմ կյանքը: Թվում էր, թե ամեն անգամ ինչ որ բան եմ անում, բայց ես պետք է նորից դա անեի կամ էլ ավելի լավ բան անեի: Մենք կսկսենք նոր մրցաշրջանը, և ես ստիպված կլինեմ նորից ու նորից ապացուցել ինձ: Դա երբեք բավարար չէր:

 

Ինքնաթիռում գտնվող մի մարդ նրա հետ խոսեց այն մասին, որ այդ ամենից ազատագրման համար կարող է իր սիրտը տալ Հիսուս Քրիստոսին: Նա մեջբերեց Հովհաննես 3:16 համարը, որում ասվում է. «Որովհետև Աստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին Որդուն, որ ով որ հավատա նրան, չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա»:

 

Նա հարցրեց Դեյվիդին, արդյոք կցանկանար ընդունել Հիսուսին որպես իր Փրկիչ: «Ինձ դուր եկավ նրա ասածը, ուստի ասացի. Իհարկե:» - և աղոթեց նրա հետ: «Բայց ոչինչ մտածողությանս մեջ չփոփոխվեց, կյանքսել առաջվանն էր:

Ես երբեք չէի կարդացել Աստվածաշունչը և չէի փորձել հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի իմ կյանքը, բայց սրտիս խորքում` ես մտածում էի. «Աստվածաշնչում ավելի մեծ մի բան կա, քան երևում է, այնտեղ պետք է որ լինի ավելի մեծ մի բան»:

 

Մի քանի տարի անց Դեյվիդը հայտնաբերեց, թե ինչ է դա:

Ռոբինսոնը բասկետբոլի էլիտայի անդամ էր, նա ներկայացրեց Միացյալ Նահանգները Օլիմպիական խաղերում 1988թ.-ին, այնուհետև սկսեց իր մասնագիտական ​​կարիերան՝ խաղացել է All-Star խաղում և նվաճել NBA-ի վերականգնման տիտղոսը, համարվել՝ NBA ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը։ Դեյվիդը ուներ այն ամենը, ինչ կարող էր գնել փողով՝ շքեղ տներ, դասական մեքենաներ, ապրում էր մարդկային տեսանկյունից երազելի կյանքով, սակայն դատարկություն էր զգում իր ներսում, և ոչինչ չէր կարողանում լեցնել այն:

1991թ․-ին հովիվը այցելեց Դեյվիդին և ասաց, որ ցանկանում է նրա հետ խոսել Հիսուսի մասին: «Ես ունեի որոշ հարցեր, գիտեի՝ պետք է ավելին իմանամ քրիստոնեական այս նյութի մասին», - հիշում է Դեյվիդը: Նա համաձայնեց հանդիպել հովվի հետ, սակայն հովիվը դժվար հարցեր ուներ Դեյվիդի համար:

 

Նա սկսեց հարցնել. «Դեյվիդ, դու սիրում ես Աստծուն»:

«Այո», - պատասխանեց Դեյվիդը: «Ո՞վ չի սիրում»:

«Դե, - ասաց հովիվը, - Աստված մեզ տվել է իր Խոսքը ՝ Աստվածաշունչը, որպեսզի մեզ ցույց տա Իր մասին, սովորեցնի մեզ, թե ով է նա: Կարդու՞մ ես այն:

«Դե, ոչ հաճախ», - խոստովանեց Դեյվիդը:

Հովիվը տվեց ևս մեկ հարց. «Որքա՞ն ժամանակ ես ծախսում աղոթելով՝ Աստծո հետ խոսելու համար: Դու ասում ես, որ սիրում ես Նրան: Քեզ դուր չի գալիս խոսե՛լ նրա հետ, ժամանա՛կ անցկացնել նրա հետ:

 

Դեյվիդը պետք է ընդուներ, որ ինքը շատ չի աղոթում:

 

Հովիվը կրկին հարցրեց․ «Հին կտակարանում Աստված Իսրայելին պատվիրեց շաբաթը մեկ օր տրամադրել միայն իրեն: Ե՞րբ ես վերջին անգամ մի ամբողջ օր տրամադրել Աստծուն»։

«Եղբայր, ես չեմ կարծում, որ երբևէ դա արել եմ»: ասաց Դեյվիդը:

 

Հովվի խոսքերը նրա համար մարտահրավեր էին: «Դա ինձ հասկացրեց, որ ես իսկապես չէի սիրում Աստծուն: Կարող եք ասել ինչ ուզում եք, բայց եթե Ձեր գործողությունները չեն հաստատում դա, ապա դա ոչինչ չի նշանակում: Այդ օրը ես հասկացա, թե Աստված ինձ ինչքան շատ բան է տվել, իմ կյանքում դեռ երբեք այդչափ շնորհակալ չէի եղել նրան:

Այդ օրը ես կարողացա տեսնել Նրա սերը իմ հանդեպ, այն ինչ Նա արել էր ինձ համար, ինչպես օգնեց  ինձ և թե ինչպես այժմել կանչում էր ինձ: Սիրտս այդ պահին կոտրվեց: Ես աղաղակեցի և լացելով ասացի. «Աստված իմ, ես չափազանց զղջում եմ: Ես ապրում էի այնպես, կարծես իրական չլինեիր: Ես ճանաչեցի քե՛զ, այլևս չեմ կարող անտեսել քեզ, չե՛մ ուզում փախչել քեզանից: Ես ուզում եմ քայլել քեզ հետ, ուզու՛մ եմ իմանալ քո մասին, ուզու՛մ եմ քեզ ճանաչել, ուզու՛մ եմ սիրել քեզ»: Ես սկսեցի կարդալ իմ Աստվածաշունչը և աղոթել, ժամանակ անցկացնելով Աստծու հետ, և ինձ ամբողջ մի աշխարհ բացվեց»:

 

Ութ տարի է անցել այն բանից հետո, երբ Ռոբինսոնը սկսեց լրջորեն սերտել Աստվածաշունչը, ապրելով իր խնդրանքի պես: Նա երկար ճանապարհ է անցել իր հավատքի ճանապարհորդության մեջ:

 

Այս ճանապարհորդությունը Ռոբինսոնին դարձրեց քրիստոնեա ամենահարգված մարզիկներից մեկը: Նրա անունը հիշատակվում է Ռեջի Ուայթի և Մայքլ Չանգի կողքին, երբ մարդիկ խոսում են թեթև ատլետիկայով զբաղվող հայտնի քրիստոնյաների մասին:

 

Սակայն Ռոբինսոնի համար բավարար չէ, այս ամենը: Նա գիտի է, որ դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, քանի որ միշտ սերտելու կարիք կա Տիրոջ խոսքը:

 

«Աստված իրոք գործ ուներ անելու իմ կյանքում, որպեսզի ինքը լիներ կյանքիս կենտրոնում», - ասում է Ռոբինսոնը: «Աստված ուզում է գիտակցենք, որ Նա է մեր կյանքը: Մենք պետք է գանք Նրան և վստահենք ցանկացած իրավիճակում»:

 

Աղբյուր՝ Sports Spectrum

 

Սիրե՛լի այցելու Դեյվիդը վկայեց, որ ճաշակել է Աստծու քաղցրությունը, վկայեց իր կյանքի փոփոխման մասին։ Դու նույնպես ունես Հիսուսի կարիքը, եթե վստահ չես թե ինչ կլինի քեզ հետ մահվանից հետո, խնդրիր Աստծուն, և Նա կօգնի քեզ հասկանալ։ Խնդրիր քո իսկ բառերով, քո իսկ տանը։

 

7 Խնդրեցէք եւ կ’տրուի ձեզ. Որոնեցէք եւ կ’գտնէք, դուռը թակեցէք եւ կ’բացուի ձեզ։ 8 Որովհետեւ ամեն խնդրող առնում է, եւ որոնողը գտնում է. Եւ դուռը թակողին կ’բացուի։

Մատթեոս 7․ 7 - 8



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.