Քրիստոնեական ազատություն

67 0% 0
Հուլիսի 5, 2020թ. Տիգրան

Աշխարհասեր մարդիկ շրջապատում են մեզ ամեն օր, քանի որ նրանց թիվը անհամեմատելի մեծ է Աստծո զավակներից, այդ իսկ պատճառով ցանկանալով թե ոչ, մենք հարաբերվում ենք իրենց հետ ևս, պայմանավորված մեր աշխատանքով, ուսումով և այլն։ Սակայն, որքան ենք տխրում, երբ տեսնում ենք իրապես վերստին ծնունդ ունեցող, սակայն աշխարհիկ բարքերով ապրող մարդկանց, ովքեր կոչված են բարի լուրը տարածելու, սակայն իրենք նույնպես կարիք ունեն դեռևս սովորելու քրիստոնեական հավատալիքների հիմքերը։

Մենք խոսում ենք այն մարդկանց մասին, ովքեր հավատք ունեն Քրիստոսի հանդեպ, իրենց կյանքն էլ հանձնել են Աստծուն, սակայն ուրացել են նրա պատվիրանները և հավանաբար Քրիստոսին են եկել, ո՛չ թե իրենց փնտրտուքների արդյունքում, այլ քանի որ փոքրից եկեղեցի էին տարել, կամ ընտանիքի անդամը, ընկերը շատ էր իրեն խոսել Աստծու մասին, և այդպիսի պատճառներով։

Մեր՝ հավատացյալների, կյանքի հիմնական նպատակներից մեկն էլ բարի լուրի ավետիսն է մարդկանց, և ի՞նչպես մարդ կարող է զգալ իրական հավիտենական կյանքի պարգևը և այն պահել իր մեջ։

 

3 Եւ սորանով գիտենք որ ճանաչեցինք նորան, եթէ նորա պատուիրանքները պահենք։ 4 Ով որ ասում է թէ Ճանաչեցի նորան եւ նորա պատուիրանքները չէ պահում, ստախօս է, եւ ճշմարտութիւնը չ’կայ նորանում։ 5 Բայց ով որ նորա խօսքը պահէ, իրաւի Աստուծոյ սէրը նորանում կատարեալ է. սորանով ճանաչում ենք որ նորանում ենք։ 6 Ով որ ասում է թէ նորանում եմ բնակվում, պէտք է, ինչպէս որ նա գնաց, ինքն էլ այնպէս գնայ։

1 Հովհաննես 2․ 3 - 6

 

Աստված և սատանան անհամեմատելի հակադիր են, սատանան խաբեության հոգի է, նա առաջին մարդասպանն է, իսկ Աստված Ճշմարտություն և Կյանք է։ Այս աշխարհի ընթացքը զուգակցվում է մեղքով, ուստի այն դեմ է Աստծուն, ու փառաբանում է սատանային։ Այժմ դատեք ինքներդ, ի՞նչպես կարող եք լինել Աստծո զավակ փառաբանելով Աստծո թշնամուն՝ սատանային։

 

15 Մի սիրէք աշխարհքը. Եւ ոչ էլ այն որ աշխարհքի մէջ է։ 16 Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում չէ. Որովհետեւ ամեն ինչ որ աշխարհքումն է՝ մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը, Հօրիցը չէ, այլ աշխարհքիցն է։

1 Հովհաննես 2․ 13 - 16

 

24 Ոչ ով չէ կարող երկու տէրերի ծառայել. Որովհետեւ կամ մէկին կ’ատէ եւ միւսին կ’սիրէ, կամ մէկին կ’մեծարէ եւ միւսին կ’արհամարհէ։ Չէք կարող Աստուծուն ծառայել եւ մամոնային։

Մատթեոս 6․ 24

 

 Քրիստոսի 2-րդ գալստյան 1-ին հատվածում՝ հափշտակության ժամանակ, տեղի է ունենալու բոլոր հավատացյալների գործերի քննություն, ի՞նչ եք կարծում, Ձեր գործերի քննության ժամանակ ի՞նչպես եք նայելու Ձեր հավատակից եղբայրներին, քույրերին ու ԿԱՏԱՐՅԱԼ ԱՍՏԾՈՒՆ։ Դուք ամոթահար կմնաք։

 

28 Եւ հիմա, որդեակներ, կացէք նորանում. որ երբոր նա կ’յայտնուի, համարձակութիւն ունենանք, եւ չ’ամաչենք նորանից նորա գալուստի ժամանակումը։ 29 Եթէ գիտէք որ նա արդար է, կ’իմանաք թէ ամեն ով որ արդարութիւն է անում, նորանից է ծնուած։

1 Հովհաննես 2․ 28 - 29

 

 Քանի դեռ այս կյանքում ենք, երբեք ուշ չէ ապաշխարհելու, 1 վայրկյան առաջ եկեք Քրիստոսին, Ձեր մեղքերը նրան խոստովանեք, և նա հավատարիմ և արդար է մաքրելու Ձեզ ամեն մեղքերից։ Քայլ արեք դեպի Աստված, նոր կյանք սկսեք, նոր էջից։ Թողեք ամեն անօրեն ընթացք, սկսեք կարդալ Աստծո խոսքը, լսեք քարոզախոսություններ, աղոթեք ամեն օր որոշված ժամերում, որպեսզի չթողնեք հետոյին։ Խնդրեք Աստծուն, որ Ձեզ զորացնի ու օգնի, և աղոթեք Ձեր եղբայրների ու քույրերի համար, որ կազմում են պատերազմող եկեղեցու անդամները։

 

33 Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. Եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ։

Մատթեոս 6․ 33

 

Հավատցայլները, մաքրված են իրենց մեղքերից անկախ իրենց իրավճակներից։ Ի՞սկ աշխարհիկ մարդիկ, ովքեր կոչվում են քրիստոնյա, իրենց բերաններով, այլ ոչ Աստծու կողմից։ Այն պահին, երբ դու լքես այս աշխարհը առանց վերստին ծնունդ ունենալու, սատանայի հրեշտակները Ձեզ տեղափոխելու են դժոխք, իբրև ժամանակավոր տանջանքի վայր, ապա ժամանակը լրանալուց հետո թե՛ դուք, թե՛ սատանան և թե՛ նրա պիղծ հրեշտակները, նետվելու եք ծծումբով այրված կրակե լիճը ուր պիտի տանջվեք օր ու գիշեր:

 

Հավանաբար պատահականության արդյունքում չէ, որ Դու կարդում ես այս հոդվածը, ուստի առաջարկում եմ ծանոթանալ Աստծու նպատակին քո կյանքում, դիտելով մի քարոզախոսություն, ուր պարզագույն ձևով բացատրված է Աստծու փրկության ծրագիրը մեղավոր մարդու համար, եթե ցանկանում ես դիտել, կարող ես սեղմել ԱՅՍՏԵՂ։ 



Իսկ այս հոդվածները կարդացել ե՞ս.