Ի՞նչու չեն ճանաչում Աստծուն

71 0% 0
Հուլիսի 2, 2020թ. Տիգրան

Յուրաքանչյուր մարդ իր մեջ ունի երկրպագության «օրգան» և հավանաբար նկատել եք այն մարդիկ ովքեր դավանում են, թե չեն հավատում Աստծուն, նույնպես երկրպագում են՝ մարզիկի, երգչուհու, իրենց երեխաներին, կամ անգամ հենց իրեն։ Որոշները կան, որ այս գործում առավել «առաջ են անցել» երկրպագում են՝ շանը, կովին, առնետին և այլն։ Այո՛, Հնդկաստանում գոյոթուն ունի առնետների պաշտամունքի տաճար։

Առավել քաղաքակիրթ երկրները, պաշտում են «երկնային ուժին», իսկ ոմանք պաշտում են իրենց աստծուն, այստեղ բացատրություն տանք, որ այս չաստվածը մեր ճանաչած Աստվածը չէ, այլ շքեղ նվերներ նվիրող՝ նյութական և ոչ նյութական, մեկն է։

 

Գոյություն ունեն կրոններ, որոնք ներկայացնում են աստծուն տարբեր կերպարանքներով և բերում նրան հասնելու իրենց ճանապարհը։ Իսլամում հավիտենականության հասնելու համար սպանում են անհավատներին, բուդայականությունը հորդորում է ինքնամաքրվե՜լ, ինքամաքրվե՜լ, ինքնամաքրվե՜լ, մինչև հասնես նիրվանայի ու մարես ատելության, նախանձի և տգիտության կրակը քո մեջ։

Գոյություն ունի ևս մի կրոն սրանց շարքից, որը սողոսկեց մեր իրականություն, իրեն ներկայացնելով իբր թե քրիստոնեություն։ Սա այն ծիսական եկեղեցիների միությունն է, ուր պաշտում է կրկին մի ուժ կամ անձ, ում անվանում են աստված։ Այս բոլոր կրոնները մի հետաքրքիր ընդհանրություն ունեն, երբ խոսում ես նրանց անդամների կամ առաջնորդների մոտ Հիսուսի մասին, բոլորը մեկ տեղ կնճռտվում են, լավ է որ անգամ անասունի ու առնետի պաշտեն, սակայն երբ լսում են Հիսուսի անունը, Դուք նրանց թշնամին եք դառնում։

Որոշակի վերլուծություն կատարելուց հետո, առաջարկում եմ կարդալ, թե ինչու է Աստված, թույլ տալիս, որ մարդիկ նման կերպարների ու կենդանիների պաշտելով կորսվեն այս աշխարհից՝ վիջվածի պես, իբրև ապրած բայց լույս աշխարհ չեկած։

 

3 Իսկ եթէ մեր աւետարանը ծածկուած էլ լինի, նա կորածների մէջ է ծածկուած։ 4 Որոնցում այս աշխարհքի աստուածը այն անհաւատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառաւոր աւետարանի լուսաւորութիւնը չ’ծագէ նորանց վերայ. որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է։

2 Կորնթացիս 4․ 3 - 4

 

Գրված է, որ սատանան կուրացրել է անհավատների սրտերը, որ չճանաչեն Քրիստոսին՝ ով Աստծո պատկերն է, և ի՞նչէ նշանակում Աստծո պատկեր, Աստծո պատկեր՝ Աստված։ Այո՛ սատանան կուրացրել է անհավատների աչքերը, որպեսզի լսեն ու չլսեն, տեսնեն բայց չհասկանան։

 

10 Նա էլ ասեց. Ձեզ տրուած է Աստուծոյ արքայութեան խորհուրդները գիտենալ, բայց ուրիշներին՝ առակներով խօսում եմ. որ տեսնելով չ’տեսնեն, եւ լսելով չ’իմանան։

Ղուկաս 8․ 10

 

Աստված օգնում է հասկանալ իր խոսքը իր Հոգիով այն մարդկանց, ովքեր խոնարհ սրտով իբրև փոքր երեխա ընդունում են իրեն։ ԵՎ եթե մի մարդ անկեղծորեն փնտրում է Աստծուն, անկախ այն հանգամանքից նա՝ հայ է, թուրք, պարսիկ, հնդիկ, թե չինացի, նրան բացվում է միակ ճանապարհը։

 

6 Յիսուսը նորան ասեց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով։

Հովհաննես 14. 6

 

7 Խնդրեցէք եւ կ’տրուի ձեզ. Որոնեցէք եւ կ’գտնէք, դուռը թակեցէք եւ կ’բացուի ձեզ։ 8 Որովհետեւ ամեն խնդրող առնում է, եւ որոնողը գտնում է. Եւ դուռը թակողին կ’բացուի։

Մատթեոս 7․ 7 - 8

 

28 Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ։

Մատթեոս 11․ 28

 

Սիրելի այցելու, եթե ցանկանում ես Աստծուն ճանաչել փնտրիր նրան, ո՛չ Աստծու խոսքերում հասկասություններ գտնելու մտքով, ո՛չ քո տրամաբանությամբ Աստծուն վերլուծելով։ Եթե այս ամենը անես վստահաբար պիտի քեզ տրվի սատանայի կողմից նման թվացյալ հակասություններ ու սխալներ։ Աստված այժմ ասում է քեզ․

 

17 Ճշմարիտ ասում եմ ձեզ թէ Ով որ Աստուծոյ արքայութիւնը չ’ընդունի ինչպէս երեխայ՝ նա չի մտնիլ նորա մէջ։

Ղուկաս 18․ 17

 

Աստված հռչակում է, որ բոլորը մեղք գործեցին, և դատապարտված են դժոխքին, անխտիր բոլոր մարդիկ։

 

8 Եթէ ասենք թէ մեղք չ’ունինք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտութիւնը չ’կայ մեզանում։ 9 Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից։ 10 Եթէ ասենք թէ մեղք չ’գործեցինք, ստախօս ենք անում նորան, եւ նորա խօսքը մեզանում չէ։

Ա Հովհաննես 1․ 8 - 10

 

Աստված լուծում ունի, թե ինչպես հավիտենական կյանք ստանաս, այս թեմայի վերաբերյալ գոյություն ունի մանրամասն քարոզախոսություն, ինչը կարող եք դիտել սեղմելով [ԱՅՍՏԵՂ], պետք չէ հետաձգել, քանի որ չգիտեք առավոտյան կարթնանաք, թե՞ ոչ։



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.